Թալիբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թալիբան
փուշթու՝ طالبان
Arms of the Islamic Emirate of Afghanistan.svg
Taliban insurgents turn themselves in to Afghan National Security Forces at a forward operating base in Puza-i-Eshan -a.jpg
ՏեսակԱհաբեկչական կազմակերպություն, քաղաքական շարժում, զինված խմբավորում և կրոնական կազմակերպություն
Էթնիկ կազմհիմնականում պուշթուններ[1][2], տաջիկներ հյուսիսային Աֆղանստանում[3]
Գաղափարախոսություն
ՀիմնադիրՄուհամմադ Օմար և Աբդուլ Ղանի Բարադար
ՂեկավարՀայբաթուլա Ախունդզադա (գերագույն հրամանատար)
Աբդուլ Ղանի Բարադար (համահիմնադիր)
Ղեկավար կենտրոնԱֆղանստան, Պակիստան և Կատար
Գործունեության տարածք
Panjshir conflict.png
     Թալիբների վերահսկողության տակ
     Փանջշերի դիմադրության վերահսկողության տակ
Ստեղծման տարեթիվ1994
Համախոհներ
Անդամների քանակ
Կայքalemarahenglish.net(անգլ.)
Taliban Վիքիպահեստում
Սպիտակ գույնով նշված են այն տարածքները, որ վերահսկվում էին թալիբների կողմից 2016 թվականի փետրվարի 21-ի դրությամբ

Թալիբներ, Թալիբան (փուշթու՝ طالبان – մեդրեսեի սովորողներ, ուսանողներ), իսլամական շարժում, որ սկիզբ է առել Աֆղանստանում՝ պուշթունների շրջանում 1994 թվականին և փաստացի ղեկավարում է Աֆղանստանը։ Նաև ղեկավարել է Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստանի Իսլամական Էմիրություն»)։ Այդ շրջանում Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը դիվանագիտորեն ճանաչել էին երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը և Սաուդյան Արաբիան[33]։ 2016 թվականից Թալիբան շարժման առաջնորդն է Հայբաթուլլահ Ախունդզադան[34][35][36]։

«Թալիբան» շարժումը միջազգային մակարդակով դատապարտվել է իսլամական շարիաթի օրենքների իրենց մեկնաբանությունը խստորեն պահպանելու համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ աֆղանների նկատմամբ դաժան վերաբերմունքի[37][38]։ 1996-2001 թվականներին կառավարման ժամանակ թալիբները և նրանց դաշնակիցները զանգվածային սպանություններ են իրականացրել խաղաղ աֆղանների դեմ, մերժել ՄԱԿ-ի պարենի մատակարարումները 160 000 սովյալ քաղաքացիական անձանց համար, այրել բերրի հողերի հսկայական տարածքներ և ոչնչացրել տասնյակ հազարավոր տներ[39][40][41][42][43][44]։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ թալիբները և նրանց դաշնակիցները պատասխանատվություն են կրում 2010 թվականին Աֆղանստանի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի 76 տոկոսի, 2011 և 2012 թվականներին՝ 80 տոկոսի համար[45][46][47][48][49][50]։ Թալիբներն իրականացրել են նաև մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Բուդդայի բամիանական 1500-ամյա հայտնի արձանները[51][52][53][54]։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականին[55]։

