Ցրտահարություն (բժշկություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ցրտահարություն (այլ կիրառումներ)
Ցրտահարություն
Congelatio
Frost bite.jpg
Ցրտահարված ոտքեր՝ սար բարձրանալուց 2-3 օր հետո
ՏեսակՄակերեսային, խորը[1]
Ենթադասcold injury?
ՊատճառՑածր ջերմաստիճան[2]
Հիվանդության ախտանշաններԹմրածություն, սառնության զգացում, գունատություն[2]
Բժշկական մասնագիտությունԱնհետաձգելի բժշկական օգնություն, Օրթոպեդիա
ՀՄԴ-9991.0 և 991.3
ՀՄԴ-10T33 և T35
Հիվանդությունների բազա31167
MedlinePlus000057
eMedicine770296 և 926249
MeSHIDD005627
Ռիսկի գործոններԱլկոհոլի օգտագործում, ծխել, հոգեկան խնդիրներ, որոշ դեղեր[2]
ԱխտորոշումՀիմնվում է ախտանիշների վրա[3]
ԲուժումՏաքացում, դեղորայք, վիրահատություն[1]
ԲարդություններՀիպոթերմիա, կոմպարտմենտ համախտանիշ[1][2]
Հանդիպման հաճախականությունԱնհայտ[4]
Frostbite Վիքիպահեստում

Ցրտահարություն, ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցում[2]։ Առաջին ախտանիշը թմրածությունն է[2]։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն[2]։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ[2]։ Ձեռքերը, ոտքերը և դեմքը ամենահաճախն են ախտահարվում[5]։ Բարդություններից են հիպոթերմիան կամ կոմպարտմենտ համախտանիշը[1][2]։

Ցածր ջերմաստիճանի ազդեցությանը երկար ժամանակ ենթարկված մարդիկ ռիսկի խմբում են։ Այդ մարդիկ են ձմեռային սպորտաձևերի սիրահարները, զինված ուժերի անձնակազմը, բնակության մշտական տեղ չունեցող մարդիկ[6][2]։ Այլ ռիսկի գործոններից են ալկոհոլի օգտագործումը, ծխելը, հոգեկան խնդիրները, որոշ դեղերը, վնասվածքները[2]։ Հիմքում ընկած մեխանիզմը փոքր անոթների վնասումն է սառույցի բյուրեղներով և արյան մակարդուկներով[2]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների վրա[3]։ Ըստ ծանրության դասակարգվում է մակերեսային (առաջին և երկրորդ աստիճան) և խորանիստ ձևերի (երրորդ աստիճան)[1]։ Ախտահարման տարածվածությունը պարզելու համար կարող է անհրաժեշտ լինել կատարել ոսկրերի սկանավորում կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն[2]։

Կանխարգելումը կատարվում է տաք հագուստ կրելով, ջրի և սննդի նորմալ քանակներ ընդունելով, ցածր ջերմաստիճանից խուսափելով, ակտիվություն պահպանելով[1]։ Բուժումը կատարվում է տաքացնելով[1]։ Տաքացնում են միայն այն դեպքում, երբ չի լինում նորից սառելու վտանգ[2]։ Խորհուրդ չի տրվում ախտահարված մասը շփել կամ այդտեղ ձյուն դնել[1]։ Խորհուրդ է տրվում օգտագործել իբուպրոֆեն և փայտացման պատվաստանյութ[2]։ Ծանր դեպքերում օգտագործվում է իլոպրոստ կամ թրոմբալուծիչ միջոցներ[2]։ Երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն[2]։ Անդամահատումը (ամպուտացիա) պետք է հետաձգվի մի քանի ամսով՝ վնասվածքի ծանրությունը հասկանալու համար[1]։

Ցրտահարության դեպքերի քանակը հայտնի չէ[4]։ Լեռնագնացների մոտ տոկոսը հասնում է մինչև 40%[2]։ Ամենաշատը ախտահարվում են 30-ից 50 տարեկան մարդիկ[5]։ Ցրտահարության մասին հիշատակումներ եղել են դեռ 5,000 տարի առաջ[2]։ Ցրտահարությունը կարևոր դեր է խաղացել նաև պատերազմների ժամանակ[2]։ Առաջին անգամ ցրտահարության նորմալ նկարագիրը տրվել է 1813 թվականին Դոմինիկ Ժան Լարեյի կողմից, որը Նապոլեոնի բանակի բժիշկն էր Ռուսաստանի վրա Ֆրանսիայի հարձակման ժամանակ[2]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրտահարություն

Սովորաբար ախտահարվում են այտերը, ականջները, քիթը, մատները և ոտնաթաթերը։ Ցրտահարությանը նախորդում է սառելը[1]։ Ցրտահարության ախտանիշները զարգանում են ցրտի ազդեցության հետ մեկտեղ։ Պատմության ընթացքում ցրտահարությունը դասակարգվել է ըստ մաշկի վնասման, զգայունության խանգարման։ Այդ դասակարգումը նման էր այրվածքների դասակարգմանը։ Ցրտահարության աստիճանները չեն համապատասխանում երկարատև վնասի գումարային արժեքին[7]։ Ավելի պարզ դասակարգումով ցրտահարությունը լինում է մակերեսային (առաջին կամ երկրորդ աստիճան) կամ խորը (երրորդ կամ չորրորդ)[8]։

