Յաունդե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | ||
---|---|---|
Յաունդե | ||
Yaoundé | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Հիմնադրված է | 1888 թ. | |
Մակերես | 180 կմ² | |
ԲԾՄ | 750 մ | |
Բնակչություն | 1 817 524 մարդ (2005) | |
Խտություն | 7944 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Յաունդեն (ֆրանսերեն՝ Yaoundé, անգլերեն՝ Yaounde), Կամերունի մայրաքաղաքն է։ Այն գտնվում է Կամերունի հարավարևմտյան մասում, ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1888 թվին։
Աշխարհագրական տարածքներ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յաունդեն գտնվում է Կամերուն պետության հարավ-արևմուտքում: Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 730 մետր: Քաղաքը գտնվում է Կամերունյան լեռնաշղթայի վրա: Ունի Մերձհասարակածային կլիմա: Ունի երկու երկար ու խոնավ եղանակային սեզոն և երկու կարճ ու չոր եղանակային սեզոն (հունվար-փետրվարև հուլիս): Օդի միջին ջերմաստիճանը կազմում է + 23 աստիճան, հուլիսի + 21 աստիճան: Տարեկան միջին տեղումները կազմում է 1200 մմ: Անձրևները տեղում են սեպտեմբեր ամսվա սկզբից մինչև նոյեմբել և ապրիլից մինչև հուլիս ընկած սահմանում:
Բնակչություն, լեզու, դավանանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդահամարի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 1 միլիոն 800 հազար մարդ: Քաղաքը բնակեցված է Բամիլեկի կոչվող էթնիկ խմբերի ներկայացուցիչների կողմից (քաղաքի բոլոր բնակիչների մոտ քառորդը), Ֆուլանիերի (մոտ 10%), ֆանգերի, ֆուլբեիների և դուալայների կողմից: Պաշտոնական լեզուներն են անգլերեն և ֆրանսերենը, մի շարք աֆրիկյան բարբառներ (հիմնականում, Բանտու խումբը): Մայրաքաղաքում հավատացյալների կեսը կաթոլիկներն են, մնացածը իսլամի կողմնակիցներն են և տեղական ավանդական կրոններ:
Բնակչության տարիների թիվը[1] | ||||
Մարդահամարի ամսաթիվ | 1976 | 1979[2] | 1987 | 2005 |
---|---|---|---|---|
Բնակչության չափ | 313 706 | 400 000 | 649 252 | 1 817 524 |
Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենամեծ հիվանդանովը համարվում է Յաունդեի կենտրոնական հիվանդանոցը` 650 մահճակալով [3]: 1985 թվականին կառուցված Յաունդի ընդհանուր հիվանդանոցում կար 302 մահճակալ [4]:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1962 թվականին քաղաքում կառունցվել համալսարան: Քաղաքում կան այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ `բարձրագույն գյուղատնտեսական դպրոց, բարձրագույն պոլիտեխնիկական դպրոց, բարձրագույն մանկավարժական դպրոց, Ազգային կառավարման դպրոց և Միջազգային հարաբերությունների ինստիտուտ: Ամենախոշոր հանրային գրադարաններն են Ազգային գրադարանը և համալսարանական գրադարանը: Քաղաքում է գտնվում Կամերունի պետական արխիվը:
1996 թ-ին անցկացվեց Աֆրիկայի Աթլետիկայի առաջնությունը:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայտնի տաճարի շենքը, Ն.Դժոնգ Մելենի (N'Djong Melen) եկեղեցի
- Բենեդիկտինյան վանքը, որը գտնվում է Յաունդե քաղաքի կենտրոնում, քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:
- Կամերունյան արվեստի թանգարանը, որը գտնվում է վանքից փոքր հյուսիսից:
- Սև արվեստի թանգարան, որի ցուցադրությունը որոշակի հետաքրքրություն է առաջացնում:
- Արհեստների կենտրոնը, որտեղ դուք կարող եք ծանոթանալ Կամերունի ձեռագործ աշխատանքների և արվեստի և արհեստների մասին ամբողջական տեղեկատվություն:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «GeoHive — Cameroon population statistics»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-12-19
- ↑ Яунде(ուկր.) // Украинская советская энциклопедия / Бажан, Микола Платонович. — Կաղապար:К., 1985. — Т. XII: Функционализм-Ящур.
- ↑ «Общая информация» (ֆրանսերեն)։ Центральная больница Яунде։ Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-19
- ↑ Montois Partners: Selected and Current Works / Binder, George. — Images Publishing, 2001. — P. 126. — 256 p. — ISBN 978-1-86470-069-5
|
|