Կալկաթայի հոգևոր հովվություն
Կալկաթայի հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Ասիայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է հնդկահայության հոգևոր կյանքը[2] կազմավորվել է 17-րդ դարում։ Կենտրոնը՝ Սուրբ Նազարեթ եկեղեցի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1547 թվականին, Մադրասում, Սուրբ Թովմայի բլրի վրա, 1562 թվականին եկեղեցի է կառուցվել Ագրայում։ Ագրայի գերեզմանատանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոսի մատուռը։ Կալկաթայում պահպանվել են հայերեն գրություններով տապանաքարեր (թվագրվում է 1630, 1646)։ 1695-1697 թվականներին Չինսուրայում կառուցվել է սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (կանգուն էր մինչև 19-րդ դարի կեսը)։ Մադրասում 1712 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածինը։ Եկեղեցու բակում է թաղված հայ առաջին պարբերականի՝ «Ազդարար» խմբագիր, հրատարակիչ Հարություն քահանա Շմավոնյանը։ Բոմբեյում 1796 թվականին կառուցվել է սուրբ Պետրոս Առաքյալ եկեղեցին։
1712 թվականին Մադրասում (Չեննայ) կառուցվել է սուրբ Աստվածածին եկեղեցին, 1724 թվականին՝ Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցին (1734 թվականին եկեղեցուն կից ավելացել է զանգակատուն), 1757 թվականին՝ Սայդաբադի սուրբ Մարիամ եկեղեցին։ 1823 թվականին Կալկաթայում կառուցվել է Սուրբ Երրորդություն մատուռը, 1909 թվականին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1867 թվականին՝ Տինգրայի սուրբ Երրորդություն եկեղեցին։ Հայ համայնքը ղեկավարել է եկեղեցական վարչությունը (ընտրվել է 4 տարին մեկ), որն առաջնորդվել է իր կանոնադրությամբ։
1821 թվականին եկեղեցական վարչության հովանավորությամբ բացվել է Հայոց մարդասիրական ճեմարանը (գործում է ցայսօր)[3]։ 1928 թվականին ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը (ունի հայերեն ձեռագրեր, հայագիտական գրքեր, պարբերական մամուլի հարուստ հավաքածու)։ Կալկաթայի հոգևոր հովիվն է Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը (2000 թվականից)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
- ↑ «Հնդկաստանի հայ համայնք». india.mfa.am. Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն.
- ↑ «Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը 190 տարեկան է». armenpress.am. Արմենպրես լրատվական. 2 Ապրիլ 2011 թվական.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |