Հիվանդությունների միջազգային դասակարգում
Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգում (ՀՄԴ, անգլ.՝ International Classification of Diseases (ICD), International Statistical Classification of Diseases and Related Health Problems ), ղեկավար փաստաթուղթ, որն առողջապահության բնագավառում օգտագործվում է որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք։ Ըստ ԱՀԿ-ի բնորոշման՝ «ստանդարտ դիագնոստիկ գործիք է համաճարակաբանության, առողջապահության կառավարման համար և կլինիկական նպատակներով»[1]։ Այն ներառում է բնակչության առողջության ընդհանուր վիճակի վերլուծությունը։
Դասակարգման օբյեկտներն են հիվանդությունների տեսակները, որոնց ողջ բազմությունը բաժանվում է դասերի, խմբերի և ենթախմբերի։
Այն հրապարակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և վերանայվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ։
Ներկայումս գործում է Հիվանդությունների միջազգային դասակարգում, Տասներորդ վերանայումը (ՀՄԴ-10, ICD-10)։
Հաստատվել է Հայաստանում 2005 թվականին[2]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՄԴ10, հայերեն տարբերակ (ներբեռնում) Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- ՀՄԴ10, հայերեն տարբերակ (ներբեռնում), գործել է մինչև 14.11.2013 թվական