2021 թվականին ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրսբերմանը զուգահեռ՝ թալիբները գրավեցին նշանակալի տարածքներ Աֆղանստանի բոլոր երկրամասերում[56]։ 2021 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ՝ Աֆղանստանի տարածքի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը գտնվում է թալիբների վերահսկողության ներքո[56]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թալիբան» (փուշթու՝ طالبان [ṭālibān]) բառը փաշթոյից թարգմանաբար նշանակում է «աշակերտներ» և «թալիբ» բառի հոգնակին է։ Այն կազմված է արաբերենից փոխառված «թալիբ» (արաբ․՝ طالب‎‎ [ṭālib] – «աշակերտ», «ուսանող») բառից, որին ավելացվել է պարսկերեն հոգնակի թվի «ան» (փուշթու՝ ان) վերջավորությունը։ Արաբերենում «թալիբան» (արաբ․՝ طالبان‎‎) բառը նշանակում է ոչ թե «աշակերտներ», այլ «երկու աշակերտ» (երկակի թիվ)։ Այդ պատճառով Թալիբանի անվան թարգմանությունը երբեմն որոշակի շփոթմունքի տեղիք է տալիս արաբների մոտ։ Անգլերենում կարելի է հանդիպել մեկ թալիբի «թալիբան» կոչելու դեպքեր։ Խմբի վերաբերյալ հոգնակիի նշանակությամբ օգտագործվելուց բացի «թալիբան» բառը կարող է օգտագործվել նաև մեկ մարդու վերաբերյալ։ Օրինակ՝ Ջոն Ուոքեր Լինդը (անգլ.՝ John Walker Lindh, ԱՄՆ քաղաքացի, որ անդամակցեց Թալիբանին) հիշատակվում է որպես «ամերիկյան թալիբան», ոչ թե որպես «ամերիկյան թալիբ»։ Պակիստանի անգլիալեզու թերթերում «Թալիբաններ» (անգլ.՝ Talibans) բառը հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է մեկից ավելի թալիբանների։ «Թալիբան» (Taliban) գրելաձևն անգլերենում գերակշռում է «Թալեբան» (Taleban) ձևի նկատմամբ[57][58]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիբանը հիմնադրվել է 1994 թվականի սեպտեմբերին մոլլա Մուհամմադ Օմարի կողմից՝ նրա հարազատ Քանդահար քաղաքում։ Խումբը կազմված էր մեդրեսեի աշակերտներից և Խորհրդային Միության ներխուժման դեմ մարտնչած մոջահեդներից[7]։ Ամիսների ընթացքում թալիբների թիվը հասել էր 15 000 մարդ, ընդգրկելով հազարավոր մեդրեսեի աշակերտներ Պակիստանից և սստանալով զգալի ֆինանսական և ռազմական օգնություն Պակիստանի հետախուզական ծառայությունից[7]։ 1994-ի նոյեմբերի 3-ին թալիբները գրավել են Քանդահարը[7]։

1995 թվականին հավանաբար ԱՄԷ-ի կողմից ֆինանսավովող[59] Թալիբները գրավել են Հիլմենդը, ոչնչացրել Գուլբեդդին Հեքմաթիյարի զինյալներին, սակայն Քաբուլի մոտ նրանց կանգնեցրել են Ահմադ Շահ Մասուդի դիվիզիաները։ Նրանք վերահսկել են Աֆղանստանի տարածքի մեկ երրորդ մասը երկրի հարավ-արևելքում։

1996 թվականի սեպտեմբերի 27-ին թալիբներն առանց մարտի գրավել են Քաբուլն ու հիմնել Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը։ Նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքում նրանք մտցրել են շարիաթական իրավունք։ Թալիբների վարչակարգի ընդդիմությունը կազմել է Հյուսիսային ալյանսը, որը հիմնականում կազմված էր տաջիկներից (Ահմադ Շահ Մասուդի և Բուրհանուդդին Ռաբանիի գլխավորությամբ) և ուզբեկներից (գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումի գլխավորությամբ) և օգտվել է Ռուսաստանի աջակությունից։ Ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին ապաստան տալն և բուդդայական ճարտարապետության հուշարձանների (Բուդդայի բամիանական արձաններ) ոչնչացումը թալիբների համար ստեղծել է բացասական համբավ համաշխարհային հանրության աչքում։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո ԱՄՆ-ը սկսել է հակաահաբեկչական գործողություն ընդդեմ Աֆղանստանի Իսլամական Էմիրության և Հյուսիսային ալյանսի աջակցությամբ տապալել թալիբների վարչակարգը։ Թալիբներն անցել են ընդհատակ և մասամբ հեռացել հարևան Պակիստան։ 2003 թվականի մայիսին Թալիբանի առաջնորդները տեղեկացրին, որ վերախմբավորվել են և պատրաստ են պարտիզանական պատերազմի ԱՄՆ-ի դեմ։ 2004 թվականին մոլլա Օմարը պարտիզանական պատերազմ հայտարարեց «Ամերիկայի և իր խամաչիկների դեմ»[60]։

