Նորվեգացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորվեգացիներ, ազգ, Նորվեգիայի[1][2][3][4] բնակչության մեծամասնությունը (մոտ 98%)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 10 միլիոն (1978 թվական), Նորվեգիայում՝ 4,394,011[5]։ Զգալի քանակությամբ նորվեգացի ծագումով բնակչություն ապրում է ԱՄՆ-ում և Կանադայում։ Խոսում են նորվեգերեն։ Կրոնը լյութերականությունն է։ Նորվեգացիների գերմանալեզու նախնիները երկրի տարածքում երևան են եկել մ․ թ․ ա․ մոտ II հազարամյակում։ Նորվեգացիներ որպես ժողովուրդ ձևավորվել են մ․ թ․ I հազարամյակի վերջին (այս ժամանակ էլ առաջացել է «Նորվեգացիներ» ինքնանվանումը), իսկ որպես ազգ՝ XIX դարի, կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց։ Նորվեգացիներ քաղաքներում աշխատում են արդյունաբերության, ծովային տրանսպորտի, առևտրի, իսկ գյուղական վայրերում՝ անասնապահության և՝ հողագործության բնագավառներում։ Նորվեգացիների համար տնտեսական կարևոր նշանակություն ունի նաև ձկնորսությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Danver Steven L. (10 March 2015)։ Native Peoples of the World: An Encyclopedia of Groups, Cultures and Contemporary Issues։ Routledge։ էջ 349։ ISBN 1317464001։ «Norwegians are a Germanic people that reside primarily in Norway on the Scandinavian Peninsula» 
  2. Berlitz (1 June 2015)։ Berlitz: Norway Pocket Guide։ Apa Publications (UK)։ ISBN 1780048599։ «Some 86 percent of the people living in Norway today are ethnic Norwegians, a North Germanic people» 
  3. Minahan James (2000)։ One Europe, many nations: a historical dictionary of European national groups։ Greenwood Publishing Group։ էջ 769։ ISBN 0313309841։ Վերցված է May 25, 2013 
  4. Pavlovic Zoran (2007)։ Europe։ Infobase Publishing։ էջ 53։ ISBN 1-4381-0455-3։ Վերցված է 9 March 2014։ «Germanic stock includes Germans, Swedes, Norwegians, Danes, Dutch (Flemish), and English (Anglo-Saxon 
  5. «Population: Key figures for the population»։ ssb.no։ Վերցված է 2017-10-18 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 385 CC-BY-SA-icon-80x15.png