Էմիլ Սթանգ Կրտսեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմիլ Սթանգ (այլ կիրառումներ)
Էմիլ Սթանգ նորվ.՝ Emil Stang d.y. | |
![]() | |
Կուսակցություն՝ | *Նորվեգիայի աշխատավորական կուսակցություն, *Նորվեգիայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | Դատավոր, քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | Սեպտեմբերի 22 1882 |
Ծննդավայր | Քրիստիանիա |
Վախճանի օր | Դեկտեմբերի 21 1964 |
Վախճանի վայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Էմիլ Սթանգ |
Էմիլ Սթանգ Կրտսեր (նորվ.՝ Emil Stang d.y., սեպտեմբերի 22, 1882[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - դեկտեմբերի 21, 1964, Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական գործիչ, իրավաբան, դատավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նորվեգիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության նախագահ Էմիլ Սթանգի ընտանիքում։ Հանդիսանում է անկախ Նորվեգիայի առաջին վարչապետ Ֆրեդերիկ Սթանգ ծոռը։
1905 թվականին ստացել է իրավագիտության թեկնածուի աստիճան։ 1911 թվականից աշխատել է Քրիստիանիաում որպես իրավաբան։ Նույն թվականին անդամագրվել է Նորվեգիայի աշխատավորական կուսակցություն և 1918 թվականին ընտրվել կուսակցության փոխնախագահ։
1917-ից 1928 թվականները հանդիսացել է Քրիստիանիայի քաղաքային խորհրդի անդամ։
1919 թվականին որպես պատվիրակ գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու Կոմունիստական ինտերնացիոնալի առաջին հավաքին։ Քյուրե Գրեպայի մահից հետո 1922-1923 թվականներին կատարել է Աշխատավորական կուսակցության նախագահի պարտականույթունները։ 1923 թվականին մասնակցել է Նորվեգիայի կոմունիստական կուսակցության ստեղծման աշխատանքներին՝ դառնալով վերջինիս կենտրոնական կոմիտեի անդամ։
1928 թվականին լքում է Կոմունիստական կուսակցությունը և սկսում զբաղվել իրավաբանական աշխատանքով։ 1937 թվականին նշանակվում է Ներվոգիայի վերին ատյանի դատարանի դատավոր։
Նորվեգիայի գերմանական օկուպացիայի առաջին տարում ձերբակալվել է; Սկզբնական շրջանում պահվել է Օսլոյի բանտում, այնուհետև տեղափոխվել Գերմանիայում գտնվող Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբար։
1946 - 1952 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վերին ատյանի դատարանի գլխավոր դատավորի պաշտոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (норв.) — 1949. — P. 659.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Friis, Jakob; Hegna, Trond, eds. (1936). "Stang, Emil".(նորվ.)
- Hegna, Trond (1934). "Komintern". In Friis, Jakob; Hegna, Trond.(նորվ.)
- Bratberg, Terje. "Stang – yngre haldenslekt". Store norske leksikon.(նորվ.)