Jump to content

Շվեդական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդական ակադեմիա
պատկերանիշ
ՏեսակՇվեդիայի թագավորական ակադեմիաներ և ազգային ակադեմիա
Հիմնադրված էմարտի 20, 1786
ՀիմնադիրԳուստավ III
ՎայրStockholm Stock Exchange Building, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Կայքsvenskaakademien.se(շվեդ.)(անգլ.)
 Swedish Academy Վիքիպահեստում

Շվեդական ակադեմիա (շվեդ.՝ Svenska Akademien), Շվեդիայի թագավորական ակադեմիաներից մեկը։ Հիմնադրվել է 1786 թվականին Գուստավ III-ի կողմից։ Ակադեմիան որոշում է, թե ով է լինելու Ալֆրեդ Նոբելի հիշատակին տրվող Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը։

Շվեդական ակադեմիան հիմնադրվել է 1786 թվականին Շվեդիայի թագավոր Գուստավ III-ի կողմից Ֆրանսիական ակադեմիայի նմանությամբ, ունի 18 անդամներ։ Ակադեմիայի կարգախոսն է՝ «Տաղանդ և ճաշակ» (Snille och Smak): Ակադեմիայի առաջնային նպատակն է նպաստել շվեդերենի մաքրության, հզորության (Svenska Språkets renhet, styrka och höghet) (Walshe, 1965) զարգացմանը։ Ակադեմիան հրատարակում է երկու բառարան[1]։ Առաջինը մեկ հատորանոց գլոսարիում է՝ Svenska Akademiens ordlista (SaOl), երկրորդը՝ բազմահատոր բառարան, որը խմբագրվում է Օքսֆորդի անգլերեն բառարանի սկզբունքներով, կոչվում է Svenska Akademiens Ordbok (SAOB): SAOL հրատարակվել է 14 անգամ, իսկ SAOB առաջին հատորը հրատարակվել է 1898 թվականին՝ 2014 թվականին հասնելով "V" տառին։

Ակադեմիայի շենքը, որն այժմ հայտնի է որպես Ստոկհոլմի ֆոնդային բորսայի շենք, կառուցվել է բուրժուազիայի համար։ Ներքևի հարկը օգտագործվել է առևտրային փոխանակման համար (հետագայում դարձել է ֆոնդային բորսա), վերևի հարկը օգտագործվել է պարահանդեսների, ամանորյա տոնակատարությունների համար։ Երբ ակադեմիան հիմնադրվեց, պարահանդեսների սենյակը Ստոկհոլմում ջեռուցվող ամենամեծ սենյակն էր, որը կարելի էր օգտագործել ձմռանը, և թագավորը վարձակալեց այն։ Ակադեմիան իր ամենամյա հանդիպումները, որին մասնակցում են Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամները, կազմակերպում է այդ շենքում[2]։ 1914 թվականին ակադեմիան իրավունք է ստացել օգտագործելու վերևի հարկը որպես իր սեփականություն։ Այստեղ է ակադեմիան հայտարարում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։

Դագ Համարշոլդի (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, 1953-1961) Շվեդիայի հարավում՝ Իստադին մոտ գտնվող նախկին ագարակի, որը նա գնել էր 1957 թվականին, ապա կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որ Միավորված ազգերի կազմակերպության (1953-1961) հարավային թևը հատկացվել է ակադեմիայի 18 անդամների (Համարշոլդը նույնպես ակադմեիայի անդամ է) ամառային հանգստի համար։

