Ադոլֆ Էրիկ Նորդենշելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Էրիկ Նորդենշելդ
շվեդերեն՝ Adolf Erik Nordenskiöld
Adolf Erik Nordenskiöld by Axel Jungstedt 1902.jpg
Ծնվել էնոյեմբերի 18, 1832(1832-11-18)[1][2][3][…]
Հելսինկի, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1][2][4][…]
Մահացել էօգոստոսի 12, 1901(1901-08-12)[1][5][6][…] (68 տարեկան)
Dalbyö gård, Տրոսա քաղաքապետարան, Սյոդերմանլանդ, Շվեդիա[5][4]
բնական մահով
ԳերեզմանVästerljung cemetery[7]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա և Ֆինլանդիայի մեծ իշխանություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քարտեզագրության պատմաբան, քարտեզագիր, գրող, երկրաբան, աշխարհագրագետ, arctic explorer, հանքաբան, քաղաքական գործիչ, բուսաբան և ազնվական
Հաստատություն(ներ)Ստոկհոլմի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն և աշխարհագրություն[1]
Պաշտոն(ներ)Երկրորդ պալատի անդամ, Երկրորդ պալատի անդամ, Երկրորդ պալատի անդամ, seat 12 of the Swedish Academy? և Member of the Riksdag of the Estates?
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Sällskapet Idun?, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՀելսիկիի համալսարան
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[8]
Պարգևներ
ԿուսակցությունQ10604782? (1871)[10] և "Ministeriella partiet"? (1872)[10]
Երեխա(ներ)Էրլանդ Նորդենշելդ[2][10] և Gustaf Nordenskiöld?[2][10]
ՀայրNils Gustaf Nordenskiöld?[10]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Nordensk.
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Adolf Erik Nordenskiöld Վիքիպահեստում

Նիլս Ադոլֆ Էրիկ Նորդենշելդ (շվեդերեն՝ Nils Adolf Erik Nordenskiöld, նոյեմբերի 18, 1832(1832-11-18)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1][2][4][…] - օգոստոսի 12, 1901(1901-08-12)[1][5][6][…], Dalbyö gård, Տրոսա քաղաքապետարան, Սյոդերմանլանդ, Շվեդիա[5][4]), շվեդ երկրաբան, աշխարհագրագետ, ծովագնաց, Արկտիկայի հետազոտող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդենշելդը ծնվել է 1832 թվականի նոյեմբերի 18-ին Հելսինկիում։ 1849-1853 թվականներին սովորել է Հելսինկիի համալսարանում։ Այնտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա և երկրաբանություն, ինչպես նաև, ավելի շատ ինքնուրույն, քիմիա և հանքաբանություն։

1861 թվականին մասնակացել է Օտտո Տորելի կազմակերպած շվեդական արշավախմբին դեպի Շպիցբերգեն։

Եղել է Շվեդիայի ԳԱ անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1879 թվականից), Ռուսական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ։ Մասնակցել է արկտիկական մի քանի արշավախմբերի աշխատանքներին։ 1870 թվականի և 1883 թվականին ղեկավարել է Շվեդիայի Գրենլանդական արշավախմբերը։ 1875—1876 թվականներին Շվեդիայից նավարկել է Ենիսեյի գետաբերանը, ղեկավարել գիտական աշխատանքները։ 1878—1879 թվականներին Նորդենշելդը «Վեգա» շոգենավով առաջին անգամ մեկ ձմեռումով անցել է Հյուսիսային ծովային ուղին, շրջանցել Եվրասիան և Սուեզի ջրանցքով վերադարձել Շվեդիա։ Նորդենշելդի անունով են կոչվել կղզեխումբ Կարայի ծովում, հրվանդան և ծոց Նոր երկրում, հրվանդան և սառցադաշտ Գրենլանդիայում, գետ Կանադայում։

1863 թվականին Նորդենշելդը ամուսնացել է Աննա Մարիա Մաներհայմի հետ։ Նրա որդիները՝ Գուստավը և Էրլանդը, շատ են ճանապարհորդել և պատմության մեջ են մտել, որպես մինչկոլումբոսյան Ամերիկայի մեծ հետազոտողներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 379 CC BY-SA icon 80x15.png