Երուսաղեմի Հայոց պատրիարքություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երուսաղեմի Հայոց պատրիարքություն Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն
Տեսակպատրիարքություն
Հիմնադրված638 թ.
ԿենտրոնԵրուսաղեմ
Մայր եկեղեցիՍրբոց Յակոբեանց վանք
Ժամերգության լեզուԳրաբար
Երաժշտական ավանդույթՀոգևոր
ՏոմարՀուլյան
Եպիսկոպոսների թիվ2
Կրթահամալիրների թիվԵրկու
Վանքերի թիվ5
Կայքarmenian-patriarchate.com
Կոորդինատներ: 31°46′27.768000100003″ հս․ լ. 35°13′43.464000100007″ ավ. ե. / 31.77438000002777940° հս․. լ. 35.22874000002777706° ավ. ե. / 31.77438000002777940; 35.22874000002777706
Armenian Patriarchate of Jerusalem Վիքիպահեստում

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն կամ Առաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմ, Հայ առաքելական եկեղեցու պատրիարքությունն է Սուրբ Երկրում։ Պատրիարքն ունի արքեպիսկոպոսի աստիճան, նրա նստավայրն է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը՝ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Ներկա պատրիարքն է Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը սկսած 2013 թվականից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հիմնադրվել է Է. դարում: Պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ): Աթոռանիստը Սուրբ Հակոբյանց վանքն է: Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո են Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր հովվությունը: Պատրիարքը Սուրբ Հակոբյանց վանքի հոգևոր և վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջև հայ համայնքի ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է: Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Երուսաղեմի վրա իշխող պետության ղեկավարը[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]