Ստորագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոհն Հենկոկի ստորագրությունը, ում անունը ներկայումս ԱՄՆ֊ում դարձել է ստորագրություն հասկացության հոմանիշ[1]։

Ստորագրություն, որևէ անձի անվան, մականվան կամ այլ բառի, նշանների ձեռագիր պատկերումն է, որի միջոցով տվյալ անձը հաստատում է ինքնությունը։ Ստորագրությունները բազմազան են և յուրահատուկ։ Լավ ստորագրությունը դժվար կեղծվող է, հեղինակի կողմից կրկնապատկման ենթակա, ճանաչելի և արագ գրվող։

Տարբեր երկրներում ստորագրության իրավական բնորոշումն ու հեղինակային իրավունքով պաշտպանվածության աստիճանները տարբերվում են։ Օրինակ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ֊ում ստորագրության տեսքը կարող է պաշտպանված լինել հեղինակային իրավունքով, բայց ոչ ստորագրությունը կազմող բաղադրիչները[2][3][4]։ Համացանցի ի հայտ գալով, ստորագրություն հասկացությունը մտավ նաև թվային դաշտ։ Օրինակ առցանց հանրագիտարան Վիքիպեդիայում գրանցված մասնակիցները քննարկման էջերում ստորագրում են իրենց կեղծանուններով։ Հայտնի անձանց ստորագրությունները (ինքնագիր) արժեքավոր են և կազմում են հավաքածուներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «John Hancock»։ Merriam-Webster։ Վերցված է Օգոստոսի 2, 2014 
  2. Spilsbury, Sallie (2000). Media Law. Cavendish Publishing. էջ p. 439. ISBN 1-85941-530-X. «An individual's signature may be protected under law as an artistic work. If so, the unauthorised reproduction of the signature will infringe copyright. The name itself will not be protected by copyright; it is the appearance of the signature which is protected.» 
  3. "Copyright Basics", United States Copyright Office. Վերցված է Մարտի 15֊ին, 2011 թ.
  4. Spilsbury, Sallie (2000). Media Law. Cavendish Publishing. էջ 439. ISBN 1-85941-530-X. «An individual's signature may be protected under law as an artistic work. If so, the unauthorised reproduction of the signature will infringe copyright. The name itself will not be protected by copyright; it is the appearance of the signature which is protected.»