Տրյուգվե Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրյուգվե Լի
Trygve Lie 1938.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Norway.svg Նորվեգիա
Կուսակցություն՝ Նորվեգական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Օսլոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և իրավաբան
Դավանանք լյութերականություն և Նորվեգիայի եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 16, 1896(1896-07-16)[1][2][3][4][5]
Ծննդավայր Grünerløkka, Օսլո, Շվեդ-նորվեգական միություն[6]
Վախճանի օր դեկտեմբերի 30, 1968(1968-12-30)[1][2][3][4][5] (72 տարեկանում)
Վախճանի վայր Geilo, Նորվեգիա
 
Ինքնագիր Trygve Lie Signature.svg
 
Պարգևներ

Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, Grand Cross of the Order of the Dannebrog և Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ

Տրյուգվե Հալվդան Լի (նորվ.՝ Trygve Halvdan Lie, հուլիսի 16, 1896(1896-07-16)[1][2][3][4][5], Grünerløkka, Օսլո, Շվեդ-նորվեգական միություն[6] - դեկտեմբերի 30, 1968(1968-12-30)[1][2][3][4][5], Geilo, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 1946-1952 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրյուգվե Լին ծնվել է Օսլոյում։ Սովորել է Օսլոյի համալսարանում, որտեղ 1919 թվականին ստացել է իրավաբանի դիպլոմ։ 1911 թվականին անդամագրվել է Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը։ 1919-1922 թվականներին եղել է բանվորական կուսակցության քարտուղարի օգնականը, 1922-1935 թվականներին՝ Նորվեգիայի արհմիությունների ֆեդերացիայի իրավախորհրդատու, իսկ 1926 թվականին դարձել է բանվորական կուսակցության ազգային գործադիր քարտուղար։

Կուսակցության կառավարությունում 1935-1939 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ 1939 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր՝ առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Իր ժամանակին Լին աջակցել է հոկտեմբերյան հեղափոխությանը և անձամբ խոսելով Վլադիմիր Լենինի հետ, Նորվեգիայում հանդես է եկել Լև Տրոցկուն քաղաքական ապաստան տրամադրելու օգտին (1935)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Լին նշանակվել է մատակարարման և առաքման նախարարը, գերմանական ներխուժման ժամանակ նրա հրամանով ողջ Նորվեգական նավատորմը գնաց հակահիտլերյան կոալիցիայի նավահանգիստներ, որպեսզի թշնամու որս չդառնա։ 1940 թվականի հունիսին, Գերմանիայի կողմից երկրի բռնազավթումից հետո մեկնել է Մեծ Բրիտանիա, քանի որ Նորվեգիայի կառավարությունը որոշել էր այնտեղից շարունակել պայքարը Երրորդ ռեյխի դեմ։ Դեկտեմբերին նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, իսկ 1941 թվականի փետրվարին՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար։ 1945 թվականին ընտրվել է Սթորթինգի անդամ։ 1945 թվականի հունիսի 12-ին կառավարությունը, որի կազմում էր նաև Լին, հրաժարական տվեց։ Տրյուգվեն նշանակվեց ժամանակավոր կոալիցիոն կառավարության արտաքին գործերի նախարար, իսկ 1945 թվականին՝ բանվորական կուսակցության կառավարությունում արտաքին գործերի նախարար։

Լին գլխավորել է նորվեգական պատվիրակությունը Սան Ֆրանցիսկոյի միջազգային կազմակերպության ստեղծման հարցով խորհրդաժողովում՝ մասնակցելով ՄԱԿ-ի կանոնադրության պատրաստմանը։ 1946 թվականի փետրվարի 1-ին նա ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Նրա խորհրդականը եղել է դիվանագետ Ռագնավալդ Լուիդը։ 1950 թվականի նոյեմբերի 1-ին Գլխավոր ասամբլեան ևս երեք տարով երկարաձգել է նրա լիազորությունների ժամկետը։

Գլխավոր քարտուղարի պաշտոնում Լին ձգտում էր կանգնեցնել հասունացած հակամարտությունները՝ Կորեական պատերազմը, Արևմտյան Բեռլինի շրջափակումը, Քաշմիրի ճգնաժամը, միջազգային ճանաչմանը հասցնել Իսրայելը, Ինդոնեզիան և ՉԺՀ-ն, թույլ չտալ ֆրանկիստական Իսպանիայի մուտքը ՄԱԿ։ Նա խիստ քննադատության է ենթարկվել անվճռականության համար և ճնշման տակ գտնվելով ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԽՍՀՄ-ի կողմից, հրաժարական է տվել 1952 թվականի նոյեմբերին:

ՄԱԿ-ից հեռանալուց հետո Լին զբաղեցրել է Աքերսհուսի նահանգապետի և Նորվեգիայի էներգետիկայի խորհրդի նախագահի պաշտոնները։ 1959 թվականին թագավոր Ուլաֆ V-ի հանձնարարությամբ միջնորդ է եղել Սոմալիում Իտալիայի և Եթովպիայի տարածքային վեճերի կարգավորման գործընթացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]