Բուտրոս Բուտրոս-Ղալի
Բուտրոս Բուտրոս-Ղալի بطرس بطرس غالي | |||
![]() | |||
Բուտրոս Բուտրոս-Ղալի, 2002 թ. լուսանկար, Փարիզ | |||
| |||
---|---|---|---|
հունվարի 1 1992 թ. - դեկտեմբերի 31 1996 թ. | |||
Նախորդող | Խավեր Պերես դե Կուելյար | ||
Հաջորդող | Քոֆի Անան | ||
Կուսակցություն՝ | Արաբական Սոցիալիստական Միություն | ||
Կրթություն՝ | Կահիրեի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Սուրբ Ընտանիքի քոլեջ և Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և գրող | ||
Ազգություն | ղպտի և եգիպտացի | ||
Դավանանք | Ղպտի ուղղափառ եկեղեցի և Ղպտի կաթոլիկ եկեղեցի | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 14, 1922[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս[4][5] | ||
Վախճանի օր | փետրվարի 16, 2016[6][1][7][…] (93 տարեկան) | ||
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Բուտրոս Բուտրոս-Ղալիի հայրը | ||
Ամուսին | Լեա Մարիա Բուրտոս-Ղալի | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր ,![]() | ||
Բուտրոս Բուտրոս-Ղալի (արաբ․՝ بطرس بطرس غالي, նոյեմբերի 14, 1922[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4][5] - փետրվարի 16, 2016[6][1][7][…], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի պետական և քաղաքական գործիչ, Միավորված Ազգերի Կազմակերպության 4-րդ գլխավոր քարտուղար, աշխատել է այդ պաշտոնում 1992-1996 թթ.։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ղպտիական ընտանիքում[10]։ Սովորել է Կահիրեի և Սորբոնի համալսարաններում, ուսումնասիրելով քաղաքագիտություն, տնտեսագիտություն և իրավունք։ 1949 թվականին հենց Սորբոնի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան[11]։ 1977-1991 թթ. գլխավորել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։
1992 թ. ընտրությունների առաջին փուլով ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, այդ պաշտոնում փոխարինելով Պերես դե Կուելյարին[11]։
Պաշտոնավարման առաջին ամիսներին առաջարկել է «խաղաղության կառուցում» հասկացությունը «խաղաղության աջակցում»-ի փոխարեն, ըստ նրա խաղաղության կարելի է հասնել միայն կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերի համաձայնությամբ[11]։
1993 թ. կեսերին Բուտրոս Բուտրոս Ղալին այցելել է 19 երկիր և անցկացրել 13 խաղաղարարական գործողություններ։ 1994 թվականին փորձել է կասեցնել Ռուանդայում ընթացող արյունահեղությունը, ինչը նրան սակայն չի հաջողվել։ 1996 թ. ցանկացել է երկրորդ ժամկետով մնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց ԱՄՆ-ն նրա թեկնածությանը վետո է դրել և քարտուղար է ընտրվել գանացի Քոֆի Անանը[11]։ Թոշակի անցնելուց հետո խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի գործունեությունը, մասնավորապես կապված Իրաքի հետ։
Ունի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 AlKindi
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.debate.org/reference/boutros-boutros-ghali
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.wa-wd.com/n/boutbo01.htm
- ↑ 6,0 6,1 6,2 McFadden R. D. Boutros Boutros-Ghali, Former U.N. Secretary General, Dies at 93 — The New York Times, 2016.
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://www.nytimes.com/2007/01/17/world/17nations.html?fta=y
- ↑ http://www.nytimes.com/1997/02/09/world/despite-critics-new-un-chief-keeps-his-style.html
- ↑ Boutros Boutros-Ghali Biography, Encyclopedia of World Biography
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Բուտրոս Բուտրոս-Ղալիի մասին Կոլերի հանրագիտարանում
- ↑ «Բուրտոս Ղալիի մասին МГИМО-ի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին։ Վերցված է 2014-09-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Կահիրեի համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 16 մահեր
- 2016 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Եգիպտոսի քաղաքական գործիչներ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