Ջիդդա (արաբ․՝ جدة Ջիդդա), քաղաք Սաուդյան Արաբիայի արևմտյան մասում, Կարմիր ծովի ափին։ Ունի 3,6 միլիոն բնակչություն (2009), և համարվում է երկրի երկրորդ խոշոր և Մեքքայի մարզի ամենախոշոր քաղաքը[1]։ Քաղաքը ունի նավահանգիստ Կարմիր ծովի ափին, որտեղից էլ բեռնավորված նավերը գնում են դեպի Մեդինա և Մեքքա։ Ջիդդան համարվում է նաև Սաուդյան Արաբիայի առևտրային մայրաքաղաքը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 513)։