Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվություն
Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է իսպանահայության և պորտուգալահայության հոգևոր կյանքը[2][3]։ Ենթարկվում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)։ 2018 թվականից հոգևոր հովվությունը ներկայացնում է տեր Շնորհք աբեղա Սարգսյանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի Թագավորությունում հայ համայնքի ներկայությունը արդի պատմական փուլում, սկսվում է 1990-ական թվականներից, երբ դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Միությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց անկախություն և սահմանները բացվեցին արտաքին աշխարհի հետ։ Դեռևս 1980-ականներին, շատ քիչ թվով ընտանիքներ հաստատվել են Իսպանիայում Մերձավոր Արևելքից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, սակայն նրանց քանակը շատ սահմանափակ է եղել։ Միջնադարյան ժամանակահատվածից մինչև մեր օրերը պահպանվել է կաթոլիկ եկեղեցու հարակից մի մատուռ, որտեղ տեսնում ենք հայկական արձանագրություններ և պատերին ամրացված հայկական տառերով հախճապակյա սալիկներ[3]։
Պորտուգալիայում, ի տարբերություն Իսպանիայի, կան միայն հոգևոր խորհուրդներ, ավանդական կուսակցություններ, դպրոցներ և եկեղեցիներ չկան[4]։ Առաջին հայկական դպրոցը հիմնադրվել է միայն 2023 թվականին՝ որպես Թումոյի մասնաճյուղ[5]։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված առաջին պաշտոնական ներկայացուցիչը եղել է Հոգեշնորհ տեր Սասուն Ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, ով պաշտոնավարել է մինչև 2016 թվականը։ Այնուհետև 2017-2018 թվականներին նրան փոխարինել է տեր Սիփան վարդապետ Գևորգյանը։
Եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը հիմնականում հաստատված են Իսպանիայի մեծ քաղաքներում՝ Մադրիդ, Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե, Մալագա և Առնեդո։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Իսպանիայում պաշտոնապես առաքելություն է իրականացնում 2009 թվականից։ Կալոնժե քաղաքում` Բարսելոնայի մոտ, սկսել է գործել առաջին հայկական եկեղեցին (սուրբ Գևորգ), որը 30 տարով տրվել է հայ համայնքին[6]։
2022 թվականին Իսպանիայի Մալագա քաղաքում կառուցվել է հայկական առաջին եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
- ↑ «Հայ համայնքը Իսպանիայում». spain.mfa.am. Իսպանիայում Հայաստանի դեսպանություն.
- ↑ 3,0 3,1 «Հայերը Պորտուգալիայում». armenian-church.eu/. Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն.
- ↑ «Պորտուգալիա». diaspora.gov.am. ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ.
- ↑ «Armenian know-how TUMO opens up its branch in Portugal». investin.am. 2023 թ․ հոկտեմբերի 10.
- ↑ «Իսպանիայում սկսել է գործել Սբ.Գեւորգի առաջին հայկական եկեղեցին». panarmenian.net. 2009 թ․ օգոստոսի 25.
- ↑ «11 տարվա աշխատանքից հետո Իսպանիայում կառուցվեց առաջին հայկական եկեղեցին․ «Սփյուռքի ձայնը»». armradio.am. 6 Սեպտեմբերի, 2022.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
|