Հայերը Կուբայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայերը Կուբայում բնակություն են հաստատել Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18 թթ.) հետո։ Նրանք Արևմտյան Հայաստանի գավառներից և Կ. Պոլսից տեղափոխված գաղթականներ են եղել, ովքեր փորձել են անցնել ԱՄՆ, սակայն առաջացած դժվարությունների պատճառով հարկադրված հաստատվել են Կուբայում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը։ 1945-47 թթ., երբ Կուբայի հայերին ներգաղթի իրավունք է տրվել, շատերը մեկնել են ԱՄՆ, գաղութը կազմալուծվել է։ 1920-40-ական թվականներին Կուբայում բնակվել է շուրջ 500 հայ, ովքեր կենտրոնացած էին Հավաննայում, Լաս Տունաս, Վիլա Հոլգին քաղաքներում։ Կուբայում կազմակերպված հայ համայնք չկա. 100 հայ ապրում է Հավաննա, Լաս Տունաս քաղաքներում։