Դահուկացատկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դահուկացատկ ցատկահարթակից
Martin Koch World Cup Ski flying Vikersund 2011.jpg
Տեսակ Nordic skiing
Սեռ արական և իգական
Կարգավիճակ ձմեռային սպորտաձև
Օլիմպիական խաղեր 1924 թվական
Պորտալ Portal:Ski jumping
Ski jumping Վիքիպահեստում

Դահուկացատկ ցատկահարթակից (անգլ.՝ ski jumping)[1] ՝ սպորտաձև, որը ներառում է հատուկ սարքավորված ցատկահարթակից դահուկներով ցատկը։ Հանդես է գալիս և որպես ինքնուրույն սպորտաձև, և որպես դահուկային երկամարտի ծրագրային մաս։ Մրցումներն անցկացվում են Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցատկահարթակից ցատկերի սկզբնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սպորտաձևը ծնունդ է առել Նորվեգիայում, ուր լեռներից սահելով մրցելու (սլալոմը) տարածված ժողովրդական սովորություն կար։ Առաջին փաստագրական վկայությունը վերաբերում է 1808 թվականի նոյեմբերին, երբ լեյտենանտ Օլաֆ Ռյուեն (նորվ.՝ Olaf Rye) 9, 5 մետր ցատկեց, որպեսզի իր գործընկերներին ապացուցի իր խիզախությունը[2]: 1862 թվականից ցատկող դահուկորդները բարձրանում էին շատ վերևը և թռչում էին որքան հնարավոր է հեռու, իսկ 1862 թվականի հունվարի 22-ին Տրյուսիլում տեղի ունեցավ առաջին փաստացի հաստատագրված մրցությունը[3]:

1924 թվականին Շամոնիում տեղի ունեցած Առաջին օլիմպիական ձմեռային խաղերի ծրագրում ներառնված էին ցատկերը՝ 70 մետրանոց, 1964 թվականից՝ 70 և 90 մետրանոց ցատկահարթակից։

… Իսկ սա՝ 1936

1925 թվականին Չեխոսլովակիայում կայացավ դահուկային սպորտի աշխարհի առաջին առաջնությունը։ 1929 թվականին ՖԻՍ-ը (Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիա) համարելով, որ հերթական Օլիմպիական խաղերի միջև ընկած 4 տարվա ընդմիջումը մեծ է՝ որոշում կայացրեց ամեն տարի դահուկային սպորտի բոլոր ձևերի մեջ աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։ 1950 թվականից մրցավազքի, երկամարտի և ցատկերի առաջնությունները սկսեցին անցկացվել 4 տարին մեկ անգամ՝ Օլիմպիական խաղերի միջև ընկած ժամանակահատվածում, իսկ սկսած 1982 թվականից՝ երկու տարին մեկ անգամ։

1992 թվականից անհատական մրցումներ անցկացվում են 90 մ և 120 մ, թիմային մրցումներ՝ 120 մ ցատկահարթակից։ 1992 թվականից փոփոխվեցին ցատկահարթակների դասակարգումը և դրանց փոխդասավորությունը։ Ժամանակակից ցատկահարթակները դարձան ավելի անվտանգ։ Ավելի վաղ գոյություն ուներ ցատկահարթակի նախագծային կարողություն հասկացությունը։ Ելնելով սրանից՝ միավորների հավելումն արվում էր ցատկի երկարության դիմաց։ K 70 տրամպլինից 77 մետրանոց ցատկը գնահատվում էր 60 միավոր։ Այժմ դա К 90-ն է (կրիտիկական կետը), և համապատասխանաբար 90 մետրանոց ցատկը կգնահատվի 60 միավոր։

Կանանց մրցումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ կինը ցատկահարթակից դահկացատկի մրցումներին մասնակցել է դեռևս 1863 թվականին՝ պատմության մեջ երկրորդ առաջնությանը[4], սակայն 2010-ական թվականներին օլիմպիական մրցումներին մասնակցել են միայն տղամարդիկ։ 2009 թվականին ցատկահարթակից դահկացատկը եղել է ձմեռային օլիմպիադաների երկու մրցակցային ծրագրերից մեկը, որին մասնակցել են միայն տղամարդիկ։ Երկրորդ բացառությունը եղել է դահուկային երկամարտը, որի ծրագրում ևս առկա է դահկացատկը ցատկահարթակից։

