Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
անգլ.՝ World Health Organization
արաբ.՝ منظمة الصحة العالمية‎‎
չինարեն՝ 世界卫生组织
ֆր.՝ Organisation mondiale de la Santé
ռուս.՝ Всемирная организация здравоохранения
իսպաներեն՝ Organización Mundial de la Salud

Կազմակերպության պատկերանիշը

ԱՀԿ-ի շտաբը Ժնևում
Հապավում ԱՀԿ
նախորդող Առողջապահության կազմակերպություն
Հիմնադրված Ապրիլի 7, 1948 (1948-04-07)
Տիպ Միջազգային կազմակերպություն
Իրավ. կարգավիճակ Գործող
Նպատակներ Բարձրացնել աշխարհում առողջապահության մակարդակը
Շտաբակայան Ժնև
Տեղագրություն Շվեյցարիա Շվեյցարիա
Տարածաշրջան Աշխարհ
Պաշտ. լեզու(ներ) Անգլերեն, Իսպաներեն, Ռուսերեն, Ֆրանսերեն, Չինարեն, Արաբերեն
Գործադիր տնօրեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Մարգարեթ Չան
Պատկանելիություն ՄԱԿ
Անձնակազմ 8.000
Կայք ww.who.int

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ), Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն։

ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

ԱՀԿ-ի սահմանդրությունը հաստատվել է 1946 թվականին և ուժի մեջ մտել 1948 թվականի ապրիլի 7-ին։ Յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է Առողջապահության համաշխարհային օրը։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ և Քարտուղարություն։

ԱՀԿ-ի նստավայրը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա

ԱՀԿ-ն բնորոշվում է իր ապակենտրոնացված համակարգով։ Այն հաշվում է վեց շրջան, որոնցից յուրաքանչյուրն ունի Շրջանային կոմիտե և Բյուրո։

Նախապատմություն[խմբագրել]

Այս հարցով միջազգային համագործակցությամբ զբաղվող առաջին մարմինը Կոստանդնուպոլսի առողջապահության գերագույն խորհուրդն էր, որը կազմավորել էր 1839 թ.-ին: Նրա գլխավոր նպատակներն էին՝ թուրքական նավահանգիստներում օտարերկրյա նավերի վերահսկողությունը և խոլերայի ու ժանտախտի կանխարգելման հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելը: Ավելի ուշ այդպիսի խորհուրդներ են ստեղծվել Մարոկոյում՝ 1840 թ.-ին, և Եգիպտոսում՝ 1846 թ.-ին: 1851 թ.-ին Փարիզում տեղի ունեցավ առաջին միջազգային սանիտարական համաժողովը, որին մասնակցում էին 12 պետություն: Դրա աշխատանքի արդյունքը պետք է լիներ միջազգային սանիտարական կոնվենցիայի ընդունումը, որ կսահմաներ ծովային կարանտինի կարգը Միջերկրական ծովում: Սակայն այդ արդյունքին հաջողվեց հասնել միայն 1892 թ.-ին՝ խոլերայի նկատմամբ, և 1897 թ.-ին՝ ժանտախտի նկատմամբ:

XX-րդ դարի սկզբին ստեղծվեցին ևս երկու միջպետական առողջապահական կազմակերպություններ՝ 1902 թ.-ին Վաշինգտոնում Համաամերիկյան սանիտարական բյուրոն, իսկ 1907 թ.-ին՝ Եվրոպայի հիգիենայի հասարակական բյուրոն՝ Փարիզում: Դրանց հիմնական գործառույթը բժշկության ընդհանուր հարցերի մասին տեղեկատվության տարածումն էր, հատկապես՝ վարակիչ հիվանդությունների մասին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1923 թ.-ին Ժնևում իր գործառույթներն սկսեց Ազգերի լիգայի Առողջապահության միջազգային կազմակերպությունը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՝ 1946 թ.-ի հուլիսին Նյու Յորքում՝ Առողջապահության միջազգային կազմակերպության հրամանով որոշվեց ստեղծել ԱՀԿ-ն: ԱՀԿ-ի կանոնադրությունն ստեղծվեց 1948 թ.-ի ապրիլի 7-ին: Դրանից հետո՝ մինչ այժմ, ապրիլի 7-ը նշվում է որպես Առողջության համաշխարհային օր:

Պատմություն[խմբագրել]

Հիմնում[խմբագրել]

«Միջազգայինի» փոխարեն «համաշխարհային» բառի օգտագործումը մատնանշում է, որը կազմակերպության հետապնդած նպատակները իսկապես գլոբալ են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանադրությունն ընդունվել է 1946 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ անդամ բոլոր 61 երկրների կողմից: Այդպիսով այն դարձավ ՄԱԿ-ի առաջին մասնագիտացված գործակալությունը, որի ստեղծմանը կողմ հանդես եկան բոլոր անդամ-երկրները: Կազմակերպության սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ մտավ առողջապահության համաշխարհային առաջին օրվանից՝ 1948 թվականի ապրիլի 7-ից, երբ այն վավերացվեց 26-րդ հանձնաժողովի կողմից:

ԱՀԿ-ի Համագումարի առաջին հանդիպումը կայացավ 1948 թվականի հուլիսի 24-ին. այն ընդունեց ԱՀԿ-ի 5 միլիոն ԱՄՆ դոլարանոց (կամ 1,250,000 բրիտանական փաունդ) բյուջեն 1949 թվականի համար: Անդրիա Ստամպարը հանձնաժողովի առաջին նախագահն էր, իսկ Գ. Բրոկ Քիշոլմը, ով պլանավորման փուլում ԱՀԿ-ի գործադիր քարտուղարն էր, դարձավ գլխավոր տնօրեն:

Կազմակերպության առաջին ձեռնարկումներն ուղղված էին մալարիայի, տուբերկուլյոզի, սեռավարակների տարածման վերահսկմանը, ինչպես նաև՝ մայրական և մանկական առողջապահության, սննդային և միջավայրային հիգիենայի բարելավմանը: Կազմակերպության առաջին օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում էր հիվանդությունների տարածման վերաբերյալ ճշգրիտ վիճակագրության հավաքագրմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարբերանշանը Ասկլեպիուսի ոստն է՝ որպես բժշկության խորհրդանիշ:

Աղբյուր[խմբագրել]

  • «Փաստեր ԱՀԿ-ի վերաբերյալ», Ժնև, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 1990, էջ՝ 28։