Բրիտանական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանական կայսրություն
British Empire
 Անգլիայի թագավորություն
 Շոտլանդիայի թագավորություն
 Ուելս
 Իռլանդիայի թագավորություն
1497 - 1949 (1997) Մեծ Բրիտանիա 
Իռլանդիա 
Ազգերի Բրիտանական Համագործակցություն 
Flag of the United Kingdom.svg Coat of Arms of the United Kingdom (1837-1952).svg

Նշանաբան
«Dieu et mon droit»
«Աստված և իմ իրավունքը»

Քարտեզ

The British Empire.png
(Այն տարածքների քարտեզը, որոնք երբևէ եղել են Բրիտանական կայսրության կազմում)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լոնդոն
Մակերես 34 650 407 կմ², առանց Անտարկտիդայի տիրույթների (1922)
Բնակչություն 480 000 000 մարդ
(1922 թվականի դրությամբ Երկրի բնակչության մոտ 24 %-ը)
Լեզու անգլերեն
Հիմն God Save the Queen
Արժույթ Ֆունտ ստերլինգ
Իշխանություն
Պետական կարգ Սահմանադրական միապետություն
Պատմություն

Բրիտանական կայսրություն (անգլ.՝ British Empire՝ բրիթիշ էմփայը), աշխարհակալ կայսրություն 1497-1949 թվականներին։ Հիմնադրել է Անգլիայի թագավոր Հենրի VII-ը 1497 թվականին։ Երկիրը սկզբում կառավարել է Թյուդորների դինաստիան։ Տարածքը կազմել է առավելագույնը 34,650,407 կմ 2 (առանց Անտարկտիդայի տիրութների)՝ Ջորջ V-ի թագավորության տարիներին (1910-1936)։ Դա հավասար էր մոլորակի ցամաքի 22%-ին։ Բնակչությունը 1922 թվականին հասնում էր 480 միլիոնի, այսինքն՝ Երկրի բնակչության մեկ քառորդ մասը կայսրության հպատակներն էին։

Մայրաքաղաքն էր Անգլիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Լոնդոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում երբեմնի գաղութատեր կայսրություններ Իսպանիան, Պորտուգալիան և Հոլանդիան, իր մեջ ներառել է Կանադան, Գայանան, Եգիպտոսն ու Սուդանը, Արևելյան ու Հարավային Աֆրիկան, Նիգերիան, Սիերա Լեոնեն, Գանան, Գամբիան, Պարսից ծոցի արաբական բոլոր երկրները, Միջագետքն ու Պաղեստինը, Հնդկաստանը, Ավստրալիան ու Նոր Զելանդիան, Մալայզիան ու Պապուա Նոր Գվինեան, բազմաթիվ կղզիներ Միջերկրական ծովում, Ատլանտյան, Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներում։ Բրիտանական կայսրության իշխանությունը տարածվում էր նաև Անտարկտիդայի ավելի քան կեսի (մոտ 8.1 միլիոն կմ²) վրա։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կայսրությունը սկսում է թուլանալ։ Նրա գաղութներում սկսում են առաջանալ բազմաթիվ նորանկախ պետություններ, որոնք հետագայում միավորվում են Ազգերի Բրիտանական Համագործակցության մեջ։ 1922 թվականին Մեծ Բրիտանիայից անջատվում է Իռլանդիան, և կայսրության տարածքում է մնում միայն կղզու հյուսիսային մասը։

Բրիտանական կայսրությունը աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամեծ պետությունն էր, ունեցել է գաղութներ բոլոր աշխարհամասերում[1]։ Անգլերեն լեզվի ներկայիս տարածվածությունը տրանսպորտի և առևտրի ոլորտներում համարվում է «Pax Britannica»-ի` բրիտանական գերիշխանության ժառանգությունը։

Բովանդակություն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական կայսրությունը զարգացել է երկու հարյուր տարվա ընթացքում։ Հսկայական պետության ընդլայնման գագաթնակետը ընդունված է համարել 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակ բոլոր աշխարհամասերի վրա գտնվող տարբեր տարածքների բազմազանությունը արդարացիորեն կոչվում էր կայսրություն, որտեղ արևը երբեք մայր չի մտնում։

Էքսպանսիոն կարգավորման և զավթման փուլերը սկսվեցին համեմատաբար խաղաղ առևտրով և դիվանագիտությամբ։ Կայսրությունը նպաստեց բրիտանական տեխնոլոգիաների, առևտրի, անգլերենի և կառավարման եղանակների տարածմանը ամբողջ աշխարհով մեկ։ Կայսերական հեգեմոնիան ունեցավ առանցքային նշանակություն Միացյալ Թագավորության տնտեսական աճի և մի շարք երկների քաղաքականության վրա ներազդելու համար։ Գաղութների համակարգից պարզ է դառնում, որ Բրիտանական կայսրության ազդեցությունը ուներ բավականին երկիմաստ էություն։ Գաղութներում ներմուծվեցին անգլերենը, վարչական և իրավական սահմաններ` ստեղծված հենց բրիտանականի օրինակով։ Անկախացման ժամանակաշրջանում Միացյալ Թագավորությունը փոփոխական հաջողությամբ ձեռնարկեց նախկին գաղութներին պառլամենտական ժողովրդավարացման և օրենքի գերակայության դաշտ դուրս բերելու փորձ։ Գաղութների մեծամասնությունը որոշեց, որ Ազգերի Համագործակցությունը հոգեբանական ասպերեզում փոխարինում է կայսրությունը։

