Բերում
Բերում նորվ.՝ Bærum | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Ակերսհուս | ||
Վարչկենտրոն | Սանվիկա | ||
Ամենաբարձր կետ | Vidvangshøgda?[1] | ||
Օդ Ռեինսֆելդ | |||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2010) | 110381 (5 տեղ) | ||
Տարածք | 192.32 (334 տեղ) | ||
![]() | |||
Սահմանակցում է | Ասքեր, Լիեր, Հուլե, Ռինգերիկե, Օսլո, Նեսոդեն և Ասկեր | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0219 | ||
baerum.kommune.no |
Բերում (նորվ.՝ Bærum), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Սանվիկա քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 192.32 կմ² տարածք[2][3]։
Բերում կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին Օսլոյի արևմտյան կողմում։ Այստեղ է գտնվում Ֆրիտյոֆ Նանսենի առանձնատունը, որը համարվում է կոմունայի տեսարժան վայրերից մեկը։ Անվանումը թարգմանաբար նշանակում է լեռ։
Շրջանը եղել է մարդկային գործունեության վայր դեռևս նախնադարից։ Այստեղ հայտնաբերվել են նախնադարյան կենցաղային գործիքներ։ Այն մեծ դերակատարում է ունեցել տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում։ 17-րդ դարում Բերումում հայտնաբերվեց երկաթի հանքաքար, ինչը զգալիորեն նպաստեց տնտեսության առաջընթացին[4]։
Բերումը աշխարհագրորեն գտնվում է բարենպաստ տարածաշրջանում։ Ունի ելք դեպի ծով։ Բազմաթիվ ֆյորդերը, որոնց ափերը կազմված են բարձր ժայռերից, նպաստում են ծովից փչող քամիները կանխարգելելուն[4]։
Հարուստ է ֆաունայով և ֆլորայով։ Կոմունայի զգալի մասը պատված է կեչու և սոճու անտառներով, որտեղ ապրում են բազմաթիվ կենդանատեսակներ[4]։
Բերումի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերում կոմունայի զինանշանը հաստատվել է 1976 թվականի հունվարի 9-ին և իրենից ներկայացնում է կանաչ գույնի վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է աղյուսի թրծման մոխրագույն վառարան։ Աղյուսի արտադրությունը մինչև 1800-ական թվականները եղել է տվյալ տարածաշրջանի տնտեսության հիմնական ուղղությունը[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Բերում կոմունայում բնակվում է 113,659 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում եռակի աճ է գրանցել[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2007-09-30 at the Wayback Machine. (նորվեգերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Høgaste fjelltopp i kvar kommune — Norwegian Mapping and Cadastre Authority, 2022.
- ↑ 2,0 2,1 2,2 Befolkningsstatistikk. Befolkningsendringer i Ullensaker. 1951. (նորվեգերեն)
- ↑ Norske Kommunevåpen (1990). "Nye kommunevåbener i Norden". (նորվեգերեն)
- ↑ 4,0 4,1 4,2 Баккен, Тор CHR, изд.. (2008). Аскера ог Bærum-leksikon (на норвежском языке ). Осло:. Kunnskapsforlaget ISBN 978-82-573-1534-4.
|