Չեննայ
Քաղաք | |||
---|---|---|---|
Չենայ | |||
անգլ.՝ Madras ռուս.՝ Мадрас ռուս.՝ Ченнаи | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Քաղաքապետ | Saidai Duraisamy[1] | ||
Հիմնադրված է | 1639 թ. | ||
Այլ անվանումներ | Մադրաս | ||
Մակերես | 426.7 կմ² | ||
ԲԾՄ | 6±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Թամիլ | ||
Բնակչություն | 4․681․087 մարդ (2011) | ||
Խտություն | 26,903 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+5:30 | ||
Հեռախոսային կոդ | +91-44 | ||
Փոստային ինդեքսներ | 600 xxx, | ||
Պաշտոնական կայք | chennaicorporation.gov.in | ||
| |||
Չենայ (մինչև 1996 թվականը՝ Մադրաս), Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաքը։ Տեղակայված Բենգալյան ծոցի ափին, այն խոշորագույն կոմերցիոն, մշակութային, տնտեսական և կրթական կենտրոն է Հարավային Հնդկաստանում։ Այն նաև հայտնի է որպես "Հարավային Հնդակաստանի մշակութային մայրաքաղաք"[2]:
Հայերը Մադրասում🇦🇲[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադրասի հայ համայնքը կազմավորվել է 16-րդ դարում: 1547 թվականին Սուրբ Թովմայի բլրի վրա կառուցվել է Հնդկաստանում առաջին հայկական եկեղեցին, 1712 թվականին՝ Սուրբ Աստվածածինը: 1783 թվականին մադրասահայերը կազմել են «Տետրակ, որ կոչի նշաւակ» համայնքային կանոնադրությունը: Հայերը մասնակցել են նաև Մադրասի կառավարմանն ու բարեկարգմանը. ձեռագիր հիշատակարանում հիշվում է, որ անգլիացիների գալուց առաջ Չին Փաթայի (Մադրասի) կառավարիչը եղել է հայազգի Ղուկասը (Ղոգագ՝ նշանակված 1662 թվականին): 1725-1726 թվականներին Խոջա Պետրոս Ոսկանի միջոցներով կառուցվել են Սարիար գետի բազմակամար կամուրջը և բարձունք տանող քարե սանդուղքը (166 աստիճանով): Մադրասահայերը հիմնականում արհեստավորներ ու մանր առևտրականներ էին: Աչքի են ընկել նաև մեծահարուստ առևտրականներն ու արդյունաբերողները, որոնց ձեռքում էր կենտրոնացած թանկարժեք քարերի, համեմունքի, հնդկական կերպասեղենի առուծախը: Մադրասում կա Հայկական փողոց:
1770-ական թվականներին հիմնվել է Մադրասի խմբակը, 1772 թվականին Շահամիր Շահամիրյանը հիմնադրել է տպարան, տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավագ քահանա Հարություն Շմավոնյանի ջանքերով 1794 թվականին լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Who's Who»։ About Corporation of Chennai։ Corporation of Chennai։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-15-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10
- ↑ Rina Kamath (2000)։ Chennai։ Orient Blackswan։ էջ 66։ ISBN 9788125013785
- ↑ Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 360-361:
|