Ֆրիտյոֆ Նանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիտյոֆ Նանսեն
Fridtjof Nansen LOC 03377u-3.jpg
Ծնվել է հոկտեմբերի 10, 1861({{padleft:1861|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})[1]
Ծննդավայր Օսլո
Մահացել է մայիսի 13, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:13|2|0}})[1] (68 տարեկանում)
Մահվան վայր Լիսակեր[1]
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտություն կենդանաբան, բևեռախույզ, դիվանագետ[1], ճանապարհորդ հետազոտող, պրոֆեսոր, գիտնական, քաղաքական գործիչ և մանկավարժ
Աշխատավայր Բերգենի թանգարան և Օսլոյի համալսարան
Ամուսին Եվա Նանսեն
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Ֆրանց Ժոզեֆի շքանշան, Դաննեբերգի ասպետական շքանշան և Սուրբ Օլաֆի շքանշան
Անդամություն Լեոպոլդինա և Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Երեխաներ Օդ Նանսեն
Fridtjof Nansen Վիքիպահեստում
Fridtjof Nansen - Project Gutenberg eText 13103.jpg

Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, հոկտեմբերի 10, 1861[1], Օսլո - մայիսի 13, 1930[1], Լիսակեր[1]), նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։

Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ՝ Օսլոյում։ Առաջին Համշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես Բարձրագույն Լիազոր։ Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին, և ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր։ 1938 թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում, Նորվեգիայում։ Այն գործում է մինչ օրս։ Նանսենը մահացել է մայիսի 13, 1930 թվականին (68 տ) Նորվեգիայում։

Կենսագրություն[խմբագրել]

Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861 – 1930) նորվեգացի հետախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։

Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող Ստորֆռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ, նկարիչ։ Արդեն 20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ ճանապարհորդության ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։

Ֆրիտյոֆ Նանսենի արձանը համանուն թանգարանի մուտքի մոտ

Վերադարձից հետո նա տրվում է գիտական հետազոտություններին։ 1883 թ Christiania համալսարանն, ավարտելուց հետո, Նանսենը նշանակվում է խնամակալ Բերգենի կենդանաբանության թանգարանում։ 1885-1886 թվականներին աշխատել է Պարմայի համալսարանի պրոֆեսոր Գոլջիի մոտ և Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական կայանում։ 1886 թ արժանացել է մեծ ոսկե մեդալի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից իր՝ նյարդային հյուսվածքների կառուցվածքի հետազոտության համար։ Գիտությունների թեկնածուի կոչումը, ստացել է Գրենլանդիա մեկնելուց 4 օր առաջ։ Նա իր առաջ դրել էր չափազանց մեծ և բարդ խնդիր՝ անցնել Գրենլանդիայի ողջ սառցե բարձրավանդակով՝ արևելյան ափից մինչև արևմտյան ափ։ Արշավախումբը ճանապարհ է ընկնում 1888 թվականի մայիսի 5-ին։ Նանսենը իր 5 ընկերների հետ հասնում է Գրենլանդիայի արևելյան ափին և հուլիսի 17-ին վայրէջք են կատարում լողացող սառույցների վրա։ Խումբը նավակներով, հսկայական ջանքերի գնով, օգոստոսի 17-ին հասնում է ափին։ Հետագա առաջընթացը կատարվում է դահուկների միջոցով։ 1888 թվականիի հոկտեմբերի 3-ին արշավախումբը հասնում է արևմտյան ափին, կատարելով առաջին անցումը Գրենլանդիայի սառույցների վրայով, անցնելով 660 կմ։

Ֆրիտյոֆ Նանսենին ՀՀ փոստային նամականիշ

Վերադարձից հետո մի քանի տարի Նանսենը զբաղված էր հետազոտության արդյունքների ամփոփմամբ, և այդ ընթացքում հասցրեց գրել մի քանի գիրք։

Չթողնելով իր հետազոտությունները, Նանսենը սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ։

  • 1906-1908 թթ Նորվեգիայի դեսպան էր Մեծ Բրիտանիայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նորվեգիայի ներկայացուցիչն էր ԱՄՆ-ում
  • 1920-22 թթ եղել է Ռուսաստանից ռազմագերիների հայրենադարձման գործերով ազգերի լիգայի գերագույն հանձնակատար
  • 1921 թ միջազգային կարմիր խաչի հանձնարարությամբ ստեղծում է «Նանսենյան օգնության» հանձնաժողովը
  • 1922 թ ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար
  • 1922 թ արժանանում է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ անօգնականներին օժանդակելու երկարաժամկետ ջանքերի համար։
  • 1925 թ ազգերի լիգան Նանսենին հանձնարարում է ուսումնասիրել հայ փախստականներին տեղավորելու հարցը, որի համար կազմվում է հատուկ հանձնաժողով Նանսենի գլխավորությամբ
  • 1925 թ նա առաջին անգամ գալիս է Հայաստան, տեղում ուսումնասիրելու արհեստական ոռոգման հնարավորությունները։

Վերադառնալով Եվրոպա, նա ազգերի լիգայում հայտարարում է «միակ տեղը, որտեղ կարելի է տեղավորել հայ փախստականներին, դա Սովետական Հայաստանն է։ Մի քանի տասնյակ հազար հայերի հաջողվում է տեղավորել Սիրիայում։ Իր այցելությունը Հայաստան նա նկարագրում է 1927-ին լույս տեսած իր գրքում։ Հայ ժողովրդի խնամքը Նանսենը չի թողնում մինչև մահ։

  • 1928 թ նա կատարում է Ամերիկյան տուր, որի ժամանակ դասախոսություններ էր կարդում, հայ ժողովրդի համար միջոցներ հավաքելու նպատակով։ «Ֆրիտյոֆ Նանսենը մեր ժողովրդի ճակատագրում, իսկապես խաղացել է շատ վճռական դրական դեր։
  • 1928 թ մասնակցում է դեպի արկտիկա Գերմանական արշավախմբի պատրաստմանը, բայց այն կայանում է իր մահից հետո։

Նանսենը մահանում է Լուսակերում, 1930 թ-ի մայիսի 13-ին, թոռնուհու հետ պատշգամբում խաղալիս։ Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանում՝ Օսլոյում։ Առաջին Համշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես Բարձրագույն Լիազոր։ Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին, և ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր։ 1938 թվ ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում, Նորվեգիայում։ Այն գործում է մինչ օրս։

Անձնական կյանքը[խմբագրել]

Նանսենը 1890 թ ամուսնացած էր Եվա Սարսի՝ հայտնի կենդանաբան Միքայել Սարսի աղջկա հետ։ 1893 թ ծնվում է նրանց աղջիկը՝ Լիվը, որը առաջին անգամ տեսավ հորը 3 տարեկանում։ Նանսենի բացակայության ժամանակ Եվան զբաղվում է երաժշտությամբ։ Եվայի և Լիվի պատվին Նանսենը անվանում է կղզի, Ֆրանց Իոսիֆի հողի վրա։ Հետագայում Նանսենը ունենում է ևս 4 երեխա։ Եվա Նանսենը մահանում է 1907 թ-ին, երբ Նանսենը դեսպան էր Լոնդոնում։

Քաղվածքներ[խմբագրել]

Aquote1.png Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը։ Aquote2.png
Aquote1.png Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց։ Aquote2.png
Aquote1.png Ինձ համար դժվար է հավատալ, որ որևե մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովուրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Aquote2.png
Aquote1.png Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ։ Aquote2.png
Aquote1.png Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են։ Aquote2.png
Aquote1.png Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ սկսված ջարդերի հետ։ Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ։ Aquote2.png


Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Record #118586378 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են