Բրիտանական անդրծովյան տարածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանական անդրծովյան տարածքներ
Կարգավիճակdesignation for an administrative territorial entity of a single country? և կախյալ տարածքներ
Մտնում էՄիացյալ Թագավորություն
Ներառում էԱկրոտիրի և Դեկելիա, Անգիլիա, Բերմուդյան կղզիներ, Բրիտանական անտարկտիկայի տարածք, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Կայմանյան կղզիներ, Ֆոլկլենդյան կղզիներ, Ջիբրալթար, Մոնտսերատ, Պիտքերնյան կղզիներ, Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ և Թերքս և Քայքոս կղզիներ

Բրիտանական անդրծովյան տարածքներ (ԲԱՏ), Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո գտնվող 14 տարածքներ[1][2]։ Դրանք նախկին Բրիտանական կայսրության այն տարածքներն են, որոնք չեն որոշել անկախանալ, կամ քվեարկել են Բրիտանիայի տարածքում մնալու օգտին։ Բնակեցված տարածքների մեծ մասը ինքնիշխան են, Մեծ Բրիտանիայի պաշտպանության և արտաքին քաղաքականության ենթատեքստում։ Մնացածը կամ անմարդաբնակ են կամ ռազմական, գիտական անձնակազմի համար նախատեսված տարածքներ են։ Նրանք ենթարկվում են Բրիտանիայի միապետին (Եղիսաբեթ II) որպես պետության ղեկավարի։

Բրիտանական անդրծովյան տարածքներ տերմինը փոխարինել է Բրիտանական կախյալ տարածքներ տերմինին 2002 թվականին, որին նախորդել է 1981 թվականի Բրիտանական ազգային ակտը։ 1983 թվականի հունվարի 1-ին տարածները պաշտոնապես անվանվել են Բրիտանական արքայական գաղութներ։ Բրիտանական անտարկտիդական տարածքներից և Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներից (որտեղ միայն պաշտոնական անձնակազմն է ապրում) ու Բրիտանական Հնդկական օվկիանոսի տարածքից (օգտագործվում է ռազմական նկատառումներով) բացի, մնացած տարածքներում ապրում են քաղաքացիական մշտական բնակչություն։ Մոտ 7.000 մշտական քաղաքացիներ են ապրում նաև Կիպրոսի Ակրոտիրի և Դեկելիա ռազմական հենակետում։

Ընդհանուր առմամբ Անդրծովյան տարածքների բնակչությունը կազմում է 250.000 մարդ, իսկ ցամաքային տարածքը մոտ 1.727.570 կմ2։ Դրա մեծ մասը (1.700.000 կմ2) Բրիտանական անտարկտիկական տարածքն է[3][4]։ Մեծ Բրիտանիան Անտարկտիկայի պայմանագրի մաս է կազմում[5] և որպես համալիր պայմանագրի մաս ճանաչվել է չորս երկրներից մեկը, որը իրավունք է ձեռք բերել Անտարկտիդայի տարածքի նկատմամբ։

Չնայած կախյալ տարածքներ Ջերսին, Գերնսին և Մեն կղզին նույնպես գտնվում է Բրիտանական թագի ենթակայության ներքո, սակայն նրանք ունեն Բրիտանիայից տարբեր սահմանադրական կառավարման ձև[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Supporting the Overseas Territories». UK Government. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին. «There are 14 Overseas Territories which retain a constitutional link with the UK. .... Most of the Territories are largely self-governing, each with its own constitution and its own government, which enacts local laws. Although the relationship is rooted in four centuries of shared history, the UK government's relationship with its Territories today is a modern one, based on mutual benefits and responsibilities. The foundations of this relationship are partnership, shared values and the right of the people of each territory to choose to freely choose whether to remain a British Overseas Territory or to seek an alternative future.»
  2. «What is the British Constitution: The Primary Structures of the British State». The Constitution Society. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին. «The United Kingdom also manages a number of territories which, while mostly having their own forms of government, have the Queen as their head of state, and rely on the UK for defence and security, foreign affairs and representation at the international level. They do not form part of the UK, but have an ambiguous constitutional relationship with the UK.»
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «CIA – The World Factbook 2002 – South Georgia and the South Sandwich Islands». Faqs.org. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «CIA – The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  6. «States of Guernsey: About Guernsey». Gov.gg. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Government – Isle of Man Public Services». Gov.im. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.