ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար | |
---|---|
![]() | |
Կայք | un.org/sg |
![]() |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (անգլ.՝ Secretary-General of the United Nations), ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձը։
Գլխավոր քարտուղարին նշանակում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկով։ Անվտանգության խորհրդի առաջարկին նախորդում են ոչ պաշտոնական քննարկումները և վարկանշային քվեարկությունները։ Բացի դրանից` Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։ Ընդունված պրակտիկայի համաձայն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներից գլխավոր քարտուղար չի ընտրվում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով` պաշտոնակատարության ավարտից հետո կրկին իր թեկնածությունն ներկայացնելու հնարավորությամբ։ Չնայած ոչ մի սահմանափակում չկա ընտրվելու մի քանի անգամ, սակայն մինչ օրս ոչ մի քարտուղար երկու անգամից ավել չի պաշտոնավարել։
Պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անվտանգության խորհրդին է ներկայացնում առկա այն խնդիրները, որոնք իր կարծիքով սպառնում են միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը։ Գլխավոր քարտուղարը չպետք է ցուցում ստանա որևէ կառավարությունից կամ իշխանությունից։ Նա պատասխանատու է միայն ՄԱԿ-ի առաջ։
Գլխավոր քարտուղարը ընտրում է քարտուղարության աշխատակազմը` համաձայն Գլխավոր ասամբլեայի սահմանած սկզբունքների։
Ընտրություն և կառավարման ժամկետ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարով։ Թեկնածությունների քննարկումն ընթանում է փակ դռների հետևում բացառապես Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդի մշտական անդամները վետոյի իրավունքը կարող են կիրառել յուրաքանչյուր թեկնածուի հանդեպ։ Վերջնական որոշման ընդունումը պարզեցված կարգով վերապահված է Գլխավոր ասամբլեային։
Տարածաշրջանային հավասարակշռության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավասարակշռությունը պահելու նպատակով թեկնածուներն ընտրվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններից։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընդունված պրակտիկայի համաձայն, չեն զբաղեցնում Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ներկայացուցիչները։ Այս սկզբունքն ամրագրող միակ փաստաթուղթը Գլխավոր ասամբլեայի` 1997 թվականին ընդունված որոշումն է։ Սակայն դեպքերի ժամանակագրությունից կարելի է եզրակացնել, որ ոչ միշտ է կիրառվել այդ սկզբունքը։
ՄԱԿ-ի տարածքային խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱԿ-ի տարածքային խումբ | Գլխավոր քարտուղարներ | Կառավարման ժամկետը |
---|---|---|
Արևմտաեվրոպական երկրներ | 4 | 5 |
Արևելաեվրոպական երկրներ | 0 | 0 |
Լատինաամերիկյան և Կարիբյան երկրներ | 1 | 2 |
Ասիական երկրներ | 2 | 3 |
Աֆրիկյան երկրներ | 2 | 3 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություն։ 1945 թվականի ապրիլի 25-ից հունիսի 26-ը Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովը Էլջեր Հիսսի գլխավորությամբ չեղարկվել է ԽՍՀՄ-ի օգտին լրտեսության մեղադրանքով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ David Stout (1996-10-26)։ «Lord Gladwyn Is Dead at 96; Briton Helped Found the U.N. («Лорд Глэдвин скончался в возрасте 96 лет; англичанин, который помог основать ООН»)»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2014-03-18
- ↑ ООН: Трюгве Хальвдан Ли (Норвегия)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Краткий исторический обзор о выборах Генеральных секретарей ООН»։ UNA-USA։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-25-ին։ Վերցված է 2007-09-30
- ↑ ООН: Даг Хаммаршёльд (Швеция)
- ↑ Линнер С. (2007). Даг Хаммаршёльд и кризис в Конго, 1960-61 Archived 2012-04-05 at the Wayback Machine.. Страница 28. Университет Уппсала. (2008-07-22).
- ↑ ООН: У Тан (Мьянма)
- ↑ ООН: Курт Вальдхайм (Австрия)
- ↑ ООН: Хавьер Перес де Куэльяр (Перу)
- ↑ ООН: Бутрос Бутрос-Гали (Египет)
- ↑ Сообщение о захвате Сребреницы — 15 ноября 1999 года.
- ↑ ООН: Биография Кофи А. Аннана
- ↑ Пан Ги Мун принял присягу, как следующий Генеральный секретарь ООН
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
- Արդարադատության միջազգային դատարան
- Ազգերի լիգա
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական կայք
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձներ և ելույթներ
|