Թումո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Հիմնադրված2011 թվական
ՀիմնադիրներՍեմ և Սիլվիա Սիմոնյաններ
Տեղագրություն{{{2}}} Հայաստան
{{{2}}} Արցախի Հանրապետություն
Հիմնական անձինքՄարի Լու Փափազյան
գործունեության որլորտՈւսուցում դիզայնի ու տեխնոլոգիաների ոլորտում
Կայքtumo.org
Թումո կենտրոնի բացումը 2011 թվականին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (English: Tumo Center for Creative Technologies), 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտում։

Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կա 5 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում և Բեռլինում ։ Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ Կողբում, Մասիսում, իսկ արտերկրում` Կալիֆոռնիայիում, Տոկիոյում և Նուր-Սուլթանում։

2019 թվականին հայտարարվել է Թումոյի նոր մարզային ծրագրի` «Թումո տուփ»-ի մասին։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Այս պահին ծրագրվում է բացել 2 Թումո-տուփ` Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Կապանում[1]։

2019 թվականին հայտարարվել է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրման մասին։ Համալիրը տեղակայված է լինելու Թումո Երևանի հարևանությամբ և զբաղեցնելու է 25 հազար ք.մ. տարածք, արժենալու է 25 մլն եվրո և լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Համալիրում են տեղակայված լինելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասնաճյուղը և Դպրոց 42-ը` որը Ֆրանսիայում հիմնադրված հայտնի ծրագրովման դպրոց է նախատեսված երիտասարդ մասնագետների համար[2]։

2017 թվականին հիմնադրվել է Թումոյի ևս մեկ ծրագիր` Թումո ստուդիաները (TUMO Studios): Այն շահույթ չհետապնդող նախագիծ է, որը մասնագիտացված է անալոգային արտադրանք ստեղծելու վրա։ Ստուդիաները նախատեսված է 16-28 տարեկան երիտասարդ մասնագետների համար, որոնք կարող են այստեղ հմտանալ կավագործության, ոսկերչության, նորաձևության, ասեղնագործության, խոհարարության ևշատ այլ ոլորտներում։

Թումոն դարձել է «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող «Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման» անվանակարգում։ Մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպություններին և անհատներին։

2018 թվականի փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT Archived 2019-10-08 at the Wayback Machine.) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար [3]։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնվել է 2011 թվականին։ Առաջին Թումո կենտրոնը բացվել է Երևանում օգոստոսի 14-ին։ Բացման հանդիսավոր արարողությանը համերգով է հանդես եկել System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։ Երևանյան կենտրոնը նաև հանդիսանում է որպես ընկերության գլխամասը։ Կենտրոնի նախաձեռնությունը Սիմոնյան կրթական հիմնադրամինն ու դրա ղեկավարներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններինն է։ Սեմ Սիմոնյանը ամերիկահայ ճարտարագետ և ձեռներեց է, ով 90-ականներին իր ԻՆԵԹ ընկերության հետ լուրջ հաջողություն է գրանցել հեռահաղորդակցման ոլորտում։ Թումոյի գլխավոր տնօրենն է Մարի Լու Փափազյանը, ով մշակել է Թումոյի կրթական ծրագիրը և ղեկավարել է կենտրոնի առաջին շինության նախագծման ու կառուցման աշխատանքները։ Նախքան Թումոն, նա ղեկավարել է Կրթություն հանուն զարգացման հիմնադրամը, որը զբաղվում էր առցանց կրթական ծրագրերի միջոցով Հայաստանի և սփյուռքի ուսանողներին միավորելով։ Նա նաև ղեկավարել է Նյու Յորքի մի քանի հայտնի բարձրահարկ կառույցների շինարարական աշխատանքներ։ Մարի Լուն կրթության մեջ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանի Ուսուցիչների քոլեջից, ինչպես նաև ունի կոչումներ ճարտարագիտության և շինարարական մենեջմենթի մեջ։