2000-ականների կեսերին առաջարկ եղավ մրցումներին կանանց մասնակցության վերաբերյալ։ Սակայն Միջազգային Օլիմպիական Կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Ժակ Ռոգգեն բազմիցս է արտահայտվել այն մասին, որ այդ ժամանակ կանանց ցատկերը ցատկահարթակից չէին համապատասխանում՝ դրանք Օլիմպիադայի ծրագրի մեջ ընդգրկելու պահանջներին։ Նրա կարծիքով այս սպորտաձևը քիչ թվով մարզուհիների է գրավում, իսկ մարզաձևի ակտիվ տարածումը դեռ չի հասել անհրաժեշտ մակարդակին (35 երկիր)։ Ամեն դեպքում, կանայք Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՍ) հովանու ներքո իրավունք ձեռք բերեցին սկզբում հանդես գալու ցուցադրական, իսկ ապա նաև՝ պաշտոնական մրցախաղերում։ Սկզբում նրանք հանդես էին գալիս Մայրցամաքային Գավաթում (FIS Ski Jumping Continental Cup)։

2006 թվականին խանդավառված մարզուհիները, հիմնականում Հյուսիսային Ամերիկայից, հասան նրան, որ ՖԻՍ-ը կանանց մրցաշարը ներառեց աշխարհի առաջնության, որը տեղի ունեցավ Լիբերեցում, 2009 թվականին, մրցածրագրի մեջ։ 2006 թվականի մայիսի 26-ին ՖԻՍ-ը որոշում կայացրեց թոււյլատրել կանանց մասնակցել ցատկահարթակից դահկացատկի մրցումներին Դահուկային սպորտաձևերի աշխարհի առաջնության ժամանակ՝ Լիբերեցում (Չեխիա), 2009 թվականին։ Այս մրցումների ժամանակ պատմության մեջ առաջին անգամ ցատկահարթակից կանանց դահկացատկի չեմպիոնի կոչումը նվաճեց ամերիկուհի Լինդսի Վեն։

2009 թվականին, երբ պարզ դարձավ, որ ցատկահարթակից կանանց դահկացատկը չի մտնելու Վանկուվերում 2010 թվականին կայանալիք օլիմպիական ձմեռային խաղեր ծրագրի մեջ, Կանադայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Սլովենիայի և ԱՄՆ-ի էլիտար մարզուհիների խումբը որոշեց դատարան դիմել։ Մարզուհիները պնդում էին, որ իրենց հանդեպ սեռով պայմանավորված խտրական վերաբերմունք է դրսևորվում, որ խախտվում է Իրավունքի և ազատության կանադական Խարտիայի 15-րդ հոդվածը։ Սակայն կանադական պրովինցիա Բրիտանական Կոլումբիայի Գերագույն դատարանը վճռեց, որ որևէ խախտում չկա[5]:

2011 թվականի դեկտեմբերի 3-ին նորվեգական Լիլլեհամմերում անցկացվեց պատմության մեջ առաջին ցատկահարթակից դահկացատկի աշխարհի կանաց առաջնությունը[6]:

2014 թվականին ցատկորդները առաջին անգամ հանդես եկան Սոչիի օլիմպիական խաղերում։

Մրցումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցատկահարթակից դահկացատկի մրցումները անցկացվում են ձմեռային և ամառային սեզոններին։ Առավել հեղինակավոր և նշանակալի համարվում են ձմեռային ժամանակ ցատկահարթակի 90 մ և ավելի կրիտիկական կետից մեկնարկները։

Օլիմպիական խաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում (4 տարին մեկ անգամ) ներառնվում են հետևյալ չորս դիսցիպլինները՝

  • K-125 անհատական առաջնությունը- 125 մ ցատկահարթակ, տղամարդիկ
  • K-125 թիմային առաջնություն - 125 մ ցատկահարթակ, տղամարդիկ
  • K-95 անհատական առաջնություն - 95 մ ցատկահարթակ, տղամարդիկ.
  • K-95 անհատական առաջնություն - 95 մ ցատկահարթակ կանայք

Աշխարհի առաջնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահուկային սպորտաձևերի աշխարհի առաջնության (2 տարին մեկ անգամ) ծրագրում ներառնվում են հետևյալ հինգ դիսցիպլինները՝

  • K-120 անհատական առաջնություն- 120 մ ցատկահարթակ, տղամարդիկ
  • K-120 թիմային առաջնություն - 120 մ ցատկահարթակ, տղամարդիկ
  • K-95 անհատական առաջնություն - 95 մ ցատկահարթակ, տղամարդիկ.
  • K-95 անհատական առաջնություն - 95 մ ցատկահարթակ կանայք (սկսած 2009 թ.)։
  • K-95 թիմային առաջնություն - 95 մ ցատկահարթակ, տղամարդիկ (մինչև 2011 թվականը։ Սկսած 2013 թվականից առաջնությունը համարվում է խառը թիմային, քանի որ թիմային առաջնությանը սկսել են մասնակցել նաև կանայք)