Ըստ «Իսլամական ջիհադի միություն» իսլամիստական մարտական կազմակերպության ռազմական ամիր Հարուն աբու Մուհամմադի խոսքերի՝ 2014 թվականի մարտի վերջի դրությամբ Թալիբանը փաստացիորեն վերահսկել է Աֆղանստանի տարածքի շուրջ 70 %-ը, այդ թվում նաև Հելմանդ, Քանդահար, Պակտիա, Ուրուզգան, Նուրիստան, Կունար, Բադախշան, Զաբուլ, Ղազնի և այլ գավառներ։ ՆԱՏՕ-ի կոալիցիայի դիրքերը դեռևս ամուր են եղել Քաբուլում և Մազարի Շարիֆում։ Թալիբների շարքերում մեծացել է սալաֆիտների թիվը[61]։

2013 թվականի ապրիլի 23-ին Պակիստանում մահացել է Թալիբանի հիմնադիր և առաջնորդ մոլլա Մուհամմադ Օմարը[62]։ Թալիբները գաղտնի են պահել մոլլա Օմարի մահվան փաստը մինչև 2015 թվականը[62]։ Օմարին հաջորդեց Ախթար Մանսուրը որպես շարժման գերագույն հրամանատար։

2014 թվականի մայիսի 31-ին Թալիբանն Աֆղանստանում գերի մնացած վերջին ամերիկացուն՝ Բոուի Բերդգալին փոխել է Գուանտանամոյի բանտի հինգ կալանավորների հետ, որոնք նախկինում բարձր պաշտոններ էին զբաղեցրել Էմիրությունում[63][64]։

Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին ստատս-քարտուղար Անդրեաս ֆոն Բյուլովը 2002 թվականի հունվարի 13-ին գերմանական «Տագեսշպիգել» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թալիբան» շարժումն ստեղծվել է Կենտրոնական հետախուզական վարչության համագործակցությամբ[65].

ԱՄՆ հատուկ ծառայությունների որոշիչ աջակցությամբ առնվազն 30 հազար մուսուլման զինյալներ մարզվել են Աֆղանստանում ու Պակիստանում, այդ թվում նաև մոլեռանդների խումբ, որոնք պատրաստ էին մինչև հիմա էլ պաշտպանել իրենց գաղափարն ու հայրենիքը։ Նրանցից մեկն Ուսամա բեն Լադենն է։ Ես դեռ մի քանի տարի առաջ էի գրել. Ահա ԿՀՎ-ի այդ վիժվածքից է ծագել Թալիբանն Աֆղանստանում, որը Ղուրանի հիման վրա նախապատրաստվել է ամերիկացիների ու Սաուդյան Արաբիայի բնակիչների օգնությամբ ֆինանսավորվող դպրոցներում։

Մամուլում եղել են նաև այլ հայտարարություններ 1980-ական թվականներին ԽՍՀՄ-ի դեմ կռվող զինյալներին, այդ թվում նաև թալիբներին ԱՄՆ-ի՝ օժանդակություն ցույց տալու վերաբերյալ[66][67], թեև 1980-ական թվականներին Թալիբանը դեռ գոյություն չի ունեցել։

2016 թվականի մայիսի 21-ին ամերիկյան անօդաչու թռչող սարքը հրթիռային հարված է հասցրել այն մեքենային, որի մեջ ենթադրաբար գտնվել է շարժման առաջնորդ Ախտար Մանսուրը։ Մայիսի 22-ին Թալիբանի առաջնորդի մահվան մասին լուրը հաստատել են խմբավորման բարձրաստիճան հրամանատար մոլլա Աբդուլ Ռաուֆն ու Աֆղանստանի վարչապետ Աբդուլլա Աբդուլլան։

Հրթիռային հարվածը տեղի է ունեցել Աֆղանստանի ու Պակիստանի միջև ընկած սահմանամերձ շրջանում։ Գործողությանը մասնակցել են մի քանի ամերիկյան անօդաչու թռչող սարքեր, որոնց նպատակակետը եղել է այն մեքենան, որի մեջ ենթադրաբար եղել են զինյալները[68]։