Թումոյի խորհրդի անդամներն են`[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումոն արտադպրոցական, նորարարական կրթական ծրագիր է դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում։ Թումոն պատանիների համար ապահովում է ազատ տարածք և անհրաժեշտ սարքավորումներ անցնելու համար կրթական փուլերն ու զարգացնելու տեխնիկական հմտությունները։ Կրթական ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ուսանողները կողմնորոշվում են Թումոյի ծրագրավորման թիմի ստեղծած ծրագրով` Թումո շավղով, որով պատանիները իրականացնում են ինքնուսուցման վարժանքներն և ընտրում հետաքրքրության ոլորտները։ Ծրագիրը այս ամենը դասավորում է ըստ ուսանողի հետաքրքրությունների և առաջխաղացման տեմպի։ Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցողական վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից` 14 հիմնական ոլորտներում։ Դրանք են `

  • Անիմացիա
  • Խաղերի ստեղծում
  • Ֆիլմերի ստեղծում
  • Կայքերի մշակում
  • Երաժշտություն
  • Ստեղծագրություն
  • Նկարչություն
  • Գրաֆիկական դիզայն
  • Եռաչափ մոդելավորում
  • Ծրագրավորում
  • Ռոբոտաշինություն
  • Շարժական գրաֆիկա
  • Լուսանկարչություն
  • Նոր մեդիա

Ինքնուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերակտիվ և կարճ ինքնուսուցողական վարժանքները ոգեշնչում են և կառուցում նոր հմտություններ։ Թումոյի մարզիչները քաջալերում են պատանիներին և օգնում առաջ շարժվել իրենց կրթական ծրագրով։ Հարյուրավոր վարժանքների մի մասը նախապայմաններ են, որ ուղղորդում են դեպի մասնակցություն դասընթացների՝ ծրագրի յուրաքանչյուր ոլորտում։

Դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումոյում գործում են դասընթացներ բոլոր 14 կրթական ոլորտներում։ Սկսնակ, միջին և առաջադեմ դասընթացները ավարտվում են անհատական կամ խմբային նախագծերով, որոնցից յուրաքանչյուրը տեղադրվում է մասնակցի պորֆոլիոյի մեջ, իսկ երբեմն ուղարկվում է մրցույթների և փառատոնների կամ հրապարակվում է առցանց հարթակներում։

Աշխատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատարանները կարճատև ծրագրեր են՝ անցկացվող ոլորտի առաջատար մասնագետներ կողմից։ Ամեն տարի 100-ից ավելի մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Թումո կամավոր սկզբունքով աշխատելու թումոցիների հետ իրական նախագծերի վրա։ Աշխատարանը կարող է տևել ինչպես երկու շաբաթ, այնպես էլ մի քանի ամիս։

Պորտֆոլիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումոյում չկան դիպլոմներ և կրթության սերտիֆիկատներ։ Թումոյի ուսանողի անցած ուղղու ժամանակ գրանցած բոլոր հաջողություններն ու իրականացրած նախագծերը վերածվում են առցանց պորտֆոլիոյի, որը կարող է օգտագործվել համալսարան կամ աշխատանքի ընդունվելիս։ Թումոյի ուսանողների աշխատանքները կարելի է տեսնել այստեղ` www.tumo.org/hy/պորտֆոլիո/

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումո Երևան

Թումո Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումոյի առաջին կենտրոնը բացվել է 2011-ն Երևանում։ Կենտրոնի անվանումը ոգեշնչված է Թումանյանի այգուց, որը կրում է նշանավոր հայ հեղինակ Հովհաննես Թումանյանի անունը։ Երևանի կենտրոնը նախագծվել է ճարտարապետ Բերնար Խուրիի կողմից՝ Թումոյի մակավարժական մոտեցումը հաղորդելով ճկունությամբ, թափանցիկությամբ ու տեխնոլոգիական ստեղծարարությամբ։ Այժմ կենտրոն է հաճախում շուրջ 15000 ակտիվ ուսանող։

Թումո Դիլիջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջան քաղաքում գտնվող երկրորդ Թումո կենտրոնը բացվել է 2013-ին Թումոյի և ՀԲԸՄ-ի համագործակցության շրջանակներում՝ Հայաստանի կենտրոնական բանկի աջակցությամբ։ Թումո Դիլիջանը կրթություն է տրամադրում հարյուրավոր պատանիների, որոնց մի մասը կենտրոն է հաճախում հեռավոր գյուղերից։ Ներկայումս կենտրոնի տարածքը ընդլայնվում է՝ հնարավորություն ունենալու Թումոյի կրթական ծրագրում ընդգրկելու ավելի շատ երիտասարդների շրջակա բնակավայրերից։


Թումո Գյումրի[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից Թումո Գյումրին գտնվում է ժամանակավոր տարածքում, որտեղ արդեն սովորում է 2000 ուսանող։ Կենտրոնը շուտով կտեղափոխվի Գյումրիի պատմական թատրոնի շենք, որը Թումոն վերականգնում է՝ ուսանողների թիվը հասցնելու 4000-ի։ Գյումրիում կենտրոն հիմնելու գաղափարը նախաձեռնել է «Շանթ» հեռուստաընկերությունը, որի անցկացրած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվեցին կենտրոնը մեկնարկելու համար անհրաժեշտ միջոցների մի մասը։ Թումո Գյումրին երկու կենտրոններից առաջինն է, որը իրական դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության շնորհիվ։

Թումո Ստեփանակերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումո Ստեփանակերտը Թումոյի և ՀԲԸՄ-ի համագործակցության երկրորդ կենտրոնն է։ Այն գտնվում է քաղաքի պատմական շինության առաջին հարկում, որը նվիրաբերվել է Թումոյին Արցախի կառավարության կողմից և վերանորոգվել է Ղարաբաղ Տելեկոմի աջակցությամբ։ Ներկայումս կենտրոն է այցելում ավելի քան 1000 ուսանող Ստեփանակերտից և շրջակա բնակավայրերից։ Նախատեսվածից շատ ուսանողների հետաքրքրվածության արդյունքում կենտրոնը շուտով ընդլայնվելու է և տեղակայվելու նույն շենքի նաև երկրորդ հարկում։

Թումո Փարիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումոյի առաջին միջազգային կենտրոնը բացվել է Փարիզում 2018 թվականի հոկտեմբերին։ Այն գտնվում է Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի գլխավոր հատվածում։ Կենտրոնը անվճար կրթություն է ապահովում 12-ից 18 տարեկան շուրջ 1500 պատանու։

Թումո Բեյրութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումո Բեյրութ

Բեյրութում բացված կենտրոնը երկրորդն էր Հայաստանից դուրս և առաջինն էր Միջին Արևելքում։ Այն տեղակայված է Բեյրութի կենտրոնում` Beirut Digital District-ում։ Ոչ պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018 թվակակին, իսկ շուտով տեղի կունենա կենտրոնի պաշտոնական բացումը և Լիբանանի պատանիները հնարավորություն կստանան ավելի արդյունավետ կերպով շարունակել իրենց ուսումը Թումո Բեյրութի10 կրթական ոլորտներում։

Թումո տուփ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թումո-տուփ» նախագծի մեկնարկը հայտարարվել է 2019 թվականին։ Թումո-տուփերը լինելու են Թումոյի արբանյակային կենտրոններ, որոնք տրանսպորտի միջոցով կապվելու են Թումո մեծ կենտրոնների հետ։ Այս համակարգը հնարավորություն է տալիս մինիմալ ֆինանսական միջոցներով ապահովել մարզերի պատանիներին Թումոյի կրթական փորձառությամբ։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Անցնելով ինքնուսուցման ընթացքը իրենց տեղական Թումո-տուփում` ուսանողները մասնագիտացված դասընթացների փուլում ուղևորվում են մոտակա մեծ կենտրոն` Թումո հանգույց։

Առաջին Թումո-տուփը Ամունդի-ԱԿԲԱ ընկերության հետ համագործակցությամբ, ինչպես նաև HAYG Foundation հիմնադրամի նվիրատվությամբ մեկնարկում է Բերդ քաղաքում։ Բերդի և մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն Թումո Դիլիջանում, որը կվերածվի կրթական հանգույցի։ Թումո-տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 250 պատանիների։

Երկրորդ Թումո-տուփը նախատեսվում է բացել Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

