Jump to content

Գեղարքունիքի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղարքունիքի թեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՎարչկենտրոնԳավառ
Մայր տաճարՍուրբ Աստվածածին եկեղեցի
ԱռաջնորդՄարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան

Գեղարքունիքի թեմ, Կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի 1996 թվականի մայիսի 30-ի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Ընդգրկում է Հայաստանի Գեղարքունիքի մարզը։ Գեղարքունիքի թեմի տարածքը զբաղեցնում է պատմական Սյունյաց և Հաղպատի եպիսկոպոսությունների տարածքի, համապատասխանաբար՝ հյուսիսարևմտյան և արևելյան մասերը։ 15-րդ դարում տարածքը ժամանակավորապես ենթարկվել է Գանձասարի կաթողիկոսությանը, սակայն 1513 թվականին Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը գնացել են Տաթևի վանք, ծանոթացել Գեղարքունիքի՝ Սյունյաց աթոռին ենթակա լինելու մասին փաստաթղթերին և ստորագրությամբ վերահաստատել են թեմի ավանդական վիճակը։ Թեմի տարածքում են Սևանավանքը (4–9-րդ դարեր), Շողագավանքը (9-րդ դար), Հայրավանքը (9–13-րդ դարեր)։ Գեղարքունիքի թեմի գործող եկեղեցիներն են Գավառի Սուրբ Աստվածածինը, Սուրբ Խաչը, Հացառատի Սուրբ Աստվածածինը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Նորաշենի Սուրբ Նարեկը, Դդմաշենի Սուրբ Թադեոսը, Ծովազարդի Սուրբ Կարմիր Ավետարանը, Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Մարտունու Սուրբ Աստվածածինը, Գեղհովիտի Թուխ Մանուկը, Ձորագյուղի Սուրբ Կարապետը։ Եկեղեցական տոներին արարողություններ են կատարվում նաև Մաքենյաց վանքում և Վանեվանում։ Սևանավանքի Վազգենյան հոգևոր դպրանոցը ենթարկվում են անմիջապես Մայր աթոռին։ Գործում է երեք կիրակնօրյա դպրոց։ Թեմը Մարտունու մանկատան հովանավորն է։ Գեղարքունիքի թեմի առաջնորդն է Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բարխուդար Գևորգյան
  • Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը ըստ Տաթևի վանքի մի փաստաթղթի,
  • ԲՄ, դ 8, 1967։
  • Մաթևոսյան Կ.
  • Հայաստանի թեմերը (պատմություն և արդիականություն)
  • «Էջմիածին», 1998, դ 2–3
  • Կարեն Մաթևոսյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: