Լաքհնաու
Բնակավայր | ||
---|---|---|
Լաքհնաու | ||
հինդի՝ लखनऊ | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 2345 կմ² | |
ԲԾՄ | 123±1 մետր | |
Պաշտոնական լեզու | հինդի, Ուրդու[1] և անգլերեն | |
Բնակչություն | ▲3 382 000 մարդ (2017)[2] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 522 | |
Փոստային ինդեքսներ | 226001–226026 և 227101–227132 | |
Ավտոմոբիլային կոդ | UP-32 | |
Պաշտոնական կայք | lucknow.nic.in | |
| ||
Լաքհնաու, Լուկնով (հինդի՝ लखनऊ), քաղաք Հնդկաստանի հյուսիսարևելյան մասում՝ Նյու Դելիից 516 կիլոմետր արևելք: Ուտար Պրադեշի նահանգակենտրոնն է: 2011 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 2,9 միլիոն մարդ: Համարվում է խոշոր վարչական, գիտական և մշակութային կենտրոն: Գտնվում է Գոմատի գետի ափին:
Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաքհնաուն (Լաքշմանպուր բառից, որը նշանակում է «Լաքշմանայի քաղաք») լեգենդի համաձայն իր անվանումը ստացել է Լաքշմանի (Լաչման)՝ Ռամի կրտսեր կիսաստված եղբոր անունից, ով մշտապես պայքարել է չարք Ռավանայի (իրադարձությունները ամրագրված են հին հնդկական Ռամայանա պոեմի մեջ): Պատմականորեն քաղաքը ձևավորվել է Լաչման- թիլի (Լաքշմանի բլրի) շրջակայքում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչիսլամական ժամանակաշրջանում Լաքհնաուն եղել է հնդկական Քաննաուջ իշխանության կազմում:
1528 թվականին քաղաքը գրավել է Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրը, ով եղել է Մեծ Մողոլների կայսրության հիմնադիրը: Նրա թոռը՝ Աքբար Մեծը Լաքհնաուն դարձրել է Աուդի վարչական շրջաններից մեկը:
1732 թվականին Մուհամմադ Շահը՝ մոնղոլական վերջին կայսրերից մեկը, նշանակեց Մուհամմադ Ամիր Սաադեթ Խանին Աուդի նահանգապետ: Սաադեթ Խանը դարձավ դինաստիայի հիմնադիր, որը հայտնի է Ավադհի նավաբ-վեզիրներ անվամբ: Վերջիններս իշխանության ղեկին եղան, ընդհուպ մինչև 1856 թվականը:
Սկզբնական շրջանում Ավադհը եղել է Ֆայզաբադի մի մասը: Ասաֆուդոուլ նավաբի օրոք 1775 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Լաքհնաու: Մոնղոլական կայսրության թուլացման հետ զուգընթաց Լաքհնաուն ստանում է ավելի լայն քաղաքական ազդեցություն, իսկ իսլամական մշակույթի կենտրոնը Դելիից տեղափոխվում է Լաքհնաու:
Հնդկական ժողովրդական ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1856 թվականի փետրվարի 4-ին Ավադհայի պաշտոնական բռնանվաճումը: Գահընկեց թագավոր Վաջիդ Ալի Շահն աքսորվեց Կալկաթա, իսկ ապստամբ սիպայները գահը փոխանցեցին նրա փոքր որդի Բիրջիս Կադարին և խնամակալ նշանակվեց թագուհի Հազրաթ Մահալը:
1857 թվականի սկզբին բրիտանական բազմահազարանոց զորքը շարժվեց դեպի Լաքհնաու, որը դարձավ 1856-1858 թվականներին տեղի ունեցած ժողովրդական մեծ ապստամբության կենտրոն: Առավել դրամատիկ էր նստավայրի երկար պաշարումը, որի ընթացքում սպանվեցին Լաքհնաուում ծառայող բազմաթիվ բրիտանացիներ (այդ թվում նաև բրիտանական լիազոր Հենրի Մ. Լոուրենսը): Նստավայրի ավերակները չեն վերականգնվել և մնում են որպես հիշատակ քաղաքի ողբերգական պատմության: Ավերակները մնացին հետպատերազմական ձևով այնպես, ինչպիսին դրանք եղել են 1857 թվականի նոյեմբերի 17-ի պաշարման վերացնելուց հետո, և մեծ տպավորություն են թողել Մարկ Տվենի վրա, որը իր «Հետևելով հասարակածին» գրքում նկարագրել է Լաքհնաուի պաշարումը: Նստավայրի պաշարման և գրոհման մանրամասները նկարագրել է Ֆ. Էնգելսը «Լաքհնաուի գրավումը» և «Մանրամասներ Լաքհնաուի գրոհի մասին» աշխատություններում:
Ֆիզիկական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաքհնաուն գտնվում է Գանգեսի հարթավայրի կենտրոնական մասում և շրջապատված է գյուղական բնակավայրերով ու գյուղերով: Գոմտի գետը քաղաքը բաժանում է երկու մասի: Քաղաքը գտնվում է սեյսմիկ ակտիվության III գոտում (չափավոր վտանգավոր գոտում):
Լաքհնաուն գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, որին հատուկ է սառը չոր ձմեռները (դեկտեմբեր-փետրվար) և շոգ ամառները (ապրիլ-հունիս): Անձրևային սեզոնը շարունակվում է հունիսի կեսերին և ավարտվում սեպտեմբերին: Տեղումների տարեկան միջին քանակը 1010 մմ է, այն առաջացնում է հիմնականում հարավարևմտյան մուսսոններ:
Ըստ World Bank’s survey-ի 2004 թվականի տվյալների՝ Լաքհնաուն զբաղեցնում է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող քաղաքների ցանկում յոթերորդ տեղը: Լաքհնաուից առաջ այդ ցուցակում էին նաև երեք հնդկական քաղաքներ՝ Դելին (2-րդ տեղ), Կալկաթան (3-րդ տեղ) և Կանպուրը (6-րդ տեղ):
Լաքհնաուի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 30.4 (86.7) |
34.2 (93.6) |
40.9 (105.6) |
45.0 (113) |
46.2 (115.2) |
47.7 (117.9) |
44.2 (111.6) |
40.4 (104.7) |
40.1 (104.2) |
37.7 (99.9) |
38.0 (100.4) |
29.9 (85.8) |
47.7 (117.9) |
Միջին բարձր °C (°F) | 22.5 (72.5) |
25.8 (78.4) |
32.0 (89.6) |
38.0 (100.4) |
40.0 (104) |
38.4 (101.1) |
33.9 (93) |
33.2 (91.8) |
33.1 (91.6) |
32.8 (91) |
29.2 (84.6) |
24.6 (76.3) |
32.0 (89.6) |
Միջին ցածր °C (°F) | 7.5 (45.5) |
9.8 (49.6) |
14.5 (58.1) |
20.5 (68.9) |
24.6 (76.3) |
26.7 (80.1) |
26.0 (78.8) |
25.6 (78.1) |
24.1 (75.4) |
19.1 (66.4) |
12.8 (55) |
8.4 (47.1) |
18.3 (64.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −1.0 (30.2) |
0.0 (32) |
5.4 (41.7) |
10.9 (51.6) |
17.0 (62.6) |
19.7 (67.5) |
21.5 (70.7) |
22.2 (72) |
17.2 (63) |
10.0 (50) |
3.9 (39) |
0.5 (32.9) |
−1.0 (30.2) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 20.2 (0.795) |
16.0 (0.63) |
10.0 (0.394) |
5.0 (0.197) |
18.4 (0.724) |
122.9 (4.839) |
269.9 (10.626) |
255.3 (10.051) |
211.5 (8.327) |
40.9 (1.61) |
7.4 (0.291) |
12.6 (0.496) |
990.1 (38.98) |
Միջ. անձրևոտ օրեր | 1.5 | 1.5 | 1.0 | 0.6 | 1.6 | 5.4 | 12.0 | 11.6 | 8.6 | 1.7 | 0.5 | 0.8 | 46.8 |
աղբյուր: India Meteorological Department (record high and low up to 2010)[3][4] |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի տվյալներում քաղաքում բնակվում են 2 901 474 մարդ, որով Լաքհնաուն Ուտար-Պրադեշի երկրորդ ամենամեծ քաղաքն է Կանպուրից հետո: Բնակչության մեծ մասը գաղթել է Ուտար-Պրադեշի կենտրոնական և արևելյան մասերից, սակայն ապրում են նաև բենգացիներ, բիխարցիներ և այլն: Բնակչության 71 %-ը դավանում է հինդուիզմ, մուսուլմանները կազմում են 26 %, կան նաև այլ փոքր խմբեր դրանք են՝ սիկհերը, ջայնիստներ, քրիստոնյաներ և բուդդայականներ: 2001 թվականի տվյալներով Լաքհնաուի գրագիտության մակարդակը կազմում է 69,39 % (61,22 % կանանց և 76,63 % տղամարդկանց համար):
