Նայրոբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նայրոբի
Nairobi
Դրոշ Զինանշան
Flag of Nairobi.png Nairobi City Logo.png

Nairobi cityscape.jpg
Կոորդինատներ: 1°17′0″ հվ. լ. 36°49′0″ ավ. ե. / 1.28333° հս․. լ. 36.81667° ավ. ե. / 1.28333; 36.81667
Երկիր Քենիա Քենիա
Ենթարկում Մայրաքաղաք
Պրովինցիա Նայրոբի
Քաղաքապետ Ջեֆրի Մայիվա
Հիմնադրված է 1899 թ.
Մակերես 696 կմ²
ԲԾՄ 1 161 մ
Բնակչություն 3 138 295 մարդ (2009)
Խտություն 4509 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+3
Հեռախոսային կոդ 020
Պաշտոնական կայք nairobicity.org (անգլ.)
##Նայրոբի (Քենիա)
Red pog.png

Նայրոբի (անգլ.՝ և սուահիլի՝ Nairobi), քաղաք հասարակածի մոտակայքում, Քենիայի մայրաքաղաք, Արևելյան Աֆրիկայի խոշորագույն քաղաքը։

2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն բնակչության թիվը կազմում է 3 240 155 մարդ, սակայն իրականում բնակչությունն ավելին է, քան ներկայացված թիվը քաղաքի ետնավայրերի պատճառով, որտեղ բնակչության գնահատումը ծայրաստիճան բարդ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ժամանակակից քաղաքի վայրում գտնվում էին անմարդաբնակ ճահիճներ: 1899 թվականին այստեղ կառուցվել է Ուգանդայի երկաթուղային գիծը մատակարարող կայարան, որն էլ շուտով դարձել է երկաթուղային գծի շտաբ կայանը։ Քաղաքն իր անվանումը ստացել է Ewaso Nyirobi (Էվասո Նայրոբի) ջրամբարի անունից, որը մասայերեն լեզվից թարգմանաբար նշանակում է «զով ջուր»: 1990 թվականին քաղաքում այտուցային ժանտախտի համաճարակ է սկսվել, ինչի հետևանքով քաղաքը ամբողջությամբ վերակառուցվել է, քանի որ հին քաղաքը ստիպված էին ամբողջությամբ այրել։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի աշխարհագրական դիրքն է՝ 1°17′ հվ. լ. 36°49′ ավ. ե. / 1.283° հս․. լ. 36.817° ավ. ե. / 1.283; 36.817 և զբաղեցնում է 696 կմ² տարածք։

Նայրոբին գտնվում է Կամպալա և Մոմբասա քաղաքների միջև։ Քանի որ քաղաքը գտնվում է Արևելա-Աֆրիկյան ռիֆտային հովտից ոչ հեռու, այստեղ շատ հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և ստորգետնյա ցնցումներ։ Նայրոբիի մոտակայքում գտնվող ամենաբարձր կետը քաղաքից արևմուտք գտնվող Նգոնգ բլուրներն են։ Քաղաքից հյուսիս գտնվում է Քենիա լեռը, իսկ հարավ-արևելքում՝ Կիլիմանջարո լեռը։ Երկու լեռներն էլ պարզ եղանակին հնարավոր է տեսնել Նայրոբի քաղաքից[1]:

Նայրոբի գետը և դրա վտակները անցնում են Նայրոբիի տարածքով։ Քաղաքի հյուսիսում գտնվում է Կարուրա անտառը, որի համար պայքարում էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Վանգարի Մաատային (Wangari Maathai), երբ պլանավորվում էր շենքերով և այլ ենթակառուցվածքներով կառուցապատել անտառի տարածքը[2]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայրոբիի տեսարանը արբանյակից

Ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության շնորհիվ Նայրոբին ունի բարեխառն կլիմա՝ ջերմաստիճանն երբեմն է բարձրանում 25 °C-ից և բավականին հավասարաչափ է տարվա ընթացքում։ Ամենացուրտ ամիսը հուլիսն է, ամենատաքը՝ մարտը։ Գոյություն ունի 2 խոնավ սեզոն՝ ապրիլից մայիս և նոյեմբերից դեկտեմբեր, և մեկ չոր՝ հուլիսից օգոստոս[3]: Հունիսին և հուլիսին ջերմաստիճանը գիշերը կարող է լինել 10 °C-ից ցածր[4]: Պատմության ընթացքում գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է +5 °C[5]: Ամենաարևոտ և տաք տարվա եղանակը հունվարից մարտ ընկած ժամանահատվածն է։ Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը առավելագույնն է և կազմում է +24 °C:

Նայրոբիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 25.5
(77.9)
26.7
(80.1)
26.8
(80.2)
25.0
(77)
23.5
(74.3)
22.5
(72.5)
22.0
(71.6)
22.7
(72.9)
25.0
(77)
25.7
(78.3)
24.0
(75.2)
24.5
(76.1)
24.5
(76.1)
Միջին օրական °C (°F) 18.0
(64.4)
18.8
(65.8)
19.4
(66.9)
19.2
(66.6)
17.8
(64)
16.3
(61.3)
15.6
(60.1)
15.9
(60.6)
17.3
(63.1)
18.5
(65.3)
18.4
(65.1)
18.1
(64.6)
17.8
(64)
Միջին ցածր °C (°F) 10.5
(50.9)
10.9
(51.6)
12.1
(53.8)
13.4
(56.1)
12.1
(53.8)
10.0
(50)
9.2
(48.6)
9.1
(48.4)
9.7
(49.5)
11.3
(52.3)
12.7
(54.9)
11.7
(53.1)
11.1
(52)
Տեղումներ մմ (դյույմ) 58.3
(2.295)
49.8
(1.961)
92.2
(3.63)
242.3
(9.539)
189.5
(7.461)
38.6
(1.52)
17.6
(0.693)
24.0
(0.945)
31.2
(1.228)
60.8
(2.394)
149.6
(5.89)
107.6
(4.236)
1 061,5
(41,791)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 4 4 8 15 13 5 3 4 4 7 14 9 90
Միջին ամսական արևային ժամ 288.3 266.0 266.6 204.0 189.1 159.0 130.2 127.1 180.0 226.3 198.0 257.3 2 491,9
Միջին օրական արևային ժամ 9.3 9.5 8.6 6.8 6.1 5.3 4.2 4.1 6.0 7.3 6.6 8.3 6.8
Աղբյուր #1: NOAA[6]
Աղբյուր #2: BBC Weather[7]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Perceptive Travel։ «Nairobi by Degrees»։ perceptivetravel.com։ Վերցված է 2007-06-14 
  2. The East African (1998-11-02)։ «Karura: Are We Missing the Trees for the Forest?» (html)։ nationmedia.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-27-ին։ Վերցված է 2007-06-14 
  3. Gaisma։ «Nairobi, Kenya - Sunrise, sunset, dawn and dusk times, table» (html)։ gaisma.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-12-ին։ Վերցված է 2007-06-22 
  4. World Travels։ «Nairobi Climate and Weather» (html)։ wordtravels.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-12-ին։ Վերցված է 2007-06-14 
  5. United Nations։ «Travel and Visa Information» (html)։ unhabitat.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-12-ին։ Վերցված է 2007-06-20 
  6. «WMO Climate Normals for DAGORETTI 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է հուլիսի 7, 2015 
  7. «Average Conditions Nairobi, Kenya»։ BBC Weather։ Վերցված է օգոստոսի 18, 2009 
  8. «Sister Cities International» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-12-ին 
  9. «Raleigh, North Carolina»։ Sister Cities International։ Վերցված է հունվարի 29, 2013 
  10. «Denver Mayor Michael Hancock gets set for African trip»։ Blogs.denverpost.com։ 2013-04-18։ Վերցված է 2013-12-12 
  11. Coastweek Kenya։ «The most from the coast»։ Coastweek։ Վերցված է 2013-12-12