Դագ Համարշոլդի ագարակը, որն ակադեմիայի անդամների հանգստի վայրն է

Ակադեմիայի անդամները չեն կարող հրաժարական տալ. անդամակցությունը ցմահ է, չնայած ակադեմիան կարող է վտարել անդամներին, ինչպես դա տեղի ունեցավ Գուստավ Մորից Արմֆելթի հետ. 1794 թվականին նրան հեռացրեցին անդամությունից, 1805 թվականին կրկին վերընտրվեց, 1811 թվականին կրկին վտարվեց։ 1989 թվականին Չերստին Էկմանը և Լարս Գիլենստենը որոշեցին դադարեցնել ակադեմիայի ժողովներին մասնակցությունը՝ այսպիսով աջակցելով Սալման Ռուշդին, երբ Այաթոլլահ Խոմեյնին նրան մահվան դատապարտեց։ 2005 թվականին Կնուտ Ահնուլդը նույն որոշումը կայացրեց՝ որպես բողոքի նշան ընդդեմ Էլֆրիդե Ելինեկի 2004 թվականին Նոբելյան դափնեկիր ընտրության[3][4]։

Ներկայիս անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏեղԱնդամԾննդյան թիվՏարիքԸնտրման տարինԾանոթագրություններ
1.Լոտտա Լոտաս196461 2009
2.Բո Ռալֆ194580 1999
3.Ստուր Ալեն192897 1980Մշտական քարտուղար 1986-1999
4.Անդերս Օլսոն194976 2008
5.Յորան Մալմքվիստ1924101 1985
6.Տոմաս Ռիադ195966 2011
7.Սառա Դանիուս196263 2013Մշտական քարտուղար 2015-
8.Յեսպեր Սվենբրո194481 2006
9.Տորգնի Լինդգրեն193887 1991
10.Փիթեր Էնգլունդ195768 2002Մշտական քարտուղար 2009-2015
11.Քլաս Օստեգրեն195570 2014
12.Պեր Վաստբերգ193392 1997
13.Սարա Ստրիդսբերգ197253 2016
14.Քրիստինա Լուգն194877 2006
15.Չերստին Էկման193392 1978Inactive
16.Չել Էսպմարկ193095 1981
17.Հորաս Էնգդալ194877 1997Մշտական քարտուղար 1999-2009
18.Կատարինա Ֆրոստենսոն195372 1992

Մշտական քարտուղարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀամարՏեղԱկադեմիայի մշտական քարտուղարներԾննդյան տարեթիվՏարիներԾանոթագրություններ
1.11.Նիլս վոն Ռոսենստեյն17521786-1824
2.13.Ֆրանս Միքայել Ֆրանսեն17721824-1834
3.12.Բերնարդ վոն Բեսկով17961834-1868
4.5.Յոհան Էրիկ Ռիդքվիստ18001868-1869ժամանակավոր
5.15.Լյուդվիգ Մանդերստրոմ18061869-1872
6.12.Կառլ Գուստավ Ստրանդբերգ18251872-1874ժամանակավոր
7.9.Հենինգ Համիլտոն18141874-1881
8.11.Բրոր Էմիլ Հիլդեբրանդ18061881-1883ժամանակավոր
9.8.Կառլ Դեյվիդ աֆ Ուիրսեն18421883-1912ժամանակավոր 1883-1884
10.6.Հանս ՀԻլդբրանդ18421912ժամանակավոր
11.11.Էրիկ Աքսել Կառլֆելդթ18641913-1931
12.14.Պեր Հոլստրոմ18661931-1941
13.13.Անդերս Օստերլինգ18841941-1964
14.7.Կառլ Ռագնար Գիերոու19041964-1977
15.14.Լարս Գիլենստեն19211977-1986
16.3.Ստուր Ալեն19281986-1999
17.17.Հորաս Էնգդահ19481999-2009
18.10.Պետեր Էնգլունդ19572009-2015
19.7.Սառա Դանիուս19622015-

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Walshe, Maurice O'Connell (1965). "Introduction to the Scandinavian Languages", Andre Deutsch Ltd., 1st edition, p. 57

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Store norske leksikon (2005-2007). «Svenska Akademien». Store norske leksikon.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Royal attendance at the formal gathering of the Swedish Academy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Nobel Judge Steps Down in Protest». BBC News Online. BBC. 2005 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Associated Press, "Who Deserves Nobel Prize? Judges Don't Agree", MSNBC, 11 October 2005. Retrieved 13 October 2007.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդական ակադեմիա» հոդվածին։