Մահարաշտրա
Մահարաշտրա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հնդկաստանի նահանգ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հնդկաստան |
Ամենաբարձր կետ | Kalsubai? |
Մակերես | 307 713 ± 1 կմ² |
Ձևավորում | մայիսի 1, 1960 |
![]() | |
![]() | |
![]() |
Մահարաշտրա (մարաթհի՝ महाराष्ट्र, անգլ.՝ Maharashtra), նահանգ Հնդկաստանի կենտրոնական մասում։ Զբաղեցնում է 307 713 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 112 372 972[2]։ Բնակչության միջին խտությունը կազմում է 365 մարդ/կմ2։ Տարածքով և բնակչության թվով Հնդկաստանի երկրորդ նահանգն է (զիջում է միայն Ուտար Պրադեշին)։ Բնակչության ավելի քան երեք քառորդը դավանում են հինդուիզմ, որին տարածվածության տեսակետից հաջորդում են իսլամն ու բուդդայականությունը։ Նահանգում առավել տարածված խոսակցական լեզուները մարաթհին ու անգլերենն են։ Սանսկրիտից թարգմանած՝ Մահարաշտրան նշանակում է «Մեծ երկիր»։
Այս նահանգում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում տեղ գրաված չորս օբյեկտ՝ Աջանտա, Էլլորա, Էլեֆանտա քարանձավները և Չատրապատի Շիվաջի Մահարաջ կայարանը (նախկին Վիկտորիա կայարանը)։
Նահանգի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը Մումբայն է։
Մահարաշտրան Հնդկաստանի առավել ինդուստրացված նահանգներից է։ Նրա մայրաքաղաք Մումբայը երկրի ֆինանսական ու առևտրային խոշորագույն կենտրոնն է։ Այստեղ են գործում Հնդկաստանի ամենամեծ ֆոնդային բորսան՝ Bombay Stock Exchange-ը, որ հնագույնն է Ասիայում, ինչպես նաև հնդկական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների մեծ մասի գլխավոր գրասենյակները։ Մումբայը նաև աշխարհի խոշորագույն կինոարտադրության՝ Բոլիվուդի կեցավայրն է։
Մահարաշտրա նահանգը կարևորագույն դեր է խաղում երկրի հասարակական-քաղաքական կյանում և համարվում է առաջատարը արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքի թողարկման, առևտրի, տրանսպորտի, կրթության բնագավառներում։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահարաշտրան երկրի առաջատար արդյունաբերական նահանգն է, ապահովում է ազգային արդյունաբերական արդյունքի 15, Հնդկաստանի եկամուտների ավելի քան 40 տոկոսը։ Համախառն ներքին արդյունքի շուրջ 46 %-ը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին։ Արտադրության հիմնական տեսակներն են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, նավթաքիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերությունը, էլեկտրոնիկայի արտադրությունը։ Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերն են մանգոն, խաղողը, բանանը, նարինջը,, բրինձը, շաքարեղեգնը, բամբակը, գետնանուշը, ծխախոտը, ընդավորները։ Մահարաշտրան Հնդկաստանում առաջին տեղն է գրավում ածուխով աշխատող ջերմաէլեկտրակայաններում և ատոմային էլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում։ Նահանգը երկրում երկրորդ տեղն է զբաղեցնում ծրագրային ապահովման արտահանման ասպարեզում, որը տարեկան մոտավորապես 4 միլիարդ ամերիկյան դոլար եկամուտ է բերում։ Մահարաշտրայի մի շարք քաղաքներում (Մումբայ, Պունա, Նագպուր, Նավի Մումբայ, Նասիկ, Աուրանգաբադ) գործում են ծրագրային ապահովման պարկեր։
2008 թվականին նահանգի ՀՆԱ-ն կազմել է $149,56 միլիարդ։
Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահարաշտրայում ամեն տարի շուրջ 1,4 միլիոն ժամանակավոր աշխատողների են վարձում շաքարեղեգն կտրելու համար։ Կանանց իրավունքների համար պայքարող ոչ կառավարական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ «շաքարեղեգն կտրողներն ապրում են խղճալի պայմաններում, խմելու ջրով ու սանիտարական պատշաճ պայմաններով չապահովված, հանպատրաստից ապաստարաններում... Խոցելի վիճակում են հատկապես կանայք, որոնց մարմինները ոչ միայն շահագործում են, այլ նաև վերահսկում. հարցումների արդյունքները վկայում են, որ բանվորուհիների 36%-ի արգանդները հարկադրաբար հեռացրել են, որպեսզի ապահովեն նրանց աշխատանքն առանց ընդհատումների[3]։
Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ 2015-2018 թվականներին Մահարաշտրայի ագարակների 12 000-ից ավելի աշխատողներ ինքնասպանություն են գործել, հիմնականում՝ պարտքերի պատճառով[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուդդայի փորագրաքանդակ Աջանտայում
Թաջ Մահալ դամբարանի հին ընդօրինակում Աուրանգաբադում
Կայլասանատա տաճարը Էլլորայում
Ճարտարապետական «մարաթհի» ոճի նմուշ հանդիսացող Vishrambaug Wada հյուրանոցը Պունայում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://censusindia.gov.in/2011census/censusinfodashboard/index.html .
- ↑ Cita web|url=https://www.rfi.fr/fr/asie-pacifique/20190621-inde-uterus-ablation-uterus-canne-sucre%7Ctítulo=En(չաշխատող հղում) Inde, des paysannes privées d’utérus pour être plus productives|fechaacceso=|fecha=2019-06-21|sitioweb=RFI|idioma=fr
- ↑ Cita web|url=https://lvsl.fr/inde-des-reformes-agraires-entrainent-la-plus-grande-greve-du-monde/%7Ctítulo=Inde(չաշխատող հղում) : des réformes agraires entraînent la plus grande grève du monde|fechaacceso=|fecha=2021-02-14|sitioweb=lvsl.fr|idioma=fr-FR
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|