Առաջին աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին աստիճանի ցրտահարությունը մակերեսային է, մաշկի վնասումը չի լինում մնայուն։
  • Ամենավաղ ախտանիշն է մաշկի զգացողության խանգարումը։ Ախտահարված հատվածներում մաշկը լինում է թմրած, ուռած՝ կարմրած եզրերով։
  • Մի քանի շաբաթից մաշկի մակերեսը կարող է պոկվել[7]։

Երկրորդ աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ աստիճանի ցրտահարության դեպքում մաշկի վրա առաջանում են մաքուր բշտիկներ, իսկ մաշկի մակերեսը պնդանում է։
  • Վնասումից շաբաթներ հետո մաշկը չորանում և սևանում է։
  • Այս փուլում կարող է լինել գերզգայունություն ցրտի նկատմամբ և թմրածություն[7]։

Երրորդ աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երրորդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի տակ եղած հյուսվածքները սառում են։
  • Ախտանիշներից են արյան մակարդուկները և մաշկի գորշակապտավուն գունավորումը։
  • Վնասումից շաբաթներ հետո ցավը մնում է և առաջանում է սև գույնի կեղև։
  • Կարող են դիտվել երկար մնացող խոցեր և ոսկորների էպիֆիզային աճման գոտու վնասում[7]։

Չորրորդ աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրտահարությունը 12 օր անց
  • Չորրորդ աստիճանի ցրտահարության դեպքում ներառվում են մաշկից ներքև գտնվող հյուսվածքները՝ մկանները, ջլերը և ոսկորները։
  • Վաղ ախտանիշներից են մաշկի գունատությունը, պնդացումը, անցավ տաքացումը։
  • Ավելի ուշ մաշկը դառնում է սև և մումիֆիկացված։ Վնասվածքը կարող է մնալ ամիսներով և բերի անդամահատման 2 ամսից[7]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին օգնության հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։

  1. Ոտքերի և ձեռքերի I և II աստիճանների ցրտահարության դեպքում վերջիններս տաքացնել 18-20 °C ջրում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնելով 37-38 °C, կատարել սպիրտով շփումներ, դնել մանրէազերծ չոր վիրակապ, տալ տաք թեյ, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք։
  2. II և III աստիճանների ցրտահարության դեպքում հակափայտացման շիճուկի ներարկում, անտիբիոտիկներ և այլն։
  3. III և IV աստիճանների տարածուն ախտահարման ժամանակ մարմնի ցրտահարված հատվածը ծածկում են մանրէազերծ անձեռոցիկով, կապում և տեղափոխում վիրաբուժական բաժանմունք։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաք, չսեղմող հագուստ և չթրջվող կոշիկներ, ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ, տաք սննդի կանոնավոր ընդունում և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 McIntosh Scott E., Opacic Matthew, Freer Luanne, Grissom Colin K., Auerbach Paul S., Rodway George W., Cochran Amalia, Giesbrecht Gordon G., McDevitt Marion (2014-12-01)։ «Wilderness Medical Society practice guidelines for the prevention and treatment of frostbite: 2014 update»։ Wilderness & Environmental Medicine 25 (4 Suppl): S43–54։ ISSN 1545-1534։ PMID 25498262։ doi:10.1016/j.wem.2014.09.001 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 Handford C, Thomas O, Imray CHE (May 2017)։ «Frostbite.»։ Emergency medicine clinics of North America 35 (2): 281–299։ PMID 28411928։ doi:10.1016/j.emc.2016.12.006 
  3. 3,0 3,1 Singleton Joanne K., DiGregorio Robert V., Green-Hernandez Carol (2014)։ Primary Care, Second Edition: An Interprofessional Perspective (անգլերեն)։ Springer Publishing Company։ էջ 172։ ISBN 9780826171474 
  4. 4,0 4,1 Auerbach Paul S. (2011)։ Wilderness Medicine E-Book: Expert Consult Premium Edition - Enhanced Online Features (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 181։ ISBN 1455733563 
  5. 5,0 5,1 Ferri Fred F. (2017)։ Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 502։ ISBN 9780323529570 
  6. Handford Charles, Buxton Pauline, Russell Katie, Imray Caitlin EA, McIntosh Scott E, Freer Luanne, Cochran Amalia, Imray Christopher HE (2014-04-22)։ «Frostbite: a practical approach to hospital management»։ Extreme Physiology & Medicine 3: 7։ ISSN 2046-7648։ PMC 3994495։ PMID 24764516։ doi:10.1186/2046-7648-3-7 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Frostbite Clinical Presentation»։ emedicine.medscape.com։ Արխիվացված օրիգինալից 2017-03-02-ին։ Վերցված է 2017-03-02 
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Zaf2012 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png