Ենիսեյ (գետ)
Ենիսեյ (գետ) | |
---|---|
![]() Մեծ Ենիսեյի և Փոքր Ենիսեյի միախառնման վայրը Կիզիլ քաղաքի մոտ
|
|
![]() |
|
Բնութագիր | |
Երկարություն | 3487 |
Ավազանի մակերես | 2 580 000 կմ² |
Ավազան | Կարայի ծով |
Ջրի ծախս | 19800 |
Ջրահոսք | |
Ակունք | Փոքր Ենիսեյի և Մեծ Ենիսեյի միախառնման վայր |
· Ակունքի տեղակայում | Տիվա |
· Բարձրություն | 3300 մ |
· Կոորդինատներ | 51°43′42.7″ հս․ լ. 94°27′18.3″ ավ. ե. / 51.728528° հս․. լ. 94.455083° ավ. ե. |
Գետաբերան | Կարայի ծով |
· Գետաբերանի տեղակայում | Կարայի ծով |
· Կոորդինատներ | 71°49′46.9″ հս․ լ. 82°42′57.8″ ավ. ե. / 71.829694° հս․. լ. 82.716056° ավ. ե.Կոորդինատներ: 71°49′46.9″ հս․ լ. 82°42′57.8″ ավ. ե. / 71.829694° հս․. լ. 82.716056° ավ. ե. |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աբական գետ[1][2], Q744158?, Sym River, Yeloguy, Turukhan River, Mana River, Kan River, Անգարա, Bolshoy Pit, Պոդկամեննայա Տունգուսկա, Q2439081? և Ստորին Տունգուսկա |
Ջրի մարմիններ | Réservoir de Saïano-Chouchensk |
Երկիր | ![]() ![]() |
Երկրամաս | Տուվա, Կրասնոյարսկի երկրամաս, Խակասիա, Իրկուտսկի մարզ, Բուրյաթիա, Անդրբայկալ երկրամաս |
Ջրահավաք | Yenisei basin |
Ենիսեյ (ռուս.՝ Енисей), գետ Մոնղոլիայում, Ռուսաստանում (Տուվա, Կրասնոյարսկի երկրամաս, Խակասիա, Իրկուտսկի մարզ, Բուրյաթիա, Անդրբայկալի երկրամաս)։
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենիսեյ գետը սկիզբ է առնում Փոքր Ենիսեյի և Մեծ Ենիսեյի միախառնման վայրից և թափվում է Կարայի ծով։ Գետը պատկանում է Կարայի ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 3300 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Կիզիլ, Շագոնար, Սայանոգորսկ, Մինուսինսկ, Աբական, Դիվնոգորսկ, Կրասնոյարսկ, Սոսնովոբորսկ, Ժելեզնոգորսկ, Ենիսեյսկ, Իգարկա, Դուդինկա քաղաքները և Չերյոմուշկի, Մայնա, Շուշենսկոյե, Ուստ-Աբական, Նովոսյոլովո, Բերյոզովկա, Ատամանովո, Կազաչինսկոյե, Տուրուխանսկ, Կուրեյկա, Ուստ-Պորտ, Կարաուլ բնակավայրերը։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումն առաջացել է գետի էվենկերեն Իոանեսի անվանումից, որը բառացի նշանակում է «մեծ ջուր, գետ»։ Տուվայի Հանրապետության սահմաններում կոչվում է Վերին Ենիսեյ (տուվիներեն՝ Ուլուգ֊Խեմ, բառացի՝ «մեծ գետ»)։[3]
Հիդրոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենիսեյ գետի երկարությունը կազմում է 3487 կմ, ավազանի մակերեսը՝ 2580000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 19800 մ3։
Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենիսեյ գետի վտակներն են ձախից՝ Խեմչիկ, Կանտեգիր, Աբական, Կեմ, Կաս, Սիմ, Դուբչես, Ելոգույ, Տուրուխան, Փոքր Խետա, Մեծ Խետա, Տանամա, Գրյազնուխա, աջից՝ Ուս, Կեբեժ, Տուբա, Սիդա, Սիսիմ, Մանա, Կան, Անգարա, Մեծ Պիտ, Պոդկամեննայա Տունգուսկա, Բախտա, Ստորին Տունգուսկա, Կուրեյկա, Խանտայկա, Դուդինկա գետերը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Абакан // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз—Ефрон, 1890. — Т. I. — С. 11.
- ↑ А. Л. К. Абаканъ // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 8.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»