Բրիտանական գաղութները առավելապես ծառայում էրն Միացյալ Թագավորության տնտեսական հետաքրքրություններին։ Չնայած այն բանի, որ զարգացած գաղութներում ստեղծվում էր անկախ տնտեսական համակարգ, թույլ զարգացած` ասիական և աֆրիկական գաղութները խաղում էին միայն հումքի մատակարարի դեր։ Ներկայումս թույլ զարգացած (անգլ.՝ Less developed countries) շատ երկրների տնտեսությունը առավելապես կախված է հումքային ռեսուրսների արտահանումից։

Բրիտանական կայսրությունը կազմավորվել է անգլո-սաքսերի էթնիկ բացառության հիման վրա` զավթիչների ռասայի գերակայության սկզբունքով[2][3][4][5]։ Բրիտանական գաղութային իրավունքի հիմնասյուններից մեկը` գաղութներում միջէթնիկ բախումների հրահրումը ծառայում էր գաղութային տերության պահպանմանը։ «Բաժանիր, որ տիրես» դասական սկզբունքը հանդիսանում է ներկայումս Հյուսիսային Իռլանդիայում, Հնդկաստանում, Զիմբաբվեյում, Սուդանում և Իրաքում առկա բազմաթիվ բախումների պատճառ։ Տիպիկ օրինակ է Քենիայում 1952-1957 թվականների Մաու-մաույի ապստամբությունը , երբ փոքր ապստամբությունները վերածվեցին արյունալի պատերազմի։ Ընդհանուր առմամբ զոհվեց 22 սպիտակամորթ այն պարագայում, երբ սևամորթ տեղաբնիկները տվեցին 18-ից 30 հազար զոհ։

Եվրոպական տիրույթներ (վաղ շրջան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ միջնադարում Անգլիան կղզային պետություն էր, մինչև 16-րդ դարը երկիրը չուներ ռազմածովային ուժեր և հաճախ ենթարկվում էր հարձակումների։ Սաքսերը և անգլերը ժամանել էին Բրիտանական կղզիներ Գերմանիայից։ Սկզբնական շրջանում նրանց ռազմական ջոկատները հրավիրվել էրն Հռոմեական կայսրությունից անկախացած տեղի բրիտանական ցեղապետերի կողմից, քանի որ վերջիններս չունեին բավարար ուժեր պաշտպանության համար։ Հետագայում անգլո-սաքսերը ստեղծեցին սեփական պետություններ։ Հաջորդ անգամ Անգլիան նվաճվեց Ֆրանսիայից ժամանած նորմանների կողմից 1066 թվականին, ինչից հետո նրանց գլխավորող նորման հերցոգ Վիլհելմ I Նվաճողը հիմնեց նոր տոհմ և բաժանեց ողջ անգլոսաքսոնական տարածքները ֆրանսիական բարոնների միջև։ Չբավարավելով անգլոսաքսոնական տիրույթներով Վիլհելմի հետնորդները գրավեցին Ուելսը 1282 թվականին, իսկ 1169 թվականին սկսեցին Իռլանդիայի անգլիական գաղութացումը[6]։ Շոտլանդիան միացավ Անգլիային 17-րդ դարում իրավահավասար պետության կարգավիճակով։ Անգլիացի արքաները տիրում էին նաև Ֆրանսիայի տարածքի կեսին ինչպես նաև հավակնում էին ֆրանսիական գահին մինչև Հարյուրամյա պատերազմի արդյունքում ֆրանսիական տիրույթների կորուստը։ Ֆրանսիայի հզորացումը համընկավ անգլիական ազնվականության պառակտման հետ, որին հաջորդեց և Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը և Թյուդորների արքայատոհմի հիմնադիր Հենրի VII-ի կողմից երկրի նվաճումը։

«Առաջին բրիտանական կայսրություն» (1583-1783)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամերիկական գաղութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Կաբոտի նավի վերակառուցումը

Դեռևս 1496 թվականին` Կոլոմբոսի հաջող նավարկումներից քիչ անց, Հենրի VII-ը Ասիա տանող նոր առևտրական ճանապարհները[7] ուսումնասիրելու հանձնարարականով Ատլանտյան օվկիանոս ուղարկեց Ջոն Կաբոտին։ Ինչպես Կոլոմբոսը, Կաբոտը 1497 թվականին հասավ Նյուֆաունդլենդ կղզի, համարելով այն ասիական ափ դրա մասին տեղեկություն ուղարկեց հայրենիք[8]։ Սակայն հաջորդ տարի տեղի ունեցած արշավանքից նրա նավը չվերադարձավ[9]։

