ՅՈՒՆԻՍԵՖ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ)
Global logo 2013.png
Emblem of the United Nations.svg
Տեսակ կազմակերպություն
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հապավում անգլ.՝ UNICEF
հայ․՝ ՅՈՒՆԻՍԵՖ
Կարգախոս անգլ.՝ Unite for children
հայ․՝ Միավորվել հանուն երեխաների
Հիմնադրված Դեկտեմբերի 11, 1946 (1946-12-11)
Իրավ. կարգավիճակ գործող
Շտաբակայան Նյու Յորք
Գլխավոր քարտուղար Էնթոնի Լեյք ( Anthony Lake)
Վերադաս կազմակերպություն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդ
Պարգևներ
Կայք unicef.org

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (անգլ.՝ United Nations Children's Fund; հպվ.։ պաշտ. հայ․՝ ՅՈՒՆԻՍԵՖ; անգլ.՝ UNICEF), միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը (անգլ.՝ United Nations International Children's Emergency Fund; ֆր.՝ Fonds des Nations unies pour l'enfance) ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

1965 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանու ներքո 1989 թվականին անցկացվեց «Երեխայի տարի» ծրագիրը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը օգնություն չի բաժանում մորն ու մանկանը։ Մինչ 2010 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նպատակներն էին՝

  • մինչև 5 տարեկան երեխաների մահացության նվազեցում 1/3-ով,
  • մայերի մահացության կրճատում 50 %-ով,
  • սկզբնական կրթություն ապահովել երեխաների 80 %-ի համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս և այլ նպատակաների իրագործմանն օգնում են ավելի քան 180 բարի կամքի դեսպանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]