Աշրաֆ Հանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշրաֆ Հանի
փուշթու՝ اشرف غني
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան, Քաբուլի համալսարան և Lake Oswego High School?
Գիտական աստիճան՝ գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, գրող, տնտեսագետ և մարդաբան
Ազգություն փուշտու
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր մայիսի 19, 1949(1949-05-19)[1][2] (72 տարեկան)
Ծննդավայր Logar, Աֆղանստանի թագավորություն
Քաղաքացիություն Flag of Afghanistan (2013–2021).svg Islamic Republic of Afghanistan և Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն փուշթու՝ محمد اشرف غني احمدزی
Ամուսին Rula Ghani?
Զավակներ Mariam Ghani?
 
Կայք՝ president.gov.af

Աշրաֆ Հանի (փուշթու՝ اشرف غني Aşraf Ğanī, դարի՝ اشرف غنی Aşraf Ğanī (մինչև 2015 թվականի նոյեմբեր Աշրաֆ Հանի Ահմադզայ[3], մայիսի 19, 1949(1949-05-19)[1][2], Logar, Աֆղանստանի թագավորություն), աֆղան քաղաքական գործիչ և տնտեսագետ, ով եղել է Աֆղանստանի նախագահ 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոս։ 2021 թվականի օգոստոսի 21-ին թալիբները վերահսկողության տակ առան Աֆղանստանը և նա փախավ երկրից Արաբական Միացյալ Էմիրություններ[4][5]։ Նրա փախուստից հետո Աֆղանստանի դեսպանատունը Տաջիկստանում դիմեց Ինտերպոլին՝ մեղադրելով Հանիին պետական միջոցների վատնման մեջ[6][7][8]։

Հանին առաջին անգամ ընտրվել է 2014 թվականի սեպտեմբերի 20-ին և վերընտրվել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ի նախագահական ընտրությունների արդյունքում։ Նա հայտարարվեց հաղթող երկարատև գործընթացից հետո 2020 թվականի փետրվարին և երկրորդ անգամ երդվեց 2020 թվականի մարտի 9-ին։ Ունենալով մարդաբանական կրթություն՝ նա մինչ այդ եղել է Աֆղանստանի ֆինանսների նախարար և Կանցլեր Քաբուլի համալսարանում։

Մինչև Աֆղանստան վերադառնալը 2002 թվականին Հանին եղել է մարդաբանության ոլորտում պրոֆեսոր և աշխատել է Համաշխարհային բանկում։ Որպես ֆինանսների նախարար 2002 թվականի հուլիսից 2004 թվականի դեկտեմբերը նա փորձել է վերականգնել Աֆղանստանի տնտեսությունը Թալիբանների կառավարությունի անկումից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թվականին Քաբուլից հարավ գտնվող Լոգար նահանգում՝ ահմադզայ ցեղի աղվանների ընտանիքում։

  • 1967 թվականին ավարտել է Քաբուլի Հաբիբիա վարժարանը։
  • 1973 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան)՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան։
  • 1974 թվականին վերադարձել է Աֆղանստան՝ Քաբուլի համալսարանում դասախոսական գործունեություն սկսելու համար։ Շուտով հաղթել է արտերկրում երկամյա ուսման պետական կրթաթոշակ և հեռացել երկրից։
  • 1977 թվականին ընդունվել Է ԱՄՆ Կոլումբիայի համալսարան, որտեղ մարդաբանության բնագավառում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։
  • 1983 թվականին որպես դասախոս հրավիրվել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարան, ինչպես նաև Ջոն Հոփքինսի համալսարան (Բալթիմոր, Մերիլենդ
  • 1991 թվականին սկսել է աշխատել Համաշխարհային բանկում։ Սկզբում մասնագիտացել է Արևելյան Ասիայի նախագծերի վրա։
  • 2000-2001 թվականներին հանդես է եկել որպես Համաշխարհային բանկի առաքելության հատուկ ներկայացուցիչ, որը ղեկավարում է ռուսական ածխահանքերի վերականգնման վարկային ծրագիրը։ Մասնակցել է Համաշխարհային բանկի չինական և հնդկական առաքելություններին։
  • Հարվարդի և Սթենֆորդի բիզնես դպրոցներում դասավանդել է ղեկավարների ուսուցման ծրագիր։
  • 2001 թվականի հոկտեմբերին նշանակվել է Աֆղանստանում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի խորհրդական։ Վերադարձել է Աֆղանստան, մասնակցել է Բոննի համաձայնագրի մշակմանը, համաձայնեցմանը և ընդունմանը։
  • 2001 թվականի դեկտեմբերին ստանձնել Է Աֆղանստանի նախագահի ավագ խորհրդական Համիդ Քարզայի պաշտոնը ֆինանսական հարցերով։
  • Եղել է ՄԱԿ-ի՝ Աֆղանստանին մարդասիրական օգնության համակարգման վարչության ղեկավարը։
  • 2002 թվականի հունիսից մինչև 2004 թվականի դեկտեմբերը Համիդ Քարզայի ղեկավարած անցումային կառավարության աշխատասենյակում կատարել է ֆինանսների նախարարի պարտականությունները։
  • 2003 թվականին զարգացող շուկաների թրեյդերների Emerging Markets ասոցիացիայի կողմից ճանաչվել է Ասիայի լավագույն ֆինանսների նախարար։
  • 2004 թվականի նախագահական ընտրություններից հետո չի ընդունվել ընտրված կառավարության կազմում և նշանակվել Է Քաբուլի պետական համալսարանի ռեկտոր։
  • 2006 թվականին Ահմադզայի թեկնածությունը պաշտոնապես Աֆղանստանի կողմից առաջադրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Քոֆի Անանի փոխարինողի պաշտոնում։ Սակայն նա պարտվել է ապագա գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին։
  • Մասնակցել է 2009 թվականի նախագահական ընտրություններին, որտեղ հավաքել է ընտրողների ձայների մոտ 3 %-ը։
  • 2011-2013 թվականներին եղել է Անցումային կոորդինացիոն խորհրդի նախագահ, որն զբաղվում է Աֆղանստանի լիակատար ինքնիշխանության վերականգնման խնդիրներով (Afghanistans Transition Coordination Commission):
  • 2013 թվականի հոկտեմբերի 6-ին գրանցվել է որպես Աֆղանստանի նախագահի թեկնածու։

Պետական արդյունավետության ինստիտուտի հիմնադիր և նախագահ (Institute for State Effectiveness):

  • Աշրաֆ Գանի Ահմադզայը մտնում է ՄԱԿ-ի Բնակչության ցածր եկամուտ ունեցող խավերի իրավաբանական իրավունքների ընդլայնման հարցերով հանձնաժողովի (UN High Level Commission on Legal Empowerment of the Poor), Բրուքինգսի գլոբալ անվտանգության ինստիտուտի, Ատլանտյան խորհրդի, Իրավաբանների ամերիկյան ասոցիացիայի խորհրդատվական խորհուրդների մեջ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշրաֆ Հանի Ահմադզայը ամուսնացած է, նրա կինը՝ Ռոլան, ծնունդով Լիբանանից է։ Նա երկու երեխա ունի՝ Միրիամը և Թարիկը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքմենստանի էկոնոմիկայի և կառավարման պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]