Հայերն Իսպանիայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայերն Իսպանիայում (իսպ.՝ Los armenios en España), ազգային փոքրամասնություն Իսպանիայի Թագավորությունում։
Հայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, սակայն գործուն են դարձել միայն միջին դարերում՝ Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում։ 1385 թվականին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյառեալ և Անդուխար քաղաքների հետ) նվիրել է Լևոն Զ Լուսինյան արքային՝ ցկյանս տնօրինելու իրավունքով։ 16-17-րդ դարերում հաճախացել են հայ վաճառականների այցելությունները Իսպանիայի առևտրական կենտրոններ։ Ներկայումս Իսպանիայում բնակվում է ավելի քան 60.000 հայ՝ հիմնականում Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում, ինչպես նաև Սևիլյա, Ալիկանտե, Լա Ռիոխա, Բիլբաո, Սան Սեբաստիան, Մալագա, Գրենադա քաղաքներում։ Իսպանիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական է նշանակվել Գասպար Պետրոսյանը, ով մեծ ջանքեր է գործադրում համայնքային կյանքը զարգացնելու ուղղությամբ։ Իսպանիայի Կալոնժե քաղաքում կա հայկական մատուռ (Սուրբ Գևորգ) սակայն քննարկում են Իսպանիայի հայաշատ քաղաքներում կառուցել հայկական եկեղեցիներ։
Իսպանահայությունը գտնվում է համայնքային կառույցների կազմակերպման փուլում։ Իսպանահայերի համայնքային կազմակերպությունները քիչ չեն, սակայն անդամների թիվը սակավ է։ 2010 թվականի օգոստոսի 25-ին Մադրիդում բացվել է ՀՀ դեսպանությունը։ Պատվավոր հյուպատոսություններ կան Բարսելոնայում, Վալենսիայում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիա և Հայաստան Archived 2016-03-04 at the Wayback Machine.
|