Լենկթեմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Լենկթեմուր
Tamerlan.jpg
Ծնվել է՝ ապրիլի 9, 1336[1][2][3]
Ծննդավայր Շահրիսաբզ, Barlas
Մահացել է՝ փետրվարի 19, 1405[2] (68 տարեկանում)
Վախճանի վայր Շիմքենտ, Թեմուրյանների պետություն
Գուր-Էմիր
Քաղաքացիություն Flag of Uzbekistan.svg Ուզբեկստան
Տոհմ Timurid dynasty
ռազմիկ
Հայր Taragay
Երեխաներ Շահրուխ, Miran Shah, Jahangir Mirza ibn Timur, Umar Shaikh Mirza I, Akia Beghi և Umar Shaikh
Կրոնական հավատքներ իսլամ
Լենկթեմուրի կայսրություն, 1365-1405 թվականներին

Լենկթեմուր (ապրիլի 9, 1336[1][2][3], Շահրիսաբզ, Barlas - փետրվարի 19, 1405[2], Շիմքենտ, Թեմուրյանների պետություն), միջինասիական զորապետ, ամիրա (1370-1405)։ Մարտում վիրավորվելով՝ ստացել է «Լենկ» (կաղ) մականունը։ 1372-1405–ին ձեռնարկել է ավելի քան 20 խոշոր արշավանք և ստեղծել աշխարհակալություն, որն ընդգրկում էր Միջին Ասիան, Աֆղանստանը, Իրանը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականը։ 1380-90–ական թթ Լենկթեմուրը ավերիչ հարձակումներ է գործել Ոսկե Հորդայի, Հնդկաստանի, իսկ 1400-02–ին՝ թուրքական սուլթան Բայազիդ I–ի դեմ։ Չինաստան կատարած արշավանքն ընդհատվել է Լենկթեմուրի մահվան պատճառով։ Լենկթեմուրը աչքի է ընկել ծայրահեղ դաժանությամբ։

1386-ի գարնանը Լենկթեմուրը առաջին անգամ արշավել է Հայաստան, գրավել Նախիջևանը, պաշարել բերդը, ասպատակել Այրարատը՝ մինչև Կարբի, Բջնի, Սուրմարի և Կողբի, կոտորել Երևան գյուղաքաղաքի բնակիչներին։ 1387-ի գարնանը Լենկթեմուրը արշավել է Հարավային Հայաստան, բայց պարտություն է կրել թուրքմենական Կարա-Կոյունլու ցեղերից։ Վանը 20 օր դիմադրել է Լենկթեմուրի հրոսակներին, սակայն ամբողջ բնակչությունը կոտորվել է կամ գերեվարվել։ 1394-ին Լենկթեմուրը երկրորդ անգամ արշավել է Առաջավոր Ասիա և, Միջագետքը գրավելուց հետո, թափանցել Արևմտյան Հայաստան, գրավել Երզնկան, Կարսը, Սուրմարին, Բագարանը, Արճեշը։ 1400-ին ավերել է Սեբաստիան։ Նրա օրոք Հայաստանի բնակչության հոծ զանգվածներ գերի են տարվել Միջին Ասիա, իսկ Հայաստանում բնակեցվել են քոչվոր ցեղեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]