Սթորթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթորթինգ
նորվ.՝ Stortinget
Տեսակ
Տեսակմիապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրված1814
Masud Gharahkhani?[1]
Նստատեղեր169
stortinget.no(նորվ.)(նորվ.)(անգլ.)

Սթորթինգ (նորվ.՝ Stortinget, «մեծ ժողով»), Նորվեգիայի միապալատ խորհրդարան։ Բաղկացած է 169 պատգամավորից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթորթինգի գտնվելու վայրը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն է։ Նորվեգիայի խորհրդարան ընտրվող պատգամավորների թիվը կազմում է 169 մարդ, որոնցից 150-ը ընտրվում են գավառների կուսակցական ցուցակներով (ֆյուլկե), իսկ մնացած 19-ը ստանում են այսպես կոչված հավասարիչ մանդատներ։

Նախկինում սթորթինգը բաղկացած էր երկու պալատներից՝ օդելսթինգը և լագթինգը։ Սակայն 2007 թվականին որոշում կայացվեց, որ հաջորդ ընտրություններից հետո՝ 2009 թվականին, խորհրդարանը կդառնա միապալատ։ Սթորթինգը գլխավորում է սթորթինգի նախագահը։ Ներկայումս (2018 թվականից) հանդիսանում է Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Թունե Վիլհելմսեն Թրենն է։

Սթորթինգի հիմնական խնդիրներն են․

  • օրենքների հրատարակում
  • բյուջեի ընդունում
  • կառավարության աշխատանքի նկատմամբ վերահսկողություն

Սթորթինգի 169 պատգամավոր ներկայումս ընդգրկված է 9 կուսակցական խմբակցություններում։ Յուրաքանչյուր խմբակցություն ունի իր նախագահը, պաշտոնական ներկայացուցիչը և վարչությունը։ Խմբակցությունների անդամներն ավտոմատ կերպով հանդիսանում են նաև արտաքին գործերի և սահմանադրական իրավունքի խորհրդարանական հանձնաժողովների անդամներ։

Սթորթինգում աշխատում է 13 հանձնաժողով։ Խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր մասնակցում է դրանցից որևէ մեկի աշխատանքին։ Հանձնաժողովներում համամասնորեն ներկայացված են ինչպես կուսակցությունները, այնպես էլ գավառները։ Այնտեղ ընդգրկված են 11-20 պատգամավորներ, հանձնաժողովի ստեղծումից հետո անդամներն ընտրում են նախագահին, պաշտոնական ներկայացուցչին և քարտուղարին։ Հանձնաժողովների նիստերն անցկացվում են բաց ռեժիմով։ Հանձնաժողովները նաև իրավունք ունեն իրենց նիստերին հրավիրել կառավարության ներկայացուցիչներին, որևէ կազմակերպություններին և անհատներին, եթե դա պահանջվում է քննարկվող հարցի ավելի լավ լուսաբանման համար։

Սթորթինգում չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է իմպերատիվ մանդատը։ Յուրաքանչյուր պատգամավոր օգտվում է անձնական անձեռնմխելիության իրավունքից։ 2002 թվականից սթորթինգի պատգամավորների տարեկան աշխատավարձը կազմում էր մոտ 70 հազար եվրո։ Պատգամավորներն իրավունք չունեն ինքնակամ վերադարձնել իրենց մանդատները։ Բացառություն է արվում միայն այն դեպքերի համար, երբ խորհրդարանի պատգամավորը նշանակվում է նախարարի կողմից։ Ցանկացած քաղաքացի կարող է դիտել սթորթինգի բանավեճի ընթացքը՝ գտնվելով հատուկ սրահում, իսկ պատգամավորը, ով դեմ է քվեարկում, ոչ միայն սեղմում է համապատասխան կոճակը, այլև կանգնում է իր տեղից՝ ցույց տալով իր անհամաձայնությունը տեղի ունեցածի հետ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթորթինգը ծագել է վաղ միջնադարյան Նորվեգական թինգներից, Նորվեգական տոհմերի ներկայացուցիչների հավաքներից, որոնց ժամանակ ընտրվում էին թագավորներ, դատապարտվում էին հանցագործները, կնքվում Էին պայմանագրեր և կարգավորվում էին վեճերը։ Ժամանակակից տեսքով սթորթինգը գոյություն ունի 1814 թվականից, երբ մայիսի 17-ին ընդունվել է նորվեգական Սահմանադրությունը։ Սթորթինգը նստել է 1814-1905 թվականների շվեդ-նորվեգական ունիայի ամբողջ ընթացքում և ժամանակները, և մեծ մասնակցություն է ունեցել դրա խզմանը։ 1905 թվականի նոյեմբերի 25-ին սթորթինգը Շվեդիայի Օսկար II-ի փոխարեն ընտրեց Նորվեգիայի նոր՝ ինքնիշխան թագավոր Հակոն VII-ին։

