Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ (Նորվեգիա)
Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ նորվ.՝ Medaljen for Borgerdåd | |
![]() | |
Բնագիր անվանում | նորվ.՝ Medaljen for Borgerdåd |
Երկիր | ![]() |
Տիպ | մեդալ |
Կարգավիճակ | չի շնորհվում |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1819թ.-ի ապրիլի 10. |
Առաջին պարգևատրում | 1821թ. |
Վերջին պարգևատրում | 1995թ. |
Հերթականություն | |
Ավագ պարգև | Մարտական խաչ |
Կրտսեր պարգև | Սուրբ Օլաֆի շքանշան |
Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ, Նորվեգիայի պետական պարգև:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալը հաստատվել է Շվեդիայի և Նորվեգիայի Կարլ Յոհան XIV թագավորի կողմից 1919 թ.-ի ապրիլի 10-ին որպես խրախուսական պարգև Նորվեգիայի քաղաքացիներին հանուն երկարատև, խրախուսական և հասարակական աշխատանքի համար: Մեդալով պարգևատրման ցուցակը կառավարությանն է ներկայացվում Նորվեգիայի արդարադատության նախարարի կողմից: Նիստին մասնակցում է նաև Նորվեգիայի թագավորը[1]:
Սկզբնական շրջանում մեդալը ունեցել է մեկ աստիճանակարգ, սակայն 1844 թ.-ի ապրիլի 13-ից կարգավիճակի մեջ կատարվեցին փոփոխություններ և այն ունեցավ երկու աստիճանակարգ՝ ոսկե և արծաթե:
Ակնառու հասարակական ներդրման համար ոսկե մեդալ շնորհվել է հազվադեպ: Այս հանգամաքնը բարձրացրել է մեդալը հեղինակությունը հասարակության մեջ: Պատմության մեջ ոսկե մեդալով պարգևատրվել է ընդամենը 28 մարդ: 1945 թ.-ից հետո ոսկե մեդալ ստացել են 10 անձ: Նորվեգիայի կառավարության նախաձեռնությամբ ոսկե մեդալով պարգևատրվել է Նորվեգիայի թագավոր Հակոն VII-ը իր հոբելյանի կապակցությամբ: Կառավարությունն այդ քայլը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում երկար տարիներ աշխատելով երկրի և ժողովրդի համար՝ նորին գերազանցությունը իրագործել է իր կարգախոսը՝ «Ամեն ինչ Նորվեգիայի համար», և պետության նախարարների խորհուրդը չի կարող համաձայնության չգալ, որպեսզի նորին գերազանցությունը այսուհետ կրի այս մեդալը»: 1973 թ.-ին ոսկե մեդալով պարգևատրվեց նաև Նորվեգիայի Օլաֆ V թագավորը իր 70-ամյակի կապակցությամբ: Ակնառու հասարակական ներդրման համար արծաթե մեդալ մինչ 1920 թ.-ը շնորհվել է մեծ թվով անձանց, սակայն հետագայում պարգևատրումները քչացան: 1945 թ.-ից հետո արծաթե մեդալ են ստացել ընդամենը 10 անձ, որոնցից վերջինը ստացել է 1960 թ.-ին: Վերջին պարգևատրումը եղել է 1995 թ.-ին: Մեդալը դադարել են շնորհել 2004 թ.-ից[2][3][4]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալը շրջանաձև է և պատրաստված ոսկուց կամ արծաթից՝ պայմանավորված աստիճանակարգով: Սկզբնական շրջանում այն վերևի հատվածում ուներ թագ, այնուհետև այն փոխարինվեց արքայական պսակով: Դիմային հատվածում պատկերված է տվյալ պահին իշխող թագավորի դիմանկարը՝ եզրերին գրված թագավորի անունը և կարևգախոսը: Հակառակ կողմում պատկերված է դուբի տերևներից պատրաստված դափնեպսակ, որի մեջտեղում գրված է «For borgerdåd»: Մեդալին ամրացված է օղակ որի միջոցով այն ամրացվում է ժապավենին: Ժապավենը պետական դրոշի գույներով ներկված մետաքսից է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Norges Statskalender for Aaret 1873, s. 311-313; Norges Statskalender for Aaret 1882, s. 247-249 og Norges Statskalender for Aaret 1886, s. 266-267.
- ↑ Sjelden heder til Jens Chr. Hauge, Aftenposten, 6. mai 1995, s. 2
- ↑ «Borgerdådsmedaljen i gull til Kongen», Verdens Gang, 4. august 1947, s. 2.
- ↑ «Snytt for heder», db.no, 23. september 2004, besøkt 9. oktober 2013.