Jump to content

Ուտար Պրադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուտար Պրադեշ

Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
Ներառում էBareilly division?, Agra division?, Prayagraj division?, Saharanpur division?, Kanpur division?, Devipatan division?, Gorakhpur division?, Basti division?, Jhansi division?, Meerut Ստորաբաժանում, Mirzapur division?, Azamgarh division?, Varanasi division?, Lucknow division?, Moradabad division?, Ֆայզաբադ, Chitrakoot division? և Aligarh division?
ՎարչկենտրոնԼաքհնաու
Օրենսդրական մարմինUttar Pradesh Legislature?
Պաշտոնական լեզուներհինդի և ուրդու
Բնակչություն246 270 000 մարդ (2025)[1]
Տարածք243 290 կմ²
Հիմնադրված էհունվարի 26, 1950 թ.
Սահմանակցում էԴելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հարյանա, Ռաջասթան, Մադհյա Պրադեշ, Բիհար, Ուտարկխանդ, Հիմաչալ-Պրադեշ, Չհատիսգարխ և Ջարկխանդ
ISO 3166-2 կոդIN-UP
Ավտոմոբիլային կոդUP
Անվանված էհյուսիս
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.
up.gov.in(անգլ.)

Ուտար Պրադեշ (հինդի՝ उत्तर प्रदेश. բառացի թարգմանած՝ նշանակում է «Հյուսիսային տարածաշրջան». ուրդու՝ اتر پردیش; անգլ.՝ Uttar Pradesh), նահանգ Հնդկաստանի հյուսիսում, Գանգեսի և նրա վտակ Ջամնայի ավազանում։ Տարածությունը 294 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 110,9 միլիոն (1981)։ Վարչական կենտրոնը՝ Լաքհնաու։ Նահանգի մակերևույթի մոտ 4/5-ը գրավում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրը, մնացած մասը՝ Հիմալայները։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Հաճախակի են երաշտները, ամառային հեղեղումները։ Ուտար Պրադեշը հողագործական շրջան է։ Գլխավոր ոռոգիչ կառույցներն են Վերինգանգեսյան ու Ստորինգանգեսյան և Սարդայի ջրանցքները։ Մշակում են բրինձ, ցորեն, ընդավորներ, գարի, կորեկազգիներ, կարտոֆիլ, շաքարեղեգ, ձիթաբույսեր, բամբակենի, ջութ։ Արդյունաբերության հիմքը գյուղատնտեսական հումքի վերամշակումն է։ Կարևոր ճյուղերն են սննդի (գլխավորապես շաքարի, տալիս է Հնդկաստանում շաքարեղեգից ստացվող շաքարի ավելի քան 1/2-ը), կաշվի-կոշիկի, տեքստիլ արդյունաբերությունը։ Կան թղթի, ծխախոտի, ճշգրիտ սարքերի, էլեկտրասարքավորումների (կառուցվել է ԽՍՀՄ աջակցությամբ) ձեռնարկություններ, մեխանիկական և երկաթուղային արհեստանոցներ։ Տարածված է տնայնագործական արտադրությունը և գեղարվեստական արհեստագործությունը։ Գանգեսի և Գհագհրայի վրա կա նավարկություն։

Ուտար Պրադեշը համարվում է հնդկական մշակույթի օրրանը: 8-րդ դարից եղել է մուսուլմանական տիրապետության ներքո: 16-18-րդ դարերում Մեծ մեղոլների կայսրության կենտրոնն էր: 1857 թվականին դարձել է անգլիցի գաղութարարների դեմ բռնկված սիփայական ապստամբության գլխավոր օջախներից մեկը[2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուտար Պրադեշ» հոդվածին։