Նորվեգական բանվորական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգական բանվորական կուսակցություն
նորվ.՝ Arbeidarpartiet
Изображение логотипа
Տեսակսոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ԱռաջնորդJonas Gahr Støre?
Հիմնադրվածօգոստոսի 22, 1887
Գաղափարախոսությունսոցիալ-ժողովրդավարություն և դեմոկրատական սոցիալիզմ
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբYoungstorget 2 A, 5th floor Օսլո
ԹերթArbeiderbladet
Միջազգային պատկանելությունԵվրոպական սոցիալիստների կուսակցություն, Պրոգրեսիվ ալյանս[1] և Սոցիալիստական-բանվորական ինտերնացիոնալ
Կայքarbeiderpartiet.no
Commons-logo.svg Arbeiderpartiet Վիքիպահեստում
Կուսակցության գրասենյակն Օսլոյում

Բանվորական կուսակցություն (բուկմոլ՝ Arbeiderpartiet, նորվ.՝ Arbeidarpartiet, նախկինում՝ Նորվեգիայի բանվորական կուսակցություն [նորվ.՝ Det norske Arbeiderparti]), սոցիալ-դեմոկրատական քաղաքական կուսացկություն[2][3] Նորվեգիայում։

հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Արենդալի համագումարում[4]։ Մասնակցել է II Ինտերնացիոնալի ստեղծմանը (1889)։ Առաջին սոցիալիստական ծրագիրն ընդունվել է 1891 թվականին։ Կուսակցության գործունեության սկզբնական շրջանից սկսած ղեկավարության քաղաքականության մեջ տեղ են գտել «ռեֆորմիստական ձգտումներ»։

1906—1911 թթ. կուսակցության ներսում ստեղծվեց ձախ խմբավորում, որը հատկապես ուժեղացավ Հոկտեմբերյան հեղափոխություն ներգործությամբ։ Կուսակցության 1918 թ. համագումարում ՆԲԿ ղեկավարությունն անցավ ձախ թևի ձեռքը (նախագահ՝ Կյուրե Գրեպպ1919 թվականին կուսակցությունը դարձավ Կոմունիստական ինտերնացիոնալի (Կոմինտերն) անդամ։ 1921 թ. կուսակցությունից ղուրս եկան աջ թևի կողմնակիցները՝ հիմնելով Նորվեգական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը (ՆՍԴԲԿ)։ 1922 թվականին ՆԲԿ-ում գլուխ անցան ցենտրիստները (Տրանմելի խումբ), որոնք սկսեցին դեմ արտահայտվել Կոմինտերնի կուրսի դեմ։ Այն ավարտվեց Կոմինտերնից ՆԲԿ-ի հեռացումով և կուսակցության նոր պառակտմամբ։ ՆԲԿ-ից դուրս եկան ձախ թևի ներկայացուցիչները, որոնք 1923 թվականին հիմնադրեցին Նորվեգիայի կոմունիստական կուսակցությունը։ 1927 թվականին ՆԲԿ-ը և ՆՍԴԲԿ-ն ձուլվեցին՝ հանդես գալով որպես տիպիկ սոցիալ-ռոֆորմիստական կուսակցություն։ 1933 թվականին ՆԲԿ-ը նշանակալի հաղթանակի հասավ պառլամենտական ընտրություններում՝ 1935 թվականին դառնալով կառավարող կուսակցություն (1935—1945 թթ. երկրի պրեմիեր մինիստրն է եղել Յու․ Նյուգորսվոլը)։ Նացիստական Գերմանիայի կողմից երկրի օկուպացիայի տարիներին (1940—1945) ՆԲԿ անդամները մասնակցել են Նորվեգիայի դիմադրության շարժմանը։ 1940—1960-ական թվականների 2-րդ կեսին ՆԲԿ-ի կազմած կառավարությունները (ՆԲԿ նախագահ և պրեմիեր մինիստր՝ Էյնար Գերհարդսեն) իրականացրեցին մի շարք սոցիալական ռեֆորմներ։ 1961 թ. ՆԲԿ-ից հեռացավ ձախ սոցիալ-դեմոկրատների մի մասը՝ հիմնադրելով սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը։ 1965 թ. պառլամենտական ընտրություններում ՆԲԿ-ը զրկվեց պառլամենտական մեծամասնությունից։ 1973 թվականին ՆԲԿ-ը նորից պառակտվեց, դրանից անջատվեց օպոզիցիոն խումբը, որը հանդես էր գալիս կուսակցության ղեկավարության աջ կուրսի դեմ։ 2005-2013 թվականներին Ենս Սթոլթենբերգը, որպես «Կարմիր-կանաչ» կոալիցիայի ղեկավար, ստանձնել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://progressive-alliance.info/2810-2/
  2. Christina Bergqvist (1 January 1999)։ Equal Democracies?: Gender and Politics in the Nordic Countries։ Nordic Council of Ministers։ էջ 320։ ISBN 978-82-00-12799-4 
  3. David Arter (15 February 1999)։ Scandinavian Politics Today։ Manchester University Press։ էջ 71։ ISBN 978-0-7190-5133-3։ Վերցված է 18 July 2013 
  4. Svennik Hoyer։ «The Political Economy of the Norwegian Press»։ Scandinavian Political Studies (Danish Royal Library): 85–141։ Վերցված է 30 December 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 384 CC BY-SA icon 80x15.png