Jump to content

Թրյուգվե Բրատելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրյուգվե Բրատելի
նորվ.՝ Trygve Bratteli
Նորվեգիայի վարչապետ
1971 - 1972
Նորվեգիայի վարչապետ
1973 - 1976
 
Կուսակցություն՝ Նորվեգական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Օսլոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ինքնակենսագիր և նախարար
Ծննդյան օր հունվարի 11, 1910(1910-01-11)[1][2][3]
Ծննդավայր Nøtterøy, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա[4]
Վախճանի օր նոյեմբերի 20, 1984(1984-11-20)[1][2][3] (74 տարեկան)
Վախճանի վայր Օսլո, Նորվեգիա
Թաղված Վեստրե գրավլունդ[5]
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ամուսին Randi Bratteli?[6]
Զավակներ Ola Bratteli?, Marianne Bratteli?[7] և Tone Bratteli?
 
Ինքնագիր Изображение автографа

Մարտին Թրյուգվե Բրատելի (հունվարի 11, 1910(1910-01-11)[1][2][3], Nøtterøy, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա[4] - նոյեմբերի 20, 1984(1984-11-20)[1][2][3], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի աշխատավորական կուսակցության անդամ, 1971-1972 և 1973-1976 թվականներին Նորվեգիայի վարչապետ։

Պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրատելին ծնվել է Նորվեգիայի Վեստֆոլդ ֆյուլքեի Նյոտերյոյում, որտեղ էլ հաճախել է դպրոց։ Այն ավարտելուց հետո որոշ ժամանակ գործազուրկի կարգավիճակում է եղել։ Այնուհետև աշխատել է որպես սուրհանդակ, կետորսական նավի նավաստի, շինարար։ 1928 թվականին անդամագրվել է նորաստեղծ աշխատավորական կուսակցությանը և արդեն 1930 թվականին ընտրվել է որպես կուսակցության խորհրդի քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ֆաշիստա-գերմանական ուժերը գրավեցին Նորվեգիան, Բրատելին դարձավ կուսակցության հակաճգնաժամային խորհրդի նախագահ։ 1942 թվականին գերմանացիների կողմից ձերբակալվում է՝ համաձայն Ադոլֆ Հիտլերի ներկայացրած օրենքի, ըստ որի յուրաքանչյուր անձ, ով դեմ է ֆաշիստական գաղափարախոսությանը, պետք է ձերբակալվի։ 1943-1945 թվականներին եղել է նացիստական տարբեր ճամբարներում[8]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերությունից ազատվելուց և Նորվեգիա վերադառնալուց հետո՝ 1945 թվականին Աշխատավորական միությունում դառնում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ։ 1950 թվականին Օսլոյի տեղամասից ընտրվել է Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր՝ աշխատելով այնտեղ մինչև 1980 թվականը։ 1960—1963, 1963-1964 թթ. եղել է Նորվեգիայի տրանսպորտի նախարար, 1962 թվականին որոշ ժամանակով իրականացրել է Նորվեգիայի ֆինանսների նախարարի պարտականությունները։ 1971-1972 և 1973-1976 թթ. եղել է Նորվեգիայի վարչապետ։ 1970 թվականի հունիսին Նորվեգիան ցանկություն հայտնեց անդամագրվել Եվրոպական Միությանը, և Բրատելին նշանակվեց Նորվեգիայի կողմից բանակցությններ վարող։

Թրյուգվե Բրատելին համարվում էր հմուտ քաղաքական գործիչ։ Գրել է մի շարք ինքնակենսագրական և քաղաքական գրքեր։ Ֆաշիստական ճամբարի մասին նրա հեղինակած գիրքը Նորվեգիայում համարվում է բավականին հեղինակավոր գիրք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 Anderson G. Trygve Bratteli
  5. Trygve Martin Bratteli (норв.) // (untranslated) — 2005.
  6. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  7. https://www.aftenposten.no/kultur/i/nQ36x/Lager-kunst-av-familiealbumet
  8. «Kristian Ottosen, Gjensyn med Vaihingen». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  • Growth to limits: the Western European welfare states since World War 2: Volume 4 by Peter Flora.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրյուգվե Բրատելի» հոդվածին։