Թալիբան շարժման առաջնորդի դիրքում Ախտար Մանսուրին հաջորդել է Մավլավի Հայբատուլլա Ախունձավան[69]։

2017 թվականի օգոստոսին Թալիբանի ներկայացուցիչները նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան կոչ անելով հանել ԱՄՆ զորքերը Աֆղանստանից[70][71]։

2018 թվականի հունիսի 9-ին նրանք 17 տարվա մեջ առաջին անգամ հայտարարել են ժամանակավոր զինադադար Աֆղանստանի կառավարության հետ, որը տևել է մինչև հունիսի 15-ը[72]։ Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը թալիբները կատարել են առաջին հարձակումը աֆղանական կառավարական ուժերի վրա[73]։

2018 թվականի օգոստոսի 19-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Թվիթերում հայտարարել է, որ օգոստոսի 20-ից զինադադար է հաստատվել Թալիբանի դեմ կռվում այն պայմանով, որ խմբավորումը կպատասխանի փոխադարձությամբ[74]։

2019 թվականի մայիսի վերջին տեղի է ունեցել Աֆղանստանում տիրող դրության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանի Դաշնությունում արգելված Թալիբանի ներկայացուցիչների և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների միջև, որոնց թվում է եղել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Թալիբների պատվիրակությունը, որ կազմված էր 14 մարդուց, գլխավորել է մոլլա Բարադար Ախունդը[75]։

2020 թվականի փետրվարի 29-ին Թալիբանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ խաղաղության համաձայնագիր կնքեցին Դոհայում, որի պայմաններով ԱՄՆ-ը խոստացել է իրականացնել իր և ՆԱՏՕ-ի բոլոր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, մինչդեռ Թալիբանը խոստացել է արգելել «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության գործունեությունն իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, և խաղաղության մասին բանակցություններ ձեռնարկել Աֆղանստանի իշխանությունների հետ[76]։ Աֆղանստանի գործող իշխանությունները Դոհայում կնքված համաձայնագրի կողմ չեն եղել[76]։

2021 թվականին ԱՄՆ-ի զորքերի Աֆղանստանից դուրբերումին զուգահեռ՝ թալիբները գրավել են նշանակալի տարածքներ Աֆղանստանի բոլոր երկրամասերում[56]։ 2021 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ՝ Աֆղանստանի տարածքի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը գտնվում է թալիբների վերահսկողության ներքո[56]։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները և համացանցը, շախմատը, սպիտակ կոիկը (սպիտակը թալիբների դրոշի գույնը), սեքսի մասին բաց քննարկումները և այլն[77]։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով և առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։

2001 թվականի փետրվարի 26-ին մոլլա Օմարը հրապարակել է դեկրետ երկրի բոլոր ոչ իսլամիստական հուշարձանների ավերման մասին[78]։ Կյանքի կոչելով դեկրետը՝ նույն թվականի մարտին թալիբները պայթեցրել են Բուդդայի բամիանական արձանները, որ քանդակված էին Բամիանի ժայռերին 3-րդ և 4-րդ դարերում, ինչը քննարկումների տեղիք է տվել համախարհային հասարակության շրջանում[79]։ Թալիբների գործողությունները քննադատվել են նաև մի շարք մուսուլմանական երկրների հանրությունների կողմից[80]։

Թալիբները հանդես են գալիս հօգուտ կանանց կրթության արգելման։ Նրանց հարձակումների օբյեկտ հաճախ դառնում են դպրոցներ։

