Նամազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
نماز در مسجد جامع یزد.jpg

Նամազ (պարս.نماز‎) (պարսկերեն) կամ Սալաթ (արաբերեն) (արաբ.صلاة‎)- ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում, որը հավատքի հինգ սյուներից մեկն է։ Ղուրանում նամազի համար կան կոնկրետ ցուցումներ` նամազի ժամի, բովանդակության, նամազ անելիս որոշ շարժումների և այլնի մասին։ Նամազն իրականացվում է ըստ այն շարժումների ու դիրքերի, որ արել է Մուհամմադ մարգարեն և որոնք փոխանցվել են սերնդե սերունդ։ Հիմնական աղոթքը համարվում է Ռաքաթը, որն իրենից ներկայացնում է որոշ դիրքերի ու շարժումների ցիկլ, որոնք ուղեկցվում են աղոթքի բառերով։ Բոլոր դիրքերը, շարժումները և բառերը հետևում են իրար խիստ կարգով և որևէ շեղում անելու դեպքում, աղոթքը համարվում է չիրականացված։ Աղոթքի ժամանակ բառերը պետք է արտասանվեն արաբերենով։

Աղոթքի ամենօրյա ցիկլը կազմված է հինգ հիմնական աղոթքներից[խմբագրել | խմբագրել կոդը]

. Առավոտյան երկռաքաթ աղոթք (ֆաջր) . Կեսօրի չորսռաքաթ աղոթք (զոհր) . Ցերեկային չորսռաքաթ աղոթք (ասր) . Երեկոյան երեքռաքաթ աղոթք (մաղրեբ) . Գիշերային չորսռաքաթ աղոթք (աշա) . Լրացուցիչ գիշերային աղոթքը(վաթր)

Արգելքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելված է աղոթել ճիշտ կեսօրին, նաև արևածագի ու մայրամուտի ժամանակ։ Յուրաքանչյուր մուսուլման, բացի պարտադիր աղոթքներից, կարող է իրականացնել նաև ցանկացած քանակությամբ ինքնակամ աղոթքներ։ Բացի ծիսական աղոթքներից, մուսուլմանն ունի նաև Աստծուն անմիջապես դիմելու հնարավորություն, սովորական աղոթքի միջոցով, որը կոչվում է Դոա։ Այն կարող է իրականացվել ցանկացած ժամանակ և ցանկացած լեզվով։

Նամազի վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամազ կարելի է անել ինչպես մենակ, այնպես էլ խմբով, ցանկացած համապատասխան վայրում։ Ուրբաթ օրվա կեսօրի աղոթքը խորհուրդ է տրվում իրականացնել մզկիթում։ Տեղը, որտեղ իրականացվում է նամազը, պետք է լինի ծիսականորեն մաքուր։ Աղոթողները կարող են փռել աղոթքի համար նախատեսված փոքրիկ խալին (սաջջադա). Խմբային աղոթքի ժամանակ, աղոթողները կանգնում են իմամի հետևում, որը ղեկավարում է աղոթքը։ Կանայք աղոթում են տղամարդկանցից առանձին կամ կանգնում ամենավերջում։ Աղոթքի ժամանակ չի կարելի խոսել, ուտել, խմել, ծիծաղել, կատարել կողմնակի շարժումներ և այլն։ Չի կարելի աղոթել ալկոհոլ կամ որևէ տեսակի թմրանյութ օգտագործած վիճակում։ Հիվանդները և հաշմանդամները աղոթքը կարող են իրականացնել ինչպես նստած, այնպես էլ պառկած վիճակում` շարժումներն իրականացնելով մտովի։ Նամազի ծիսակարգն իսլամի բոլոր ուղղություններում իրականացվում է նույն կերպ։

Muslims praying in mosque in Srinagar, Kashmir.jpg

Նամազի իրականացման պարտադիր պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային նամազ մզկիթում[խմբագրել | խմբագրել կոդը]

• Ծիսական մարքություն- Եթե մարդը նախքան աղոթելը հոգացել է իր բնական կարիքները կամ ունեցել է սեռական հարաբերություն, պետք է իրականացնի ամբողջական կամ մասնակի ծիսական լվացում

• Մաքուր տեղ- Աղոթելու համար անհրաժեշտ է ընտրել մաքուր տեղ

• Ղեբլե- Աղոթելիս մուսուլմանը պետք է կանգնի դեմքով դեպի Ղեբլե (տես` Քաաբա)

• Հագուստ- Աղոթողը պետք է հագած լինի մաքուր հագուստ, որը համապատասխանում է շարիաթին

• Սթափություն- իսլամում ալկոհոլը և թմրանյութերը արգելված են։ Այդ ամենը համարվում է հարամ

• Ժամանակ- 5 նամազներից յուրաքանչյուրն իրականացվում է դրա համար սահմանված ժամին

Ռաքաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Fitr prayer , Azna , Iran 2013.jpg

Նամազի հիմքը Ռաքաթն է, որն իրենից ներկայացնում է որոշակի դիրքեի ու շարժումների ցիկլ, որոնք ուղեկցվում են աղոթքի բառերով։ Բոլոր դիրքերը, շարժումները և բառերը հետևում են իրար խիստ կարգով և որևէ շեղում անելու դեպքում, աղոթքը համարվում է չիրականացված։ Աղոթողը իրականացնում է լվացում (վոզու)։ Այնուհետև, ձեռքերով ընդունելով համապատասխան դիրք, աղոթողը կարդում է Ղուրանի առաջին սուրան` Ալ Ֆաթիհան։ Դրանից հետ` որևէ կարճ սուրա Ղուրանից։ Ղուրանի այաները արտասանելուց հետո աղոթողը խոնարհվում է Աստծուն (ռուքու)։ Այդ ժամանակ նա արտասանում է "Թող լսի Ալլահը նրան, ով փառաբանեց իրեն" (թասմի)։ Դրանից հետո նա ծնկի է գալիս և իրականացնում երկրային խոնարհում (սուջուդ)։ Ուղղվելով, նա նստում է կրունկների վրա և Աստծուց թողություն խնդրում։ Այնուհետև աղոթողը կրկնում է խոնարհումը և նորից նստում կրունկների վրա։ Երկրորդ և վերջին ռաքաթների ժամանակ աղոթողը կարդում է Թաշահհուդը։ Իսկ վերջին ռաքաթից հետո արտասանում է հետևյալ նախադասությունը. "Խաղաղությունը և Աստծո բարեգթությունն ընդ ձեզ", միաժամանակ թեքվելով աջ ու ձախ։

Նամազի ժամանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ է արգելված նամազ անել[խմբագրել | խմբագրել կոդը]

• Արևածագից մինչև այն պահը, երբ արևը կբարձրանա մի նիզակի բարձրության • Երբ արևը զենթիում է • Մայրամուտի ժամանակ

Պարտադիր աղոթքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտադիր աղոթքները տարբերվում են ըստ իրականացման ժամանակի, ռաքաթների քանակի, իրականացման ձևի և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://kronadaran.am/dictionary/namaz/