Թամիլերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամիլերենի տարածվածությունը

Թամիլերեն (ինքնավանումը՝ தமிழ்), դրավիդյան լեզու է։ Համարվում է ամենահարավային դրավիդյան լեզուն։ Թամիլերենով խոսում են Հնդկաստանի հարավում և Շրի Լանկայի հյուսիսում։ Թամիլերենն ունի մոտ 2000-ամյա գրական պատմություն և համարվում է դասական լեզու։ Թամիլերենն ունի աշխարհում ամենահարուստ գրական ժառանգություններից մեկը։

Տարածվածություն և կարգավիճակ[խմբագրել]

Թամիլերենով խոսում է Հնդկաստանի նահանգ Թամիլնադի, ինչպես նաև Շրի-Լանկայի Հյուսիսային ու Արևելյան նահանգների բնակչության մեծամասնությունը։ Բացի այդ, թամիլերենը տարածված է Թամիլնադին հարակից որոշ տարածաշրջաններում՝ Կերալա, Կարնատակա, Մահարաշտրա, Անդհրափրադեշ, ինչպես նաև Շրի-Լանկայի Կենտրոնական նահանգում և Կոլոմբոյում։ Որպես գաղութային վարչակարգերի ժամանակաշրջանի ժառանգություն՝ բավականին մեծ քանակությամբ թամիլներ բնակվում են նաև Մալազիայում, Սինգապուրում, ՀԱՀ-ում, Ինդոնեզիայում, Քենիայում և այլ երկրներում։ Այնուամենայնիվ, այս մարդկանց միայն մի մասն է խոսում թամիլերեն։ Թամիլերենի կրողներ են նաև ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա և այլ եվրոպական երկրներ գաղթածները։

Թամիլերենը հանդիսանում է Հնդկաստանի 22 պաշտոնական լեզուներից մեկը և ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ Թամիլնադում։ Բացի այդ՝ այն Շրի-Լանկայի 2 պաշտոնական լեզուներից մեկն է (սինգալերենի հետ միասին) և Սինգապուրի 4 պաշտոնական լեզուներից մեկը (մալայերենի, չինարենի, անգլերենի հետ միասին)։