Հայերը Բուլղարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-բուլղարական հարաբերություններ
Բուլղարիա և Հայաստան

Բուլղարիա

Հայաստան

Բուլղարիայի ներկա տարածքում հայերն ապրել են Բուլղարական թագավորության հիմնումից շատ առաջ։ Սակայն հայտնի է միայն հայերի թիվը 19-րդ դարում. այն 1881-ին կազմել է 3.440 մարդ։ 1894-1915 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և 1922 թ. Թուրք-հունական պատերազմի հետևանքով հայերի թիվը Բուլղարիայում աճել է մինչև 47.000 մարդ։ Բուլղարիայի հայ համայնքը 2010-ին կազմում է 80.000 մարդ։ Բուլղարիայի հայ համայնքում գործում է Ազգային կոմիտե՝ ստեղծված Հայաստանի քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ (հիմնադիր՝ արքեպիսկոպոս Տիրայր Մարդիկյան, 66 անդամով)։ Սոֆիայում գործում է «Երևան», Բուրգասում` «Հայեր», իսկ Պլովդիվում` «Վահան» թերթերը[1]։

Համայնքը Էջմիածնապատկան է։ Այժմ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին է մոտենում Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու շինարարությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Население по местоживеене, възраст и етническа група» (Bulgarian)։ National Statistical Institute։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 13