Ահաբեկչական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականի հոկտեմբերի 8-ին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան Քաբուլում Հնդկաստանի դեսպանատան մոտ։ Զոհվել է 17 մարդ (2 ոստիկան և 12 խաղաղ բնակիչ), իսկ ավելի քան 80-ն ստացել են վնասվածքներ։ Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները[81][82]։
  • 2009 թվականի հոկտեմբերի 28-ին թալիբները Քաբուլում հարձակվել են հյուրանոցի վրա, ինչի արդյունքում ՄԱԿ-ի 6 աշխատակից զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։
  • 2010 թվականի օգոստոսի 6-ին Աֆղանստանի Բադախշան շրջանում թալիբներն սպանել են International Assistance Mission միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպության տասը անզեն աշխատակիցների, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերել աֆղաններին։ Սպանվածների թվում եղել են վեց ամերիկացիներ, մեկ բրիտանուհի,։
  • 2011 թվականի հոկտեմբերի 31-ին մահապարտ ահաբեկչի կողմից Քանդահարում կազմակերպված պայթյունի հետևանքով զոհվել են ՄԱԿ-ի երեք աշխատակիցներ, տեղի ոստիկանության պետը և մի քանի այլ մարդիկ։ Թալիբանն իր վրա է վերցրել ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունը[83][84]։
  • 2012 թվականի սեպտեմբերի 4-ին մահապարտ ահաբեկչի կողմից Աֆղանստանի Նանգարհար շրջանում անցկացվող հուղարկավորության ժամանակ կազմակերպված պայթյունի ժամանակ զոհվել է առնվազն 20 և վիրավորվել ավելի քան 50 մարդ։ Բոլոր զոհերը եղել են խաղաղ բնակիչներ։ Ահաբեկչություն կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը[85]։
  • 2014 թվականի հունվարի 17-ին մայապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Քաբուլում լիբանանյան ռեստորանի մոտ։ Զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի չորս աշխատակից։ Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները[86][87]։

Հայտնի են դեպքեր, երբ թալիբների զոհ են դարձել անչափահասները։ Այսպես, 2007 թվականին Պակտիկ շրջանում թալիբները գնդակահարել են դպրոցականի նրա համար, որ նա սովորել է անգլերեն[88]։ 2010 թվականին Հիլմենդ շրջանում նրանք մահապատժի են ենթարկել 7-ամյա տղայի, որը մեղադրվել է լրտեսության մեջ[89]։ 2011 թվականին նրանք կախել են 8-ամյա տղայի, որի հայրը, աշխատելով ոստիկանությունում, հրաժարվել էր անցնել նրանց կողմը[90]։

Թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Giustozzi Antonio (2009)։ Decoding the new Taliban: insights from the Afghan field։ Columbia University Press։ էջ 249։ ISBN 978-0-231-70112-9 
  2. Clements Frank A. (2003)։ Conflict in Afghanistan: An Encyclopedia (Roots of Modern Conflict)։ ABC-CLIO։ էջ 219։ ISBN 978-1-85109-402-8 
  3. «The Non-Pashtun Taleban of the North: A case study from Badakhshan – Afghanistan Analysts Network»։ www.Afghanistan-Analysts.org։ 3 January 2017։ Վերցված է 21 January 2018 
  4. Whine Michael (1 September 2001)։ «Islamism and Totalitarianism: Similarities and Differences»։ Totalitarian Movements and Political Religions 2 (2): 54–72։ doi:10.1080/714005450 
  5. Deobandi Islam: The Religion of the Taliban U. S. Navy Chaplain Corps, 15 October 2001
  6. 6,0 6,1 Maley William (2001)։ Fundamentalism Reborn? Afghanistan and the Taliban։ C Hurst & Co։ էջ 14։ ISBN 978-1-85065-360-8 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 'The Taliban'. Mapping Militant Organizations. Stanford University. Updated 15 July 2016. Retrieved 24 September 2017.
  8. Ogata Sadako N. (2005)։ The Turbulent Decade: Confronting the Refugee Crises of the 1990s։ W. W. Norton & Company։ էջ 286։ ISBN 978-0-393-05773-7 
  9. McNamara Melissa (31 August 2006)։ «The Taliban In Afghanistan»։ CBS։ Վերցված է 5 June 2016 
  10. 10,0 10,1 «Did you know that there are two different Taliban groups?»։ www.digitaljournal.com։ 1 April 2013 
  11. Deobandi Islam: The Religion of the Taliban U. S. Navy Chaplain Corps, 15 October 2001
  12. «Taliban - Oxford Islamic Studies Online»։ www.oxfordislamicstudies.com 
  13. «Afghan Taliban»։ National Counterterrorism Center։ Արխիվացված է օրիգինալից 9 May 2015-ին։ Վերցված է 7 April 2015 
  14. Rashid, Taliban (2000)
  15. «Why are Customary Pashtun Laws and Ethics Causes for Concern? | Center for Strategic and International Studies»։ Csis.org։ 19 October 2010։ Արխիվացված է օրիգինալից 9 November 2010-ին։ Վերցված է 18 August 2014 
  16. «Understanding taliban through the prism of Pashtunwali code»։ CF2R։ 30 November 2013։ Արխիվացված է օրիգինալից 10 August 2014-ին։ Վերցված է 18 August 2014 
  17. «Taliban Leader Feared Pakistan Before He Was Killed»։ New York Times։ 9 August 2017 
  18. «Qatar's Dirty Hands»։ National Review։ 3 August 2017 
  19. «Saudi has evidence Qatar supports Taliban: Envoy»։ Pajhwok Afghan News։ 7 August 2017 
  20. 20,0 20,1 «Why did Saudi Arabia and Qatar, allies of the US, continue to fund the Taliban after the 2001 war?»։ scroll.in։ Վերցված է 19 April 2018 
  21. «Iranian Support for Taliban Alarms Afghan Officials»։ Middle East Institute։ 9 January 2017։ «Both Tehran and the Taliban denied cooperation during the first decade after the US intervention, but the unholy alliance is no longer a secret and the two sides now unapologetically admit and publicize it.» 
  22. Kugelman Michael։ «What Was Mullah Mansour Doing in Iran?» 
  23. «Iran Backs Taliban With Cash and Arms»։ The Wall Street Journal։ 11 June 2015։ Վերցված է 13 June 2015 
  24. Small Andrew (23 August 2015)։ «China's Man in the Taliban»։ Foreign Policy Argument։ Վերցված է 26 July 2019 
  25. Danahar Paul (3 September 2007)։ «Taleban 'getting Chinese arms'»։ BBC։ Վերցված է 26 July 2019 
  26. «Is Russia arming the Afghan Taliban?»։ BBC News։ April 2018 
  27. Diplomat Samuel Ramani, The։ «What's Behind Saudi Arabia's Turn Away From the Taliban?»։ The Diplomat 
  28. «Taliban and the Northern Alliance»։ US Gov Info։ About.com։ Վերցված է 26 November 2009 
  29. 9/11 seven years later: US 'safe,' South Asia in turmoil Archived 10 January 2015 at the Wayback Machine.. Retrieved 24 August 2010.
  30. Hamilton Fiona, Coates Sam, Savage Michael (3 March 2010)։ «MajorGeneral Richard Barrons puts Taleban fighter numbers at 36000»։ The Times (London) 
  31. «Despite Massive Taliban Death Toll No Drop in Insurgency»։ Voice of America։ Akmal Dawi։ Արխիվացված է օրիգինալից 3 July 2016-ին։ Վերցված է 17 July 2014 