ԵՄ Թումո համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին մեկնարկած «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը իրականացվում է Եվրոպական միության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ և տեղակայված է լինելու Երևանի Թումո կենտրոնի հարևանությամբ։ 25 հազար ք.մ. տարածք գրավող և 25 միլիոն եվրո արժեցող համալիրը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Նախագիծը կստեղծի բաց հարթակ և ակտիվ համայնք՝ համադրելով կրթությունն ու բիզնեսը, և միավորելով ուսանողների, երիտասարդ մասնագետների և տեղական ընկերությունների իրենց միջազգային գործընկերների հետ։ Համալիրում են տեղակայված լինելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասնաճյուղը և Դպրոց 42-ը` որը Ֆրանսիայում հիմնադրված հայտնի ծրագրավորման դպրոց է նախատեսված երիտասարդ մասնագետների համար։ Համալիրի ճարտարապետական նախագիծը իրականացնելու է հոլանդական աշխարհահռչակ MVRDV ընկերությունը։ Վերջնական ճարտարապետական նախագիծը կներկայացվի 2020 թվականի գարնանը[2]։

Թումո ստուդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թումո ստուդիաները» (TUMO Studios) համալսարանական տարիքի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է։ Նախագծի շեշտը դրված է անալոգային արտադրանքի ստեղծման վրա։ Յուրաքանչյուր դասընթացի նպատակն է ստեղծել նորարարական և ժամանակակից արտադրանք, որը մրցունակ է աշխարհում և, միաժամանակ, հիմնված է տեղական նյութերի և մշակույթի վրա։

Թումո ստուդիաները առաջարկում է տեխնիկական հմտությունների զարգացման և դիզայնի դասընթացներ 10 ոլորտներում` ոսկերչություն, խեցեգործություն, ասեղնագործություն, տպագրություն, նորաձևություն, աքսեսուարների դիզայն, փայտի փորագրություն, քարի փորագրություն, արտադրադրական դիզայն և խոհարարություն։

Ստուդիաները տեղակայված է Պուշկինի 38Ա շենքում, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին և ծառայել է որպես Առաքել Աֆրիկյանի առանձնատուն։ Ստուդիաները պահպանել է շենքի ինտերիերը, պատերի նախշերը և կահույքի մի մասը։

Թումո ճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումո ճամբարի մասնակիցները 2019 թվականին

Թումոյի ամառային ճամբարը անցկացվում է 2012 թվականից։ Այն հնարավորություն է տալիս պատանիներին ամբողջ աշխարհից ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրին և արագացված տեմպով ստանալ գիտելիքներ և ձեռք բերել հմտություններ մի քանի կրթական ոլորտում։ Բացի այդ պատանիները մասնակցում են խաղերի, հնարավորություն են ստանում շրջել Հայաստանի պատմամշակութային վայրերում և մասնակցել բազմապիսի միջոցառումների։

Թումո ճամբարը կենտրոնի դրամահավաքի միակ միջոցն է։ Ճամբարից ստացված ողջ հասույթը ուղղվում է Հայաստանում կրթության զարգացմանն ու ավելի քան տասը հազար մշտական ուսանողների անվճար ուսուցման կազմակերպմանը Հայաստանում և Արցախում։ Թումո ճամբարի կայքը` www.camptumo.com

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումոն դարձել է «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող «Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման» անվանակարգում։ Մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպություններին և անհատներին։

2018 թվականի փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT Archived 2019-10-08 at the Wayback Machine.) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար [3]։

Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը մայիսի 15-ին Փարիզում արժանանացել է է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques ասպետի կոչմանն ու պարգևատրվել է շքանշանով։ Շքանշանը Փափազյանին հանձնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Palmes Académiques ասպետի կոչումն ու շքանշանը տրվում է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար։

Թումոյի և Եվրոպական միության համագործակցությամբ ստեղծված «Նետոյի առասպելը» (Tales of Neto) խաղը 2017 թվականին Գերմանիայում արժանացել է N.I.C.E մրցանակին` որպես լավագույն նորարական նախագծի։ Նետոյի առասպելը մոբայլ խաղ է, որի նպատակն է հակակոռուպցիոն կրթությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Team TUMO (2019-07-03)։ «Այսօր ներկայացվեց Թումո տուփ նախագիծը»։ TUMO (հայերեն)։ Վերցված է 2019-09-17 
  2. 2,0 2,1 Team TUMO (2019-03-19)։ «ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի մեկնարկը»։ TUMO (հայերեն)։ Վերցված է 2019-09-17 
  3. 3,0 3,1 Թումոն ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի է արժանացել

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]