Օրենսդրական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայում օրենսդրական գործընթացն իրենից ներկայացնում է սթորթինգի կողմից օրենքների ընդունման սահմանադրական ընթացակարգ, որը պահանջում է թագավորական վավերացում, որից հետո ընդունված օրենքը հրապարակվում և ձեռք է բերում իր իրավաբանական ուժը։

Օրենսդրական գործընթացն ընթանում է մի քանի հաջորդական փուլերով։ Նախ՝ օրինագիծը խորհրդարան Է մտցվում կամ Նորվեգիայի կառավարության, կամ Սթորթինգի պատգամավորների կողմից։ Օրինագծի ընդունումից հետո այն ուղարկվում է Սթորթինգի համապատասխան մշտական կոմիտե, որտեղ մանրամասն կքննարկվի և կուսումնասիրվի։ Առաջին ընթերցմամբ քննարկվում է մշտական հանձնաժողովի զեկույցը և քննարկվում նրա առաջարկությունները։ Եթե օրինագիծը մերժվում է, ընթացակարգը ավարտվում է։ Երկրորդ ընթերցման ժամանակ ընդհանուր առմամբ տեղի է ունենում առաջարկված օրինագծի քվեարկությունը, իսկ եթե պատգամավորների կողմից առաջարկվում են նոր փոփոխություններ, որոնք չեն քննարկվել առաջին ընթերցմամբ, Սթորթինգն անցնում է երրորդ ընթերցմանը։ Օրինագծի ընդունումից հետո Սթորթինգի նիստում այն ենթակա է Նորվեգիայի թագավորի թույլտվությանը և հետագա հրապարակմանը։ Թագավորի ստորագրությունը ենթակա է պարտադիր վավերագրման վարչապետի կողմից[3]։

Նորվեգիայի և Շվեդիայի միջև ունիայի փլուզումից ի վեր (վետոյի իրավունքը օգտագործվել է միայն շվեդական միապետների կողմից 1814 թվականից մինչև 1905 թվականը, երբ նրանք ղեկավարում էին Նորվեգիան)։ Եթե թագավորը երբևէ որոշի օգտվել այդ արտոնությունից, Նորվեգիայի Սահմանադրությունը նախատեսում է մեխանիզմ հաղթահարել թագավորական վետոն․ եթե օրինագիծն ընդունվել է նույնությամբ երկու հաջորդական ընտրություններից հետո ձևավորված Սթորթինգի նստաշրջանների ընթացքում, և այդ ժամանակահատվածում չի ընդունվել նրա դրույթներին հակասող այլ օրենք, օրինագիծը դառնում է օրենք առանց թագավորի թույլտվության[3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. stortinget.noStortinget.
  2. Сычёва Л. Уроки Норвегии Արխիվացված 2020-02-16 Wayback Machine
  3. 3,0 3,1 Ракитская И.А. Особенности законодательного процесса в Норвегии // Право и управление. XXI век. — 2012. — № 2. — С. 48—55. Архивировано из первоисточника 4 Հոկտեմբերի 2019..
  4. Исаев М.А. Причины и политическая форма расторжения шведско-норвежской унии // Полис. Политические исследования. — 2005. — № 6. — С. 138—146.