Շարիաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р


Թալիբանի ներկայացուցիչը մտրակի հարվածներ է հասցնում կանանց՝ տեղական շարիաթի օրենքները ենթադրաբար խախտելու համար

Շարիաթ, շարիաթական օրենք, իսլամական օրենք (արաբ․՝ شريعة‎‎‎‎, շարիա - ճշմարիտ ուղի, գործելակերպ), իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու, որը մշակվել է Արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում։ Կազմում է իսլամական ավանդույթի մասը[1]։

Մուսուլմանների կրոնական հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, ընդգրկում է սեփականության, պետականության, պարտավորական, ժառանգական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, դատավարական և իրավունքի այլ նորմեր։ Շարիաթի աղբյուր են՝ Ղուրանը, Հադիսը, սուննան, իջման (իսլամի քարոզիչների ասույթներ) և ղիյասը (Ղուրանի և սուննայի մեկնաբանություն)։

Շարիաթը քարոզում է հնազանդություն տերերին, համբերություն, հավատարմություն, մարդու կողմից մարդու շահագործում, այլակրոն ազգերի և ժողովուրդների նկատմամբ կրոնական ու ազգային թշնամանք, կնոջը՝ անվերապահ հնազանդություն տղամարդուն։ Արաբ, թուրք, և պարսիկ նվաճողները շարիաթը օգտագործում էին իրենց տիրապետության տակ գտնվող ժողովուրդների (սլավոններ, հունգարացիներ, հույներ, հայեր, վրացիներ և այլն) անօրինակ հարստահարումը, նրանց նկատմամբ ազգային անհանդուրժողականությունը հիմնավորելու նպատակով։

Իսլամադավան երկրների մեծ մասում (Սաուդյան Արաբիա, Պակիստան, Հյուսիսային Աֆրիկայի երկրներ և այլն) շարիաթի նորմերը ներառված են աշխարհիկ օրենսդրության մեջ։ Շարիաթը պահպանվում է որպես իրավունքի աղբյուր և իսլամի գաղափարախոսության հիմքերից է։

Շարիաթի կիրառումը ներկայումս ամենաթեժ քննարկվող թեմաներից է աշխարհում։ Նիգերիայում շարիաթը ոչ մուսուլմաններին պարտադրելու հետևանքով բռնկվել են միջհամայնքային ընդհարումներ[2]։ Ենթադրաբար Սուդանի բաժանումը պայմանավորված է եղել նաև երկրում շարիաթ մտցնելու հետևանքով։ Որոշ երկրներ, որոնք բնակեցված են իսլամադավան փոքրամասնություններով, թույլ են տալիս տվյալ համայնքներում գործադրել շարիաթի հիման վրա գործող ընտանեկան օրենքներ։ Շարունակաբար բանավաճեր են ընթանում այն մասին, թե ադրյուք շարիաթը համատեղելի է աշխարհիկ պետական կարգերի, մարդու իրավունքների, մտքի ազատության և կանանց իրավունքների հետ[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շարիաթ», Կրոնադարան
  2. http://news.bbc.co.uk/2/hi/africa/2632939.stm
  3. Hajjar Lisa (2004)։ «Religion, State Power, and Domestic Violence in Muslim Societies: A Framework for Comparative Analysis»։ Law & Social Inquiry 29 (1): 1–38։ doi:10.1111/j.1747-4469.2004.tb00329.x։ JSTOR 4092696 
  4. Al-Suwaidi, J. (1995). Arab and western conceptions of democracy; in Democracy, war, and peace in the Middle East (Editors: David Garnham, Mark A. Tessler), Indiana University Press, see Chapters 5 and 6; ISBN 978-0253209399Կաղապար:Page needed


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 467 CC-BY-SA-icon-80x15.png