  32. «Afghanistan’s Security Forces Versus the Taliban: A Net Assessment»։ Combating Terrorism Center at West Point (en-US)։ 14 January 2021։ Վերցված է 14 August 2021 
  33. «Afghan Taliban announce successor to Mullah Mansour»։ BBC News։ 26 May 2015։ Վերցված է 26 May 2016 
  34. «U.S., Gulf States Blacklist Afghan Taliban, Iranian Officers For Terrorist Financing»։ RadioFreeEurope/RadioLiberty 
  35. «Quetta: Symbol of Pakistan's war on militants or Taliban haven?»։ The National։ 2 April 2017 
  36. Skain Rosemarie (2002)։ The women of Afghanistan under the Taliban։ McFarland։ էջ 41։ ISBN 978-0-7864-1090-3 
  37. Rashid Ahmed (2002)։ Taliban: Islam, Oil and the New Great Game in Central Asia։ I.B.Tauris։ էջ 253։ ISBN 978-1-86064-830-4 
  38. Gargan Edward A (October 2001)։ «Taliban massacres outlined for UN»։ Chicago Tribune 
  39. «Confidential UN report details mass killings of civilian villagers»։ Newsday։ newsday.org։ 2001։ Արխիվացված է օրիգինալից 18 November 2002-ին։ Վերցված է 12 October 2001 
  40. U.N. says Taliban starving hungry people for military agenda, 7 January 1998, http://nl.newsbank.com/nl-search/we/Archives?p_product=NewsLibrary&p_multi=APAB&d_place=APAB&p_theme=newslibrary2&p_action=search&p_maxdocs=200&p_topdoc=1&p_text_direct-0=0F8B4F98500EA0F8&p_field_direct-0=document_id&p_perpage=10&p_sort=YMD_date:D&s_trackval=GooglePM 
  41. Goodson Larry P. (2002)։ Afghanistan's Endless War: State Failure, Regional Politics and the Rise of the Taliban։ University of Washington Press։ էջ 121։ ISBN 978-0-295-98111-6 
  42. «Re-Creating Afghanistan: Returning to Istalif»։ NPR։ 1 August 2002։ Արխիվացված է օրիգինալից 23 October 2013-ին 
  43. ISAF has participating forces from 39 countries, including all 26 NATO members. See ISAF Troop Contribution Placement, NATO, 5 December 2007, http://www.nato.int/isaf/docu/epub/pdf/isaf_placemat.pdf 
  44. Skaine Rosemarie (2009)։ Women of Afghanistan in the Post-Taliban Era: How Lives Have Changed and Where They Stand Today։ McFarland։ էջ 41։ ISBN 978-0-7864-3792-4 
  45. Shanty Frank (2011)։ The Nexus: International Terrorism and Drug Trafficking from Afghanistan։ Praeger։ էջեր 86–88։ ISBN 978-0-313-38521-6 
  46. «Citing rising death toll, UN urges better protection of Afghan civilians»։ United Nations Assistance Mission in Afghanistan։ 9 March 2011։ Արխիվացված է օրիգինալից 26 July 2011-ին 
  47. Haddon Katherine (6 October 2011)։ «Afghanistan marks 10 years since war started»։ Agence France-Presse։ Արխիվացված է օրիգինալից 10 October 2011-ին 
  48. «UN: Taliban Responsible for 76% of Deaths in Afghanistan»։ The Weekly Standard։ 10 August 2010 
  49. Novic Elisa (13 October 2016)։ The Concept of Cultural Genocide: An International Law Perspective (անգլերեն)։ Oxford University Press։ էջ 1։ ISBN 9780191090912 
  50. Kinloch Graham Charles, Mohan Raj P. (2005)։ Genocide: Approaches, Case Studies, and Responses (անգլերեն)։ Algora Publishing։ էջեր 220–229, 313–314։ ISBN 9780875863818 
  51. «GENERAL ASSEMBLY 'APPALLED' BY EDICT ON DESTRUCTION OF AFGHAN SHRINES; STRONGLY URGES TALIBAN TO HALT IMPLEMENTATION | Meetings Coverage and Press Releases»։ www.un.org (անգլերեն)։ The United Nations։ 9 March 2001։ Վերցված է 2 August 2018 
  52. «Cultural 'cleansing' exposes outrageous methods of Taliban | The Japan Times»։ The Japan Times (en-US)։ Վերցված է 2 August 2018 
  53. Security Council Committee established pursuant to resolution 1267 (1999) concerning Al-Qaida and the Taliban and Associated Individuals and Entities
  54. 56,0 56,1 56,2 56,3 «Захват талибами Афганистана: что известно на этот момент»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ 2021-08-15։ Վերցված է 2021-08-15 
  55. «English <-> Arabic Online Dictionary»։ Ectaco։ 2006-12-28։ Վերցված է 2012-09-02 
  56. Adam Curtis։ «From 'Taleban' to 'Taliban'»։ BBC։ Վերցված է 2012-09-02 
  57. Барабанов В. А. Российский ВПК: история и современность : монография. — Альфа, 2002. — С. 19. — 238 с.
