Քեսաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Քեսաբ
كسب
Kesab gen. view 2010.jpg
Կոորդինատներ: 35°55′00″ հս․ լ. 35°59′00″ ավ. ե. / 35.91667° հս․. լ. 35.98333° ավ. ե. / 35.91667; 35.98333
Երկիր Սիրիա Սիրիա
Մարզ Լաթակիայի մարզ
Մինտակա Լաթակիայի գավառ
Նահիյա Քեսաբի շրջան
ԲԾՄ 800±1 մետր
Պաշտոնական լեզու արաբերեն, հայերեն
Ազգային կազմ հայեր
Կրոնական կազմ քրիստոնյաներ
Ժամային գոտի UTC+2
##Քեսաբ (Սիրիա)
Red pog.png

Քեսաբ (արաբ․՝ كسب‎‎), հայաբնակ քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում։ Գտնվում է Լաթակիա քաղաքից 59 կմ հյուսիս, տեղակայված է Կասիոս լեռան լանջին՝ սահմանակից է Թուրքիային։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայի կենտրոնական վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ 2004 թվականին Քեսաբի և շրջակա բնակավայրերի բնակչությունը կազմել է 1,754 մարդ[1]։ Քեսաբի բնակիչները հիմնականում հայեր են և խոսում են Քեսաբի բարբառով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսաբը Սիրիայի ամենահայտնի զբոսաշրջության կենտրոններից է։ Զբոսաշրջիկների թիվը ավելանում է ամռանը՝ հատկապես օգոստոսին, երբ Հալեպի, Լաթակիայի և շրջակա գյուղերի հայ բնակիչները ժամանում են Քեսաբ՝ նշելու Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Քեսաբում անց են կացվում նաև Սիրիայի հայկական սկաուտական կազմակերպությունների բանակումները։

Վերջին 20 տարիների ընթացքում լայն թափ է ստացել շինարարությունը, կառուցվել են մի շարք հյուրանոցներ, բնակելի շենքեր, վերանորոգվել կանգուն եկեղեցիներ։ Քեսաբը հայտնի է դափնուց պատրաստվող բնական օճառների արտադրությամբ և խնձորի մշակությամբ։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկայումս Քեսաբի շրջանն ունի շուրջ 2500 բնակչություն, բաղկացած հայերից (80%) և ալավիներից (20%)։

Քեսաբ քաղաքն ունի երեք գործող հայկական եկեղեցիներ

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրանիկ Չալաբյան (1922–2011), Ամերիկահայ պատմաբան, մանկավարժ, քարտեզգիր
  • Գաբրիել Ինջեջիկյան (ծնվ. 1930), Հայ գիտնական մանկավարժ
  • Գարեգին Ա (1932–1999), Ամենայն Հայոց Կաթողիկոս 1995 մնչև 1999, Մեծին Տան Կիլիկյո Կաթողիկոս 1983 մինչև 1994
  • Դոկտոր Վահան Թութիկյան, (ծնվ. 1935) Ամերիկահայի պատմաբան, Համաշխարհային Հայ Ավետարանական Խորհրդի տնօրեն։
  • Հակոբ Չոլակյան (ծնվել է Քեսաբում), Անվանի հայ գորղ, լեզվաբան, մանկավարժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]