Քրոնոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծովային քրոնոմետր 6МХ

ժամանակաչափ (հին հուն․՝ χρόνος — «ժամանակ» և μετρέω — «չափել»), ճշգրիտ ժամացույց, որի կառուցվածքում կան ջերմաստիճանի տատանումների ազդեցությունը նվազեցնող և լարազսպանակի ձգանքը լարքի սկզբից մինչև վերջը հավասարեցնող հարմարանքներ։ Տարածված են հպակավոր ժամանակաչափերը, որոնցում ճոճանն ամեն վայրկյան միակցում և անջատում է իրանի վրա հպակային արտանցումներ ունեցող էլեկտրական շղթան։ Այդպիսի սարքը հնարավորություն է տալիս ժամանակաչափի ցուցմունքներն արձանագրել քրոնոգրաֆի ժապավենի վրա, ժամանակի ազդանշաններ (էլեկտրական իմպուլսներ) հաղորդել տարբեր սարքերի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Серафимов В. В., Лермантов В. В., —. Часы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png