  58. Gall Carlotta (2004-11-13)։ «Asia: Afghanistan: Taliban Leader Vows Return»։ New York Times 
  59. Интервью с военным амиром Иттихад исламского джихада Archived 2014-04-07 at the Wayback Machine. // sodiqlar.info, 26.03.2014
  60. 62,0 62,1 «Власти Афганистана: лидер талибов мулла Омар мертв»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ 2015-07-29։ Վերցված է 2021-08-17 
  61. Афганистан: единственный военнопленный из США освобожден // Русская служба Би-би-си, 31.05.2014
  62. Боуман М. Законодатели требуют ответов на вопросы об освобождении Бергдала // Голос Америки, 05.06.2014
  63. «Da sind Spuren wie von einer trampelnden Elefantenherde»։ Der Tagesspiegel (գերմաներեն)։ 13.01.2002։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-11-05 
  64. Joseph Fitchett (26 сентября 2001)։ «What About the Taliban's Stingers?» (անգլերեն)։ International Herald Tribune։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-11-05 
  65. ROBERT PEAR (18 сентября 1988)։ «Arming Afghan Guerrillas: A Huge Effort Led by U.S..» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-11-05 
  66. Командир «Талибана» подтвердил гибель лидера движения // Известия, 22.05.2016
  67. Талибы назначили преемника своего убитого лидера // Интерфакс, 25.05.2016
  68. «Талибы призвали Трампа вывести войска из Афганистана»։ РИА Новости։ 15.08.2017 
  69. Меликов В. (15.08.2017)։ «Талибы потребовали от Трампа убрать американские войска из Афганистана»։ Федеральное агентство новостей 
  70. «Талибы впервые за 17 лет объявили временное перемирие с правительством Афганистана»։ gordonua.com։ Վերցված է 2018-08-20 
  71. «15 members of uprising force killed in Taliban attacks»։ Pajhwok Afghan News։ Վերցված է 2018-08-20 
  72. «Ashraf Ghani on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2018-08-20 
  73. «В Москву вновь приехали талибы, они встретились с Лавровым»։ svoboda.org։ Радио Свобода։ 2019-05-28։ Վերցված է 2019-06-06 
  74. 76,0 76,1 «US and Taliban sign deal to end 18-year Afghan war»։ BBC News։ 2020-02-29։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-05-ին 
  75. Amy Waldman A Nation Challenged: the Law; No TV, no Chess, No Kites: Taliban’s Code, from A to Z. // New York Times, 22.11.2001
  76. * Талибы разрушат памятники «неисламских» религий // Утро.ру, 27.02.2001
  77. Taliban kill 17 in Indian embassy bombing in Kabul (Ստուգված է 27 Սեպտեմբերի 2012)
  78. Bombing at Indian Embassy in Kabul Kills 17 (Ստուգված է 27 Սեպտեմբերի 2012)
  79. Deadly blast hits Kandahar (Ստուգված է 25 Նոյեմբերի 2011)
  80. Taliban attack targets U.S. agency in Kandahar Archived 2011-11-22 at the Wayback Machine. (Ստուգված է 25 Նոյեմբերի 2011)
  81. При взрыве в Нангархаре погибли не менее 20 мирных жителей (Ստուգված է 5 Սեպտեմբերի 2012)
  82. В теракте в Кабуле погиб гражданин России
  83. IMF and UN officials killed in Kabul restaurant attack
  84. В афганской провинции Пактика талибы убили школьника за изучение английского языка Archived 2012-03-15 at the Wayback Machine. (Ստուգված է 7 Օգոստոսի 2011)
  85. Афганские талибы казнили за шпионаж семилетнего ребёнка (Ստուգված է 7 Օգոստոսի 2011)
  86. Боевики движения Талибан казнили восьмилетнего ребёнка (Ստուգված է 7 Օգոստոսի 2011)
  87. «Библиотека КонтиненТа»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-26-ին։ Վերցված է 2019-09-11 
  88. Государственный и Политический строй Афганистана
  89. «Brutal one-legged fanatic who loves the limelight — Telegraph»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-27-ին։ Վերցված է 2021-07-13 
  90. «Талибы в Афганистане увеличили свою численность на 35 процентов»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-29-ին։ Վերցված է 2019-09-11 
  91. Jihadist threat not as big as you think (Opinion) Archived 2019-02-09 at the Wayback Machine. // CNN, 26.09.2014
  92. Akmal Dawi Despite Massive Taliban Death Toll No Drop in Insurgency Archived 2016-08-03 at the Wayback Machine. // Voice of America, 06.03.2014

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]