Թռիչքի Աշխարհի առաջնության (2 տարին մեկ անգամ) ծրագրում ներառնվում են հետևյալ երկու դիսցիպլինները՝

  • K-185 (K-195) անհատական առաջնություն- 185 մ (195 մ ցատկահարթակ, տղամարդիկ
  • K-185 (K-195) թիմային առաջնություն - 185 մ (195 մ) ցատկահարթակ, տղամարդիկ

Կանայք չեն մասնակցում։ Ազգային հավաքականը կազմված է չորս մարզիկներից։

Աշխարհի Գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա ձմեռային մրցումները՝ 37 անհատական և թիմային մեկնարկներով (2008-2009 թվականներ) անցկացվել են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի ցատկահարթակներին։ Աշխարհի Գավաթի մրցումները անցկացվում են ցատկահարթակի 105 մ կրիտիկական կետից։ Մի քանի փուլեր անցկացվում ենթռիչքային ցատկահարթակներից[7]:

Անհատական և թիմային առաջնություններում հաղթողը որոշվում է ըստ ընդհանուր միավորների, որոնք հավաքում են մարզիկները այն բոլոր մեկնարկների ժամանակ, որոնց նրանք մասնակցել են։

Աշխարհի Գավաթի մրցածրագրում առանձին մեկնարկով ներառնվում է «Չորս ցատկահարթակների մրցաշար»-ի մրցումները, որոնք իրենց ուրույն հեղինակավոր տեղն ունեն ցատկերի աշխարհում։ Դրանք անցկացվում են ամանորյա տոների ժամանակ, դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը, հատուկ կանոններով։

Այլ մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցատկի տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահուկացատկ V Ոճում

Ցատկի տեխնիկան իր մեջ ենթադրում է՝ թափավազք, պոկում հարթակից, թռիչք և վայրէջք։ Բոլոր էլեմենտների հաջորդական կատարումը, օդում մարմնի կոորդինացիան ցատկորդի «զինանոցի» կարևորագույն տեխնիկական դետալներն են։

Վայրէջքի պահին մարզիկի ոտքերը, նախապես գտնվելով մեկ հարթության մեջ, պետք է ընդունեն «տելեմարկ» կոչվող դրությունը (ոչ պաշտոնական՝ «չռված ոտքեր»)։Այս դրությամբ ոտքերից մեկը մեկնվում է քիչ առաջ, մյուսը՝ հետ. երկու ոտքերը ծալվում են ծնկահոդում, հետևի ոտքի ծունկը իջեցվում է ներքև, ձեռքերը «դասավորվում են» ուսերից վեր։ Վայրէջքի ժամանակ դահուկները զուգահեռ են և մաքսիմալ մոտեցված են իրար։ Այսպիսի վայրէջք կատարելու համար շարժումների մեծ կոորդինացիա և անթերի հավասարակշռություն է պահանջվում։ «Չռված ոտքեր» չանելու համար վայրէջքի ժամանակ միավորներ են հանվում (յուրաքանչյուր մրցավարը՝ առնվազն 2 միավոր)։ Վայրէջք կատարող մարզիկի թռիչքի երկարությունը այն տարածությունն է, որն ընկած է ցանկահարթակի ծայրից մինչև ոտքերի հետքը, երբ երկու դահուկները արդեն իրենց ողջ մակերևույթով հպվում են գետնին։

Ցատկերի գնահատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածության մեջ կրիտիկական համապատասխան կետում վայրէջք կատարելով (օրինակ՝ К125 ցատկահարթակի համար դա 125 մետրն է)՝ մարզիկը ստանում է 60 միավոր։ Եթե նա ավելին է ցատկում, այդ 60 միավորին հավելումներ են ավելանում, իսկ եթե ավելի վաղ է վայրէջքը տեղի ունենում, աղյուսակի համաձայն՝ լրացուցիչ միավորներ են հանվում՝

