Կարայի ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կարայի ծով
Карское море

'
Կոորդինատներ 76°00′00″ հս․. լ. 80°00′00″ ավ. ե. / 76.00001° հս․. լ. 79.99991° ավ. ե. / 76.00001; 79.99991Կոորդինատներ: 76°00′00″ հս․. լ. 80°00′00″ ավ. ե. / 76.00001° հս․. լ. 79.99991° ավ. ե. / 76.00001; 79.99991
Դիրք Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
Ընդհանուր մակերեսը 893 400 կմ²
Ծավալը 101 000 կմ³
Ամենամեծ խորությունը 620 մ
Միջին խորությունը 50—100 մ
##Կարայի ծով (Ռուսաստան)
Red pog.svg

Կարայի ծով (Կարա գետի անունից), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Արևմտա-Սիբիրական հարթավայրի, Նոր երկիր, Ֆրանց Իոսիֆի երկիր և Հյուսիսային երկիր կղզիների միջև։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացել է նրա մեջ թափվող Կարա գետից։ Գեռանունն էլ իր հերթին առաջացել է նենեցերեն Կարա (կարե) բառից, որը նշանակում է «սառցեկարկառի սառույց»[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածությունը մոտ 880 հազար քառակուսի կիլոմետր է, միջին խորությունը՝ 127 մետր, առավելագույնը՝ 620 մետր, (մոտ 40%-ն ունի մինչև 50 մետր խորություն և միայն 2%-ը՝ 500 մետրից ավելի)։

Ջրի ծավալը՝ 112 հազար խորանարդ կիլոմետր է, ձգվածությունը՝ մոտ 1500 կիլոմետր, լայնությունը՝ մինչև 800 կիլոմետր։ Կարայի ծով թափվող գետերը (Ենիսեյ, Օբ, Պյասինա, Կարա) ունեն 1300 խորանարդ կիլոմետր տարեկան հոսք։ Կան շատ կղզիներ։ Կլիման արկտիկական է, խիստ։ Տարեկան 3-4 ամիս բևեռային գիշեր է, 2-3 ամիս՝ բևեռային ցերեկ։

Օդի ջերմաստիճանը հյուսիսում՝ 9-10 ամիս, հարավում՝ 7-8 ամիս՝ ցածր 0-ից։ Հունվարի միջին ջերմաստիճանը -20 աստիճանից մինչև -28 աստիճան է (նվազագույնը՝ -46 աստիճան), հուլիսինը՝ 6 աստիճանից մինչև - 1 աստիճան է (առավելագույնը՝ 16 աստիճան)։ Տարվա մեծ մասը սառցակալած է։ Ձմռանը ջրի ջերմաստիճանը սառցաշերտի տակ -1, 5 աստիճանից մինչև - 1, 7 աստիճան է, ամռանը մակերեսային ջրերինը՝ 2-60 աստիճան, աղիությունը՝ 10-33%։

Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն։ Մակընթացությունը կեսօրյա է, մակարդակի տատանումները՝ 0, 5-0, 8 մետր, ծոցերում՝ մինչև 2 մետր։ Հարուստ է ձկներով, կաթնասուններով, կղզիները՝ թռչնաշուկաներով, սպիտակ արջերով ու բևեռաղվեսներով։ Կարայի ծովը Հյուսիսային ծովային ուղու մի մասն է։ Գլխավոր նավահանգիստը Դիքսոնն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 301 CC-BY-SA-icon-80x15.png