Ֆրեդերիկ Սթանգ
Ֆրեդերիկ Սթանգ նորվ.՝ Frederik Stang | |
Կրթություն՝ | Բերգենի տաճարային դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Նորվեգիայի եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 4, 1808[1][2] |
Ծննդավայր | Stokke Municipality, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա |
Վախճանի օր | հունիսի 8, 1884[1][3] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Բերում, Նորվեգիա |
Թաղված | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Հայր | Lauritz Stang? |
Զավակներ | Էմիլ Սթանգ ավագ |
Պարգևներ | |
Ֆրեդերիկ Սթանգ (նորվ.՝ Frederik Stang, մարտի 4, 1808[1][2], Stokke Municipality, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա - հունիսի 8, 1884[1][3], Բերում, Նորվեգիա), նորվեգացի իրավաբան[5], պետական պաշտոնյա և քաղաքական գործիչ, անկախ Նորվեգիայի առաջին վարչապետ։
Ֆրեդերիկ Սթանգը եղել է իր ժամանակի Նորվեգիայի քաղաքականության շարժիչ ուժը։ 19-րդ դարի միջնամասում եղել է Նորվեգիայի տնտեսության զարգացման պատասխանատուն։ Սթանգի պայքարը իշխանության ձևավորման պահպանման համար հանգեցրեց նրա նրա կյանքի վերջին տարիների կատաղի քաղաքական պայքարների և որոշակիորեն ստվեր գցեց երկրի զարգացման հարցում նրա կատարած մեծ ներդրման վրա։
Ընդհուպ մինչև 1930-ական թվականները Սթանգին Նորվեգիայում անվանում էին պարզապես Ֆրեդերիկ նրա նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։
16 տարեկանում Սթանգը ընդունվում է իրավաբանական ֆակուլտետ և ավարտում այն 20 տարեկանում։ 22 տարեկանում նա սկսում է աշխատել Ֆրեդրիկի թագավորական համալսարանում որպես իրավագիտության դասախոս։ Այդ ընթացքում նա հրապարակում է Նորվեգիայի սահմանադրության նախնական տեքստը։ 1834 թվականը Սթանը տեղափոխվում է մասնավոր աշխատանքի, որտեղ իրեն դրսևորում է որպես դատական իրավաբան։
Կարճ ժամանակով Քրիստիանիայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ 1861 թվականին Սթանը պաշտոն է ստանում Նորվեգիայի կառավարությունում։ Նրա իշխանության ժամանակաշրջանը բնորոշվում է նորվեգական խորհրդարանում, ինչպես նաև Նորվեգիայի ու Շվեդիայի իշխանությունների միջև բազմաթիվ հակասությունների պատճառ է դառնում։
1865 թվականին Ֆրեդերիկ Սթանգը հիմնում է Նորվեգական կարմիր խաչը։ 1870 թվականին ընտրվում է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ։
Ֆրեդերիկ Սթանը մահացել է 1884 թվականին Բերումում։
Նրա որդին՝ Էմիլ Սթանգ ավագը և թոռը՝ Էմիլ Սթանգ կրտսերը Նորվեգիայի քաղաքական-հասարակական կյանքում մեծ դերակատարություն են ունեցել։ Ավագ Սթանգը եղել է Նորվեգիայի վարչապետ, կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ, դատական համակարգի ներկայացուցիչ, իսկ ծոռը՝ կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ և դատական համակարգի ներկայացուցիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.nsd.uib.no/polsys/index.cfm?MenuItem=N1_1&ChildItem=&State=collapse&UttakNr=33&person=12749
- ↑ 2,0 2,1 (not translated to no) Stortinget og statsraadet: 1814-1914. B. 1 D. 2 : Biografier L-Ø : samt tillæg (норв.) — 1914. — P. 821.
- ↑ 3,0 3,1 3,2 (not translated to no) Stortinget og statsraadet: 1814-1914. B. 1 D. 2 : Biografier L-Ø : samt tillæg (норв.) — 1914. — P. 822.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Evi: facts about Frederik Stang.(անգլ.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Seip, Jens Arup: Et regime foran undergangen. Oslo: Johan Grundt Tanum, 1945.
- Svare, Bjarne: Frederik Stang. Oslo: Aschehoug, 1939–1950.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Սթանգ» հոդվածին։ |
|