  • K20 — K24՝ 4, 8 միավոր՝ 1 մետի համար
  • K25 — K29՝ 4, 4 միավոր՝ 1 մետի համար
  • K30 — K34՝ 4 միավոր՝ 1 մետի համար
  • K35 — K39՝ 3, 6 միավոր՝ 1 մետի համար
  • K40 — K49՝ 3, 2 միավոր՝ 1 մետի համար
  • K50 — K59՝ 2, 8 միավոր՝ 1 մետի համար
  • K60 — K69՝ 2, 4 միավոր՝ 1 մետի համար
  • K70 — K79՝ 2, 2 միավոր՝ 1 մետի համար
  • K80 — K99՝ 2 միավոր՝ 1 մետի համար
  • K100 — K169՝ 1, 8 միավոր՝ 1 մետի համար
  • K170 և ավելին՝ 1, 2 միավոր՝ 1 մետի համար
Տելեմարկ

Ցատկի տեխնիկան (ոճը) գնահատվում է հինգ մրցավարների կողմից բաց համակարգով։ Մրցավարները էսթետիկորեն գնահատում են մարզիկի թռիչքի փուլը և հատկապես քննադատաբար են մոտելում գրագետ տելեմարկով վայրէջքին։ Յուրաքանչյուր մրցավարի առավելագույն գնահատականը 20 միավորն է[8]: Մրցավարների կողմից ներակայացված ամենաբարձր և ամենացածր միավորները չեն հաշվարկվում, մյուս երեք գնահատականների գումարը հաշվարկվում և ավելացվում է ցատկի հեռավորության դիմաց տրված միավորներին։ Մրցավարները «պատժում են» վայրէջքի ժամանակ մարմնի ցանկացած մասով լեռան մակերևույթին դիպչելու, ավելորդ շարժումների և մարզիկի ընկնելու համար։ Եթե ընկնելը կամ դիպչելը տեղի է ունենում հատուկ սահմանագծից դուրս, ապա դրանք չեն ազդում միավորների վրա։ Մասնակցի արդյունքը որոշվում է երկու ստուգարքային փորձերի դիմաց ստացված միավորմերի գումարով։

Դարպասների բարձրությունը շտկելու անհրաժեշտությունը, եղանակի անկանխատեսելի փոփոխությունները մշտապես դժվարություններ են առաջացնում դահկացատկի մրցումների կազմակերպիչների համար։ 2010 թվականի հունիսից ՖԻՍ-ը ուղղում մտցրեց միավորմերի հաշվարկման կանոններում, որը հնարավորություն տվեց փոխհատուցել տարբերությունները։ Քամու ուժը և ուղղությունը (հանդիպակաց/ համընթաց), ինչպես նաև մեկնարկային դարպասների դիրքը հաշվարկվում են հատուկ գծային բանաձևով։ Այդուամենայնիվ, յուրաքանչյուր ցատկահարթակ ունի ուղղման իր գործակիցը։ Ուղղման հնարավորությունն առկա է նաև դահուկային երկամարտում[9]:

Նման մոտեցումը հնարավորություն տվեց մրցումների գրաֆիկը ավելի կանխատեսելի դարձնել, բայց այն նաև հակառակորդներ ունի։ Բանաձևը չի հաշվարկում կողմնային քամիները կամ մրրիկները, որոնք ևս կարող են ազդել ցատկի որակի վրա։ Բանաձևը չի հաշվարկում նաև ցատկի երկարությունը։ Որքան երկար է ցատկը, այնքան քամին նրա վրա երկար է ազդում։ Այս կերպ, ավելի ճիշտ կլիներ օգտագործել ոչ գծային բանաձև[10]:

Ժամանակակից մեթոդիկայով գնահատականների հաշվարկման օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես օրինակ դիտարկենք Դմիտրի Վասիլևի առաջին ցատկը Գարմիշ-Պարտենկիրխենեի մեծ ցատկահարթակից Չորս ցատկահարթակների մրցաշարի շրջանակներում, 2013 թվականի հունվարի 1-ին[10]:

Ցատկահարթակի բնութագիրը՝

  • K-կետը՝ 125 մետր
  • Միավորների բաշխումը՝ ±1, 8 միավոր K կետից յուրաքանչյուր մետր հեռավորության համար
  • Տվյալ ցատկահարթակի մեկնարկային դարպասի g գործոնը՝ ±7, 56 միավոր յուրաքանչյուր մետրի համար
  • Տվյալ ցատկահարթակի համար քամու դիմաց «ուղղման» k գործոնը՝ ±9, 36 միավոր 1 մ/վրկ քամու դեպքում
  1. Դմիտրի Վասիլևը ցատկել է 132, 5 մետր, ինչև 7, 5 մետր հեռու է К-կետից։ Այս ցատկի հեռավորության միավորը կազմում է ՝ 60+(7, 5*1, 8) = 73, 5 միավոր։
  2. Վասիլևի տվյալ ցատկի համար մրցավարների տված գնահատակնները 15, 0; 15, 5; 15, 5; 16, 5; 15, 5. Առավելագույնը (16, 5) և վատագույնը (15, 0) չեն հաշվարկվում, մնացյալ երեքը գումարվում են։ Արդյունքում՝ 15, 5+15, 5+15, 5 = 46, 5 միավոր։
  3. Մարզչական որոշման համաձայն Վասիլևը ցատկեց ոչ թե N 26 դարպասից, ինչպես մասնակիցների մեծամասնությունը, այլ 0, 5 մետր ներքև տեղակայված N 25-ից։ Քանի որ Վասիլևի թափավազքը կարճ էր, նա դրական 0, 5 գործոնով փոխհատուցում ստացավ ՝ 0, 5*7, 56 = 3, 78. Արդյունքը կլորացվում է մինչև տասնավոր։ Այս կերպ, փոխհատուցումը կազմում է +3, 8 միավոր։
  4. Ցատկի ժամանակ քամու միջին արագությունը կազմել է 0, 33 մ/ վրկ՝ համընթաց ուղղությամբ։ Քանի որ համընթաց քամին ցատկորդին «խփում է» գետնին, իսկ հանդիպակացը, հակառակը, օգնում է երկար ճախրել օդում, ապա Վասիլևը ստանում է դրական փոխհատուցում անբարեհաճ քամու պատճառով՝ քամու արագության չափով՝ բազմապատկած k գործոնով՝ 0, 33*9, 36 = 3, 0888: Արդյունքը կլորացվում է մինչև տասնավոր։ Այս կերպ քամու դիմաց ուղղումը կազմում է +3, 1 միավոր։
  5. Վերջապես, գումարվում են ցատկի հեռավորության միավորները, մրցավարներ տված գնահատակնները, թափավազքի փոխհատուցման և քամու ուղղման միավորները 73, 5 + 46, 5 + 3, 8 + 3, 1 = 126, 9 միավոր։ Սա ցատկորդի վերջնական արդյունքն է։

Հայտնի ցատկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական ոսկե մեդալների քանակությամբ ռեկորդը ցատկահարթակից դահկացատկի պատմության մեջ կիսում են ֆինն Մաթթի Նյուկյանենը և շվեյցարացի Սիմոն Ամմանը՝ 4-ական։ Անհատական դիսցիպլիններում աշխարհի առաջնություններին ամենաշատ քանակությամբ հաղթանակներ գրանցել է լեհ Ադամ Մալիշը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

• Դահուկորդի թռիչքի բարձրությունը հարթակից պոկվելուց հետո կազմում է 5-8 մետր։
• Ցատկահարթակից թռիչքները այն 6 սպորտաձևերից մեկն է, որոնք մտնում են ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրի մեջ (գեղասահքի, դահկավազքի, հոկեյի, դահուկային երկամարտի և չմշկավազքի շարքում)
• Ամենամեծ թվով հանդիսատես՝ 150 000 մարդ, ներկա են եղել Օսլոյի մրցումներին, 1952 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Всероссийский реестр видов спорта
  2. Sihera, Elaine. (2010-01-13)։ «History of Ski Jumping Winter Olympics Norway: Matt Nykanen, Sondre Nordheim, Olaf Rye»։ sportinglife360.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-06-06-ին։ Վերցված է 2015-05-13 
  3. Saur, Lasse (1999): Norske ski – til glede og besvær. Research report, Høgskolen i Finnmark.
  4. Haarstad, Kjell (1993): Skisportens oppkomst i Norge. Trondheim: Tapir
  5. Спортивная политика — XXI Олимпийские зимние игры. 11.07.2009
  6. Прыжки на лыжах: Стартовал первый в истории женский Кубок мир а
  7. FIS World Cup Calendar 2008—2009 ссылка проверена 29 декабря 2008
  8. Бакал Д. С. и др. Большая олимпийская энциклопедия. — М.: Эксмо, 2008. — С. 550. — ISBN 978-5-699-27387-4.
  9. FIS media info: Decisions of the FIS Council Spring Meetings in Antalya (Ստուգված է 9 Դեկտեմբերի 2012)
  10. 10,0 10,1 FIS Ski Jumping World Cup Garmisch-Partenkirchen Large Hill KO Official Results

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]