Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուր
Babur.2.jpg
Ծնվել է փետրվարի 14, 1483
Ծննդավայր Անդիժան, Ուզբեկստան
Մահացել է դեկտեմբերի 26, 1530 (47 տարեկանում)
Մահվան վայր Ագրե, Մեծ Մողոլների կայսրություն
Քաղաքացիություն Մեծ Մողոլների կայսրություն
Կրոն իսլամ
Մասնագիտություն բանաստեղծ և ինքնակենսագիր
Ամուսին Aisha Sultan Begum, Mubarika Yusufzai և Maham Begum
Ծնողներ հայր՝ Umar Shaikh Mirza II, մայր՝ Qutlugh Nigar Khanum
Զբաղեցրած պաշտոններ Mughal emperor
Երեխաներ Mirza Hindal, Gulbadan Begum, Humayun, Kamran Mirza, Askari Mirza, Fakhr-un-Nissa, Gulchehra Begum և Altun Bishik
Babur Վիքիպահեստում

Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուր, (փետրվարի 14, 1483դեկտեմբերի 26, 1530), ուզբեկական և հնդկական պետական գործիչ, զորավար, գրող։ 12 տարեկան հասակում հորից ժառանգել է Ֆերգանայի գահը։ 1504 թվականին նվաճել է Քաբուլը։ 1519 թվականին արշավանք է կատարել դեպի Հնդկաստան, 1525 թվականին՝ Դեհլի։ Հնդկաստանում Մեծ Մողոլների պետության հիմնադիրն է (1526)։ Իր արշավանքի պատմությունն է տվել «Բաբուր-նամե» ինքնակենսագրական երկում, ուր պատկերել է նաև ավատական ավագանու բարքերը, դարաշրջանի սովորույթները։ Թողել է նաև քնարական բանաստեղծությունների մի ժողովածու («Դիվան»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png