Սրանով անգլիական նավարկությունները Նոր Երկիր որոշ ժամանակով դադարեցին։ 16-րդ դարում Անգլիան ցնցեց Ռեֆորմացիան, դրա արդյունքում սրվեցին անգլո-իսպանական տարաձայնությունները, որոնք հետագայում հանգեցրին բաց պատերազմի հարյուրամյակի վերջում[7]։ 1562 թվականին բրիտանական կառավարությունը կապերական լիազորություններ տվեց Ֆրենսիս Դրեյքին և Ջոն Հոքինսին, ովքեր հարավային ծովերում հաջողությամբ զբաղվում էին ստրուկների վաճառքով և ծովահենությամբ։ Նրանց փորձը հետագայում օգտագործվեց բրիտանական ռազմածովային ուժերի կազմավորման համար, ինչպես նաև օրինակ հանդիսացավ մի շարք այլ կապերությամբ զբաղվող անհատների համար[10]։ Մասնավորապես 1578 թվականին Եղիսաբեթ I-ը կապերական լիազորագիր տվեց Ժիլբերտ Հեմփֆրիին[11]։ Նույն թվականին Ժիլբերտը ուղևորվեց Վեստ Ինդիա ծովահենությամբ զբաղվելու և Հյուսիսային Ամերիկայում գաղութ հիմնելու մտադրությամբ, սակայն նրա արշավանքը չեղարկվեց մինչև Ատլանտյան օվկիանոսը հատելը[12][13]։ 1583 թվականին Ժիլբերտը ձեռնարկեց երկրորդ փորձը, այս անգամ նա հասավ Նյուֆաունդլենդ, որի ծովախորշը նա հռչակեց Անգլիայի սեփականություն։ Տունդարձի ճամփին Ժիլբերտը վախճանվեց, նրա գործը շարունակեց Ռելի Ուոլթերը` Ժիլբերտի եղբայրը։ Ուոլթերը ստացավ սեփական լիազորագիրը 1584 թվականին։ Մեկ տարի անց նա հիմնեց Ռոանոք գաղութը` ներկայիս Հյուսիսային Կարոլիանայի ափին, սակայն փորձի և մատակարումների պակասը, ինչպես նաև անգլիացիների դեմ իսպանացիների ձեռնարկած քայլերը հանգեցրին գաղութի վերացմանը [14]։ Հետագայում անգլիացիները հիմնեցին ևս մի քանի ժամանակավոր գաղութներ Հյուսիսային Ամերիկայում և խաղաղօվկիանոսյան ափերին ստեղծելու փորձեր կատարեցին (մասնավորապես Դրեյքի շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում), սակայն բոլոր գաղութները մինչև 17-րդ դարի սկիզբը վերացան։

Եղիսաբեթ I թագուհին

1588 թվականին «Անհաղթելի արմադայի» ջախջախումից հետո Իսպանական կայսրության հզորությունը մարեց, իսկ հետագայում Իսպանիան իրենից այլևս Բրիտանական կայսրության համար վտանգ չէր ներկայացնում։ «Անհաղթելի արմադա»-ի նավերի մի մասը փոթորկի պատճառով բախվեց ժայռերին և խորտակվեց, իսկ մյուս մասին խորտակեցին Ֆրենսիս Դրեյքի հրամանատարած անգլիական ուժերը։

1603 թվականին Հակոբ Ա-ն բարձրացավ անգլիական գահին և հաջորդ տարի Իսպանիայի հետ կնքեց Լոնդոնյան արձանագրությունները։ Հիմա իրենց հիմնական հակառակորդ Իսպանիայի հետ խաղաղության պայմաններում անգլիացիները իրենց ուժերով հակառակորդի գաղութները գրոհելու փոխարեն կենտրոնացան սեփական գաղութներ ստեղծելու վրա[15]։ Վերջապես Բրիտանական կայսրության կազմավորումը տեղի ունեցավ 17-րդ դարի սկզբին Հյուսիսային Ամերիկայում և Վեստ Ինդիայում փոքր բրիտանական բնակատեղիների հիմնումով և Ասիայում մի շարք առևտրական ընկերություններ ստեղծելով (այդ թվում Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության հիմնումը 1600 թվականին)։ Այդ ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջին Տասներեք գաղութների կորուստը և ԱՄՆ անկախության պատերազմները ընդգրկող ժամանակաշրջանը հետագայում կոչվեց «Առաջին Բրիտանական կայսրություն»[16]։

Ամերիկա, Աֆրիկա և ստրկավաճառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Բրիտանական Վեստ-Ինդիան իր մեջ ներառում էր ամենակարևոր և ամենաօգտակար անգլիական գաղութները[17], սակայն մինչև հաջողության հասնելը անգլիացիները գաղութացման մի քանի փորձ էին ձախողել։ Ինչպես օրինակ 1604 թվականին նրանք փորձեցին գաղութ հաստատել Բրիտանական Գվիանայում, սակայն երկու տարի անց չհասնելով իրենց գլխավոր նպատակին` գտնել ոսկի, դադարեցրին գործունեությունը[18]։ Անգլիացիները իսպանացի գաղութարարների օրինակով սկսեցին իրենց գաղութները օգտագործել որպես թանկարժեք մետաղների աղբյուր։ Սենտ Լյուսիա (1605) և Գրենադա (1609) գաղութները հետագայում նույնպես վերացան, սակայն բրիտանացիներին վերջիվերջո հաջողվեց բնակատեղիներ հիմնել Սենթ Քիթս (1624), Բարբադոս (1627) և Նևիս (1628) կղզիներում[19]։ Այս գաղութների հաջողությունը բացատրվում է պորտուգալացիների կողմից Բրազիլիայում օգտագործվող շաքարեղեգի աճեցման համակարգի ընդօրինակմամբ։ Շաքարեղեգի պլանտացիաներում աշխատում էին ստրուկները, որոնց վաճառքով զբաղվում էին հոլանդացիները, նրանք նաև զբաղվում էին շաքարի վերավաճառքով[20]։ Անդադար աճող եկամուտը անգլիական ձեռքերում պահելու նպատակով, անգլիական պառլամենտը 1651 թվականին վճռեց անգլիական գաղութներում թույլատրել վաճառքով զբաղվել միայն անգլիական նավերին։ Այս որոշումը հանգեցրեց Անգլիայի և Միացյալ Հոլանդական Մարզերի միջև ընդհարման, ինչն էլ իր հերթին` պատերազմի։ Անգլո-հոլանդական պատերազմներում հաղթանակ տանելու շնորհիվ անգլիացիները հզորացրին իրենց դիրքերը հոլանդացիների հաշվին [21]։ 1655 թվականին Անգլիան Իսպանիայից բռնակցեց Ճամայկա կղզին, իսկ 1666 թվականին հաջողությամբ գաղութացրեց Բահամյան Կղզիները[22]։

