Jump to content

Գերմանիայի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հարություն եկեղեցի, Հալլե

Գերմանիայի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է առաքելական գերմանահայության հոգևոր կյանքը։

Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը կազմավորվել է 1991 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով[2]։ Առաջնորդանիստը Քյոլնի սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին է։ Թեմի կազմի մեջ են մտնում 15 համայնքներ Գերմանիայի մի շարք քաղաքներում, ինչպէս օրինակ՝ Քյոլն[3], Բեռլին[4], Մյունխեն, Մայնց[5], Գյոպպինգեն[6], Հանաու[5], Նյուրնբերգ, Բրեմեն և այլն։ Թեմում ներկա պահին ծառայում են Թեմակալ Առաջնորդից բացի ևս վեց հոգևորականներ[7]։

Թեմի կազմավորումից առաջ Գերմանիայի հայ համայնքը մինչև 1980 թվականին եկեղեցական իմաստով մաս է կազմել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության (կենտրոնը՝ Փարիզ), իսկ այնուհետև Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության (կենտրոնը՝ Վիենա

Գերմանիայի Հայոց Թեմը իր սկզբնավորման պահից սերտորեն համագործակցել և համագործակցում է Գերմանիայում գործող ավետարանական և կաթողիկե եկեղեցիների հետ։ Այն լիիրավ անդամ է Գերմանիայի միջեկեղեցական կենտրոնական Խորհրդի[8]։

Մինչև 1984 թվականին գերմանահայ համայնքը եկեղեցի չի ունեցել արարողությունների համար և օգտագործել են տեղի ավետարանական եկեղեցիները։ 1984 թվականից Գյոփինգենում գործում է Սուրբ Խաչ եկեղեցին, որը 2019 թվականի սկզբից սեփականության իրավունքով փոխանցվեց Թեմին։ 1998 թվականին Քյոլնում Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է առաջնորդանիստ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու օծումը[9], որը նախկին կաթողիկե եկեղեցի է և կառուցվել 1958-ին[10], իսկ 1987 թ․-ից մշտապես ծառայում էր տեղի հայկական համայնքին։ 2006 թ․ Սաքսոնիա-Անհալտի փոքրաթիվ հայ համայնքը Հալլե քաղաքում Թեմի նյութական օժանդակությամբ կարողացավ ձեռք բերել նախկին կաթողիկե մի եկեղեցի, որը վերանորոգումից հետո 2007 թ. ապրիլին վերաօծվեց և ստացավ «Սուրբ Հարություն» անունը[11]։ Թեմի հովանավորության ներքո գործող մնացած 13 համայնքները իրենց արարողությունների համար վարձակալում են տվյալ քաղաքում գտնվող կաթողիկե կամ ավետարանական եկեղեցիները։

Թեմի առաջին առաջնորդն էր Տ․ Գարեգին արքեպիսկոպոս Բեքջյանը (1991-2018)։ Նրա հրաժարականից հետո[12], 2018-ի ապրիլի 15-ին, Թեմական-Պատգամավորական Ժողովը Թեմի նոր առաջնորդ է ընտրել Տ․ Սերովբե վարդապետ Իսախանյանին[13]։ 2019 թ. մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդը ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ». Hayern Aysor (ամհարերեն). 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  3. adminian. «Armenische Gemeinde Köln | Քէօլնի Հայ Համայնք» (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Armenische Kirchen- und Kulturgemeinde Berlin e.V. | Behaimstr. 22, 10585 Berlin (Charlottenburg) Öffnungszeiten jeden Freitag ab 18:30» (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  5. 5,0 5,1 «Armenier-RheinMain/Armenische Kirche». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  6. https://agbw.org/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. akd1991 (2017 թ․ մարտի 12). «Geistliche». Diözese der Armenischen Kirche in Deutschland (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Mitglieder». www.oekumene-ack.de (գերմաներեն). 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  10. «MauNieWei - St. Christophorus». gemeinden.erzbistum-koeln.de. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  11. «Գերմանիայի Հալլե քաղաքում բացվել է հայկական նոր եկեղեցի». armenpress.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  12. Sputnik. «Գարեգին Բեկչյանն այլևս Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը չէ». Sputnik Armenian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  13. LLC, VIP Studio. «Տ. Սերովբէ վրդ. Իսախանեան ընտրուեցաւ Գերմանիոյ Թեմի Առաջնորդ». arevelk.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում». Hetq.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.