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չոուդհարի Չարան Սինգհան Լաքհնաուի անվան օդանավակայանը միակն միջազգայինն է, քաղաքի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա է: Ծառայում է դեպի Դելի, Պատնի, Կալկաթա, Բոմբեյ և Հայդերաբադ ներքին թռիչքների համար: Միջազգային թռիչքները կատարվում է դեպի Դուբայ, Մասկաթ, Ալ-Ռիադ, Ջիդդա և այլ քաղաքներ:
Քաղաքի երկաթուղայի կայարանում կանգ է առնում Գորակհդհամ Էքսպրեսը:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
18-19-րդ դարերում Լաքհնաուում ստեղծվել է յուրօրինակ ճարտարապետական ոճ (Լաքհնավիյաթ)՝ համատեղելով իր մեջ ազգային և եվրոպական ճարտարապետությունների տարրեր, հնդկական բարոկկոյի տարբերակ: Այդպիսի ոճին պատկանում են հիմնականում կրոնական հուշարձանները և աշխարհիկ ճարտարապետությունը:
Ճարտարապետական հուշարձանների մեծ մասը գտնվում է Լաքհնաուի Գոմտի ափի հարավային երկանքով կամ նրա մոտ:
1784 թվականին կառուցվել է Բարա Իմամբարան (Մեծ Իմամբարան)՝ քաղաքի առավել ազդեցիկ շենքերից մեկը: Շենքի շինարարությանը մասնակցել է 22 000 մարդ: Բարա Իմամբարան հայտնի է երեք հսկայական կամարակապ դահլիճներով: Դրանցից մեկն ամենամեծն է Ասիայում (երկարությունը՝ 49,4 մ, լայնությունը՝ 16,2 մ, բարձրությունը՝ 15 մ): Դահլիճը կառուցվել է առանց ավելորդ արտաքին փայտի, երկաթե կամ քարե ճառագայթների, գլխավոր կամարի ծանրությունը մոտ 20 000 տոննա է: Ամբողջ համալիրը բաղկացած է մի քանի շենքերից: Այն ներառում է Ասաֆուդաուլի և նրա ընտանիքի դամբարանը, Ասաֆի Մասջիդի շքեղ մզկիթը՝ մի շարք մինարեթներով, որը գտնվում է ավելի լայն տարածքում:
Համալիրը շրջապատված է պատերով, որը կառուցվել է ընդարձակ տարածքով և զարդարված է Ռումի Դարվազի դռներով (Թուրքական դռներով), նույնպիսի դարպասներ ունի նաև Ստամբուլ քաղաքի դռները (Իսլամական աշխարհում՝ Բյուզանդական կայսրությունը, հետագայում՝ Օսմանյան կայսրությունը, հայտնի էր «Ռում» անունով): Կենտրոնում զարդարված է երկու ձկան պատկեր (մահի մարաթիբ), որը կարելի է հանդիպել Լաքհնաուի ցանկացած շենքի վրա:
Գետի վրայի կենտրոնական կամրջից ոչ շատ հեռու գտնվում է Հազրատգանջը՝ գլխավոր գնումների փողոցը, որի հյուսիսում՝ Գոմտի ափին գտնվում է Իմամբարա Շահ Նաջաֆը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lucknow: The City of Tehzeeb — Maharaja Express.
- ↑ http://indiapopulation2017.in/population-of-lucknow-2017.html
- ↑ «Lucknow Climate & Temperature»։ India Meteorological Department։ Արխիվացված է օրիգինալից 10 December 2014-ին։ Վերցված է 17 April 2015
- ↑ «Ever recorded Maximum and minimum temperatures up to 2010» (PDF)։ India Meteorological Department։ Արխիվացված է օրիգինալից 21 May 2013-ին։ Վերցված է April 17, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Лукнов»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|