Առաջին մշտական անգլիական բնակատեղին ամերիկյան աշխարհամասում հիմնվեց 1607 թվականին Ջեյմսթաունում։ Այն ղեկավարվում էր Վիրջինական ընկերության կողմից: Վերջինիս ստորաբաժանումը 1609 թվականին հիմնեց գաղութ նաև Բերմուդյան կղզիներում[23][24]։ 1624 թվականին ընկերության գործունեությունը կասեցվեց, իսկ բրիտանական գահը իր վրա վերցրեց վերջիններիս սեփականության կառավարումը` հիմնելով Վիրջինիա գաղութը[25]։ Չնայած այն բանի, որ այստեղ շաքարեղեգ չէր աճում, տեղացի գաղութարարները հաջողության հասան ծխախոտի և այլ գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման շնորհիվ։ 1620 թվականին ստեղծվեց Փլիմուտի գաղութը որպես անգլիական կրոնական փոքրամասնությունների ապաստարան։ Կրոնական հալածանքներից խուսափելու նպատակով հետագայում շատ անգլիացիներ ստիպված եղան կատարել բարդ անդրատլանտյան ճամփորդություններ, այսպես օրինակ` Մերիլենդը հիմնվեց անգլիացի կաթոլիկների կողմից 1634 թվականին, Կոննեկտիկուտը` կոնգրեգացիոնալիստների, իսկ Ռոդ Այլենդը 1636 թվականին առաջին անգամ Ամերիկայում հայտարարեց իր կրոնական հանդուրժողականության մասին։ 1663 թվականին հիմնվեց Կարոլինա նահանգը։ 1664 թվականին Անգլո-հոլանդական երկրորդ պատերազմի արդյունքում անգլիացիները Սուրինամի դիմաց[26] ստացան Նոր Ամստերդամը (հետագայում վերանվանվեց Նյու-Յորք)։ 1681 թվականին Վիլյամ Փենը հիմնեց Փենսիլվանիա գաղութը։

Ի տարբերություն վեստինդիական գաղութների հյուսիսամերիկյանները ունեին ցածր եկամտաբերություն, սակայն ունեին մեծ տարածքներ գյուղատնտեսական բերի հողերով, դրանք գրավում էին բերեխառն կլիման նախընտրող` նոր ժամանող մեծաթիվ անգլիացի էմիգրանտներին[27]։ Հարավային գաղութները զբաղվում էին ստրկատիրության հիմքով գործող խոշոր գյուղատնտեսությամբ, իսկ հյուսիսայինները` փոքր ֆերմերական տնտեսություններով, փայտամշակմամբ և նավաշինությամբ։ Զգալի եկամուտ էր բերում նաև տեղացի հնդկացիների հետ առևտուրը, գաղութարարները ձեռք էին բերում արժեքավոր մորթիներ մետաղե զարդերի և շաքարի արտադրության թափոններից պատրաստվող` ռոմի դիմաց։

1670 թվականին Չարլզ II Ստյուարտը Հուդզոնի ծոցի ընկերությանը հատկացրեց մորթու մենաշնորհային առևտրի իրավունք հետագայում Ռուբերտի հող կոչվելիք տարածքում։ Ընկերության հիմնած, անգլիական բերդերը և առևտրական պահակակետերը հաճախ դառնում էին տեղանքում սեփական մորթու վաճառքով զբաղվող, Նոր Ֆրանսիայի հարևանությամբ գտնվող ընկերության գրոհների թիրախ[28]։

Երկու տարի անց սկսեց գործել անգլիական Ամերիկայի գաղութներում ստրկավաճառության մենաշնորհային իրավունք ստացած` Աֆրիկյան ընկերությունը[29]։ Ստրկատիրությունը ընկավ «Առաջին կայսրության» տնտեսության հիմքում։ Մինչև 1807 թվականի ստրկավաճառության վերացումը Բրիտանիան Ամերիկա էր տեղափոխել շուրջ 3,5 միլիոն աֆրիկացի ստրուկ` Ատլանտյան օվկիանոսը հատած բոլոր ստրուկների մեկ երրորդ մասը[30]։ Ստրկավաճառությանը աջակցելու նպատակով Արևմտյան Աֆրիկայի ափերին հիմնվեցին Ջեյմս, Աքրա և Բանս ամրոցները։ Բրիտանական Վեստ Ինդիայում սևամորթ բնակչությունը աճեց 1650 թվականի` 25%-ից մինչև 80%-ի 1780 թվականին, իսկ Տասներեք գաղութներում` 10%-ից մինչև 40%-ի նույն ժամանակահատվածում (հիմնականում հարավային նահանգներում)[31]։ Ստրկավաճառությունը վերածվեց անչափ շահավետ զբաղմունքի, հատկապես Բրիտանիայի արևմտյան քաղաքներ` Բրիստոլի և Լիվերպուլի վաճառականների համար, վերջիններս ստեղծեցին այսպես կոչվող Եռանկյունային առևտուր Աֆրիկայի և Ամերիկայի միջև։ Նավերի ծանր և հակահիգիենիկ պայմանները, ինչպես նաև վատ սնունդը հանգեցրին Ատլանտյան օվկիանոսը հատող ստրուկների մահացությունների մեծ մակարդակի` ճանապարհին մահանում էր յուրաքանչյուր յոթ ստրուկներից մեկը[32]։

1695 թվականին շոտլանդական պառլամենտը անհատ ընկերությանը (The Company of Scotland Trading to Africa and the Indies) թույլատրեց հիմնել բնակատեղի Պանամայի պարանոցում ջրանցք կառուցելու նպատակով։ Արշավախումբը կտրեց օվկիանոսը 1698 թվականին, սակայն անհաջողության մատնվեց։ Նոր Գրանադայի իսպանացի գաղութարարների կողմից պաշարված, ինչպես նաև մալարիայով վարակված շոտլանդական գաղութը լքվեց երկու տարի անց։ Այս ծրագիրը (Dariush scheme) Շոտլանդիայի համար վերածվեց ֆինանսական աղետի` շոտլանդական կապիտալի քառորդ մասը[33] կորցվեց ծրագրի իրագործման վրա, ինչն էլ խաչ քաշեց շոտլանդացիների սեփական ծովային կայսրություն հիմնելու հույսերի վրա։ Չկառուցված Պանամայի ջրանցքի դրվագը ունեցավ նաև կարևոր քաղաքական հետևանքներ, հանգեցնելով Անգլիայի և Շոտլանդիայի միացմանը և Միացյալ Թագավորության ձևավորմանը[34]։

Մրցակցություն Հոլանդիայի հետ Ասիայի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգի բերդը, ապագա Մադրաս քաղաքը 1639 թվականին

16-րդ դարի վերջին Անգլիան և Հոլանդիան ձեռնոց նետեցին պորտուգալացիների մենաշնորհային առևտրին Ասիայում կազմավորելով փակ բաժնետիրական ընկերություններ` Անգլիական (հետագայում Բրիտանական) և Հոլանդական Օստ-Հնդկական ընկերություններ` ստեղծված համապատասխանաբար 1600 և 1602 թվականներին։ Դրանց հիմնական նպատակը շահավետ Համեմունքների ճանապարհը վերահսկումը և Ինդոնեզական արշիպելագում ուժերը կենտրոնացումն էր։ Լոնդոնի և Ամստերդամի սերտ կապերը Հյուսիսային ծովով, ինչպես նաև լարված պայքարը հանգեցրին երկու ընկերությունների միջև բախման։ Արդյունքում Հոլանդիան 1622 թվականին անգլիացիների հեռանալուց հետո տիրացավ Մոլուքային կղզիներին (նախկինում Պորտուգալիայի տարածք), իսկ Անգլիան` Հնդկաստանի Սուրհաթ քաղաքին։ Չնայած, որ Անգլիային վերջիվերջո հաջողվեց ստվերել Հոլանդիա գաղութային տիրությանը զարգացած Հոլանդական ֆինանսական համակարգը[35] և անգլո-հոլանդական պատերազմները 17-րդ դարի ընթացքում Հոլանդիային ժամանակավորապես տվեցին համեմատաբար ավելի հզոր դիրք Ասիայում։ Անգլիայի և Հոլանդիայի միջև թշնամանքը վերացավ 1688 թվականի Պանծալի հեղափոխությունից հետո, երբ նիդերլանդցի շտատհալտեր Վիլհելմ III Օրանացին բազմեց անգլիական գահին` խաղաղություն բերելով երկու կողմերին։ Երկու կողմերի միջև կնքված գործարքի համաձայն Ինդոնեզիայի համեմունքների վաճառքը վստահվեց Հոլանդիային, իսկ Հնդկաստանի տեքստիլ արտադրությունը` Անգլիային, սակայն շահավետության տեսանկյունից տեքստիլի վաճառքը հետագայում գերազանցեց համեմունքների վաճառքին, իսկ արդեն 1720 թվականին բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը շրջանցեց Հոլանդականին վաճառքների ծավալով[36]։ Հնդկաստանում Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը իր ուշադրությունը համեմունքների վաճառքի կենտրոն Սուրհաթից կենտրոնացրեց, Սենտ-Ջորջ ամրոցին (հետագայում Մադրաս), Բոմբեյին և Սուտանուտի գյուղին (Sutanuti), որը հետագայում միացավ երկու այլ գյուղերի հետ` ձևավորելով Կալկաթա քաղաքը։

Պայքար Ֆրանսիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական Ամերիկան 1763-1776 թվականներին

1688 թվականին Անգլիայի և Հոլանդիայի միջև կնքված հաշտությունը ստիպեց երկու կողմերին մասնակցել Իննամյա պատերազմին, Ֆրանսիայի, Իսպանիայի և անգլո-հոլանդական միության միջև Եվրոպայում և գաղութներում ընթացող պատերազմը Անգլիային դարձրեց էլ ավելի հզոր գաղութային տերություն քան Հոլանդիան էր, վերջինս թանկարժեք ցամաքային պատերազմ վարելու նպատակով ստիպված էր զոհաբերել ռազմական բյուջեյի մեծ մասը[37]։ 18-րդ դարում Անգլիան (1707 թվականից հետո Մեծ Բրիտանիա) վերածվեց առաջատար գաղութային տերության, իսկ Ֆրանսիան վերածվեց անգլիացիների կայսերական ճանապարհի գլխավոր մրցակցի[38]։

1700 թվականին մահվան մահճում գտնվող Իսպանիայի արքա Կարլոս II-ը Իսպանիան և իսպանական գաղութները կտակեց Ֆիլիպ V-ին Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ի թոռանը։ Ֆրանսիայի և Իսպանիայի միավորման հեռանկարը անթույլատրելի էր Անգլիայի և այլ եվրոպական տերությունների համար[39]։ 1701 թվականին Անգլիան, Պորտուգալիան և Հոլանդիան միացան Սրբազան Հռոմեական կայսրությանը Իսպանիայի և Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմում, որը շարունակվեց մինչև 1714 թվականը։ Համաձայն 1713 թվականին կողմերի միջև կնքված Ուտրեխտի հաշտության պայմանագրի իսպանիայի արքան հրաժարվեց ֆրանսիական գահից։ Բացի դրանից Իսպանիան զրկվեց իր եվրոպական տիրույթներից[40]։ Բրիտանական կայսրությունը ընդլայնվում էր` Ֆրանսիան զիջեց Նյուֆաունդլենդը և Աքադիան, իսկ Իսպանիան` Ջիբրալթարը և Մինորկան։ Մինչևս օրս էլ Մեծ Բրիտանիայի դոմինիոն մնացող Ջիբրալթարը, անգլիացիների համար մնում է կարևոր ռազմածովային բազա և վերջիններիս թույլ է տալիս վերահսկել Միջերկրական ծովից Ատլանտյան օվկիանոս ելումուտը։ Մինորկան ըստ 1802 թվականի Ամիենի հաշտության պայմանագրի վերադարձվեց Իսպանիային, Լատինական Ամերիկայում ստրկավաճառությամբ զբաղվելու իրավունքի դիմաց[41]։

1756 թվականին սկսված Յոթնամյա պատերազմը, դարձավ համաշխարհային մասշտաբով առաջին խոշոր պատերազմը, մարտերը ընթանում էին` Եվրոպայում, Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում, Վեստ Ինդիայում, Ֆիլիպիններում և Աֆրիկայում։ Փարիզի հաշտության պայմանագրի կնքումը լուրջ դեր ունեցավ Բրիտանական կայսրության հետագա զարգացման համար։ Հյուսիսային Ամերիկայում ֆրանսիացիները կորցրին գրեթե բոլոր գաղութները։ Ֆրանսիան բրիտանացիներին զիջեց Ռուբերտի Հողը[28] և Նոր Ֆրանսիան` բրիտանացիների հսկողության տակ թողնելով Քվեբեկի ֆրանսախոս բնակչությանը, իսկ Լուիզիանան ֆրանսիացիները զիջեցին իսպանացիներին` փոխհատուցելով Մեծ Բրիտանիային փոխանցված Ֆլորիդան։ Հնդկաստանում Ֆրանսիան պահպանեց իր տարածքները, սակայն սահմանափակ ռազմական կայազորով և բրիտանացի դրածոներին ենթարկվելու պայմանով[42]։ Այսպիսով անգլիացիների հաղթանակը Ֆրանսիայի նկատմամբ Յոթնամյա պատերազմի ընթացքում Մեծ Բրիտանիային դարձրեց առաջատար գաղութային տերություն[43]։

«Երկրորդ Բրիտանական կայսրության» կազմավորումը (1783-1815)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներեք գաղութների կորուստը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փարիզի պայմանագիր», Բենջամին Ուեստ (1783)։ Պատկերված են (ձախից աջ)` Ջեյ Ջոնը, Ջոն Ադամսը, Բենջամին Ֆրանկլինը, Հենրի Լոուրենսը և Վիլյան Թեմփլ Ֆրանկլինը։ Բրիտանացի լիազորները հրաժարվել են կեցվածք ընդունել, այդ իսկ պատճառով նկարը մնացել է անավարտ։

1760-ականներից մինչև 1770-ական թվականները մետրոպոլիայի և Տասներեք գաղութների հարաբերությունները վատացան։ Բրիտանական պարլամենտը փորձում էր հարկային դաշտ դուրս բերել գաղութարարներին առանց վերջիններիս կարծիքը հաշվի առնելու, այս քայլն էլ հարուցեց նրանց դժգոհությունը[44]։ Սակայն գլխավոր պատճառը Բրիտանական կայսրության գերիշխանության հաստատումն էր Հյուսիսային Ամերիկայում։ Դրա պատճառով Ամերիկայի տեղաբնիկ հնդկացիները արդեն կախվածություն ունեին անգլիացիներից զինամթերքի մատակարարման հարցում, նախկինում նրանց զինամթերք էին տրամադրում ֆրանսիացիները։ Հնդկացիներին չվստահելու պատճառով անգլիացիները արգելիցին հնդկացիներին զինամթերք վաճառել, ինչի պատճառով էլ վերջիններս ապստամբեցին։ Հնդկացիներին հանդարտացնելու նպատակով բրիտանական պարլամենտը ստիպված եղավ զիջումների գնալ և արգելել անգլիացի գաղութարարներին բնակություն հաստատել նախկին ֆրանսիական գաղութների տարածքում, այս քայլը հարուցեց գաղութարար ֆերմերների դժգոհությունը։ Բացի դրանից անգլիացիները Ֆրանսիայի հետ պատերազմից և հնդկացիների ապստամբությունից հետո ստիպված էին գաղութներում ռազմական կոնտինգենտ պահել, դրա համար պարլամենտը ստիպված եղավ լրացուցիչ հարկեր վերցնել գաղութարարներից։ Գաղութարարները իրենց հերթին պատերազմից հետո այլևս չունեին անգլիական բանակի կարիքը, և ապստամբեցին լրացուցիչ հարկերի և բրիտանական ռազմական ներկայության դեմ։

1775 թվականին Ամերիկայում սկսվեց ԱՄՆ անկախության պատերազմը, հաջորդ տարի ԱՄՆ-ն իրեն անկախ հռչակեց։ 1783 թվականին գաղութարարները Բրիտանական կայսրության մրցակից տերություններ` Ֆրանսիայի, Իսպանիայի և Նիդերլանդների օգնությամբ հաղթեցին պատերազմում, իսկ Մեծ Բրիտանիան ստիպված եղաավ ճանաչել ԱՄՆ անկախությունը։ Պատերազմի ընթացքում ամերիկացիները նախաձեռնեցին գրավել Բրիտանական Կանադան, սակայն ֆրանսախոս գաղութարարները չաջակցեցին ամերիկացիներին և Կանադան մնաց բրիտանացիների ձեռքում[45]։ ԱՄՆ անկախության ճանաչումից հետո Մեծ Բրիտանիա և Կանադա գաղթեցին 40-100 հազար ամերիկացի լոյալիստներ[46]։ Լոյալիստներից 14 հազարը բնակություն հաստատեցին Նոր Շոտլանդիա գաղութում գտնվող Սենտ-Ջոն գետի ափին, նրանք հայտնվեցին Գալիֆաքսում գտնվող կառավարությունից չափազանց հեռու։ 1784 թվականին Բրիտանական կառավարությունը նրանց բնակատեղիի հիմքով ստեղծեց Բրանսուիք գաղութը։ 1791 թվականի Սահմանադրական ակտով Կանադայի մարզերը բաժանվեցին երկու մասի անգլախոս Վերին Կանադայի և ֆրանսախոս Ստորին Կանադայի։

Անգլիական Ամերիկայում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքների կորուստը ըստ որոշ պատմաբանների համարվում է «առաջին» և «երկրորդ» Բրիտանական կայսրությունների սահմանը[47]։ Հետագայում մետրոպոլիան իր ընդլայնումը կենտրոնացրեց Ասիայում, Խաղաղ օվկիանոսի ավազանում և Աֆրիկայում։

Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Բրիտանական կայսրությունը վերջին անգամ փորձ կատարեց հյուսիսամերիկյան գաղութներում վերականգնել հսկողությունը։ Ամերիկա-ֆրանսիական առևտուրին վնաս հասցնելու նպատակով բրիտանական նավատորմը խուզարկում էր ամերիկական նավերը անգլիացի դասալիքների որոնման պատրվակով։ Նոր Անգլո-ամերիկյան պատերազմի ընթացքում անգլիացիներին հաջողվեց որոշ ժամանակով գրավել Վաշինգթոնը, սակայն 1815 թվականին պատերազմի ավարտից` հետո կողմերը վերադարձան նախնական դիրքերին։

Օստ-հնդկական ընկերության կառավարումը Հնդկաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Քլեյվի հաղթանակը Պլեսսիի ճակատամարտում Օստ-Հնդկական ընկերությանը առևտրային ընկերությունից վերածեց առաջատար ռազմական ուժի։

Հինդուստան թերակղզում իր գործունեության առաջին հարյուր տարում Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը զբաղված էր առևտրով ։ 1617 թվականին Մեծ Մողոլների կայսրությունից առևտրի իրավունք ստանալուց հետո ընկերությունը նույնիսկ չէր մտածում նրանց քաղաքական ասպարեզից հեռացնելու մասին[48]։ Սակայն 18-րդ դարում կայսրությունը անկում էր ապրում, իսկ ընկերությունը պայքարի մեջ մտավ իր մրցակից Ֆրանսիական Օստ-Հնդկական ընկերության հետ։ 1757 թվականին բրիտանացիները Ռոբերտ Քլեյվի հրամանատարությամբ Պլեսսիի ճակատամարտում հաղթեցին ֆրանսիացիներին և նրանց հնդիկ դաշնակիցներին։ Անգլիացիները իրենց հսկողությունը հաստատեցին Բենգալիայում և դարձան Հնդկաստանի առաջատար ռազմա-քաղաքական ուժը։

18-րդ դարի երկրորդ կեսում ընկերությունը իր տիրույթները ընդլայնեց կառավարելով հնդկական տարածքները, կամ անմիջապես, կամ էլ` տեղացի խամաճիկային կառավարիչների միջոցով։ Բրիտանացիները իրենց վարձկան հնդիկ զինվորներ` սիփահիների միջոցով վախի մթնոլորտ էին ստեղծում Հնդկաստանում։ Նրանք Հնդկաստանը գաղութացրին ֆրանսիացիների հայտնագործաց` «սուբսիդիար պայմանագրերի» եղանակով [49]։ Այս եղանակով ընկերությունը շարունակաբար ստիպում էր հնդկական իշխանություններին մեկը մյուսի հետևից կնքել պայմանագրեր, ըստ որոնց իշխանությունները պարտավորվում էին վարձկան բանակի կարիքները հոգալու համար «սուբսիդիա» վճարել ինչպես նաև վարել միջպետական գործեր միայն բրիտանացի լիազորի միջոցով։

Կենտրոնացված Մեծ Մողոլների կայսրության անկումը հանգեցրեց Հնդկաստանի մասնատմանը հարյուրավոր անկախ իշխանությունների միջև, դա զգալիորեն հեշտացրեց բրիտանացի գաղութարարների գործերը[50]։ Միայն երկու անգամ ընկերությունը հանդիպեց լուրջ ռազմական դիմադրության, առաջին դեպքում նրանց դիմադրեցին մարաթհացիները[51], իսկ երկրորդ անգամ` սիկհերը։ Մարաթհացիների դեմ անգլիացիները վարեցին երեք անգլո-մարթհական պատերազմ, անգլիացիներին աջակցում էին մարաթհացիների հարևանները, վերջիններս հույս ունեին ստանալ մարաթհացիների տարածքները և ռազմական ավարը։ Սիկհերի դեմ առաջին բախումները անհաջող էին, սակայն 1839 թվականին Սիկհերի պետությունը ներքին խժդժությունների պատժառով անկում ապրեց։ Բրիտանացիները սկսեցին Երկրորդ անգլո-սիկհական պատերազմը որտեղ նրանց հաջողվեց ջախջախիչ հաղթանակ տանել։

Բրիտանացի սպան Հնդկաստանում

1857 թվականին ողջ Հնդկաստանը անցավ Օստ-Հնդկական ընկերության տիրապետության տակ, սակայն նույն տարի բռնկվեց Սիփահիների ապստամբությունը[52]։ Ապստամբությունը ավարտեց ընկերության գործունեությունը, դրա փոխարեն Հնդկաստանը անցավ Բրիտանական Թագի անմիջական ենթակայության տակ։

Խաղաղ օվկիանոսի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1718 թվականից ի վեր Բրիտանական կայսրությունը Ամերիկա էր աքսորում դատապարտված հանցագործներին, տարեկան հազար մարդ քանակակազմով։ 1783 թվականին Տասներեք գաղութների կորուստից հետո, բրիտանական կառավարությունը այդ նպատակով սկսեց օգտագործել Ավստրալիան[53]։

Ավստրալիայի արևմտյան ափը 1606 թվականին հայտնաբերել էր հոլանդացի հետազոտող Վիլլեն Յանսզը։ Հոլանդական Օստ-Հնդկական ընկերությունը նոր աշխարհամասին տվեց Նոր Հոլանդիա անվանումը[54], սակայն գաղութացնելու փորձեր չձեռնարկեց։

1770 թվականին նավապետ Ջեյմս Կուկը Խաղաղ օվկիանոսի հարավային մասը հետազոտելիս հայտնաբերեց Ավստրալիայի արևելյան ափը, իսկ մայրցամաքը հռչակեց Բրիտանիայի սեփականություն։ 1778 թվականին Ժոզեֆ Բենքսը կառավարության առաջ հիմնավորեց Ավստրալիայում դատապարտված աքսորյալներից գաղութ հիմնելու անհրաժեշտությունը։ Աքսորյալներով առաջին նավը ուղևորվեց Նոր Հարավային Ուելս գաղութ 1787 թվականին և Ավստրալիա ժամանեց 1788 թվականին[55]։ Հետագայում մինչև 1840 թվականը Մեծ Բրիտանիան շարունակեց աքսորյալների Նոր Հարավային Ուելս ուղարկել[56]։ Այդ պահին գաղութում բնակվում էր 56 հազար մարդ։ Ավստրալական գաղութները ժամանակի ընթացքում վերածվեցին մորթիների և ոսկու արտահանողների[57]։

Իր ճամփորդության ընթացքում Կուկը այցելեց 1642 թվականին Աբել Թասմանի կողմից հայտնաբերված` Նոր Զելանդիա կղզի, իսկ 1769 և 1770 թվականներին համապատասխանաբար Հյուսիսային և Հարավային կղզիները հայտարարեց Բրիտանական գահի սեփականություն։ Սկզբում եվրոպացիների և տեղաբնիկ մաորիների հարաբերությունները սահմանափակվում էին առևտրով։ 19-րդ դարի առաջին տասնամյակներում Նոր Զելանդիայում հայտնվեցին մշտական անգլիական բնակատեղիներ և հիմնականում Հյուսիսային կղզու վրա կենտրոնացված` բազմաթիվ առևտրական ֆակտորիաներ։ 1839 թվականին Նորզելանդական ընկերությունը հայտարարեց հեղեր գնելու մտադրության մասին։ 1840 թվականին Վիլյամ Հոբսոնը և շուրջ 40 մաորի ցեղապետեր կնքեցին Վայտանգի պայմանագիրը[58]։

Պատերազմ նապոլեոնական Ֆրանսիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաթերլոոյի ճակատամարտ, հեղինակ Վիլյամ Սադլեր (1782-1839)

Բրիտանիան դարձյալ բախվեց Ֆրանսիայի հետ Նապոլեոն Բոնապարտի իշխանության հասնելուց հետո։ Վերջինս բրիտանական գաղութներից զատ ծրագրում էր ներխուժել նաև Բրիտանական կղզիներ[59]։ Նապոլեոնական պատերազմներում հաղթանակի հասնելու համար Բրիտանական կայսրությունից պահանջվեցին մեծ ջանքեր և ռեսուրսներ։ Բրիտանական նավատորմը արգելափակում էր ֆրանսիական նավահանգիստները, իսկ 1805 թվականին Տրաֆալգար հրվանդանի մոտ տեղի ունեցած ծովամարտում ֆրանսիացիները ծանր պարտություն կրեցին։ Անգլիացիները գրոհում էին նաև ֆրանսիական և հոլանդական (1810 թվականին Նապոլեոնը գրավեց Հոլանդիան) անդրծովյան գաղութները։

1815 թվականին Ֆրանսիան վերջնականորեն պարտություն կրեց[60]։ Պատերազմի արդյունքում Բրիտանիային անցան Հոնիական կղզիները, Մալթան, Սեյշելյան կղզիները, Մավրիկիոսը, Սենտ Լյուսիան, Տոբագոն, Իսպանիայից խլվեց Տրինիդադը, Հոլանդիայից՝ Գայանան և Կապի գաղութը։ Գվադելուպա, Մարտինիկա, Գորի, Ֆրանսիական Գվիանա, Ռեյունյոն գաղութները հետագայում վերադարձվեցին Ֆրանսիային, իսկ Ճավան ու Սուրինամը՝ Հոլանդիային[61]։

Ստրկության վերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքսթոնի հուշահամալիրը (անգլ.՝ Buxton Memorial Fountain), Լոնդոն։ Տեղադրվել է 1865 թվականին Բրիտանական կայսրությունում ստրկության վերացման պատվին

Աբոլցիոնիստների ճնշման ուժգնացումը 19-րդ դարի սկզբում հանգեցրեց 1807 թվականին Ստրկավաճառության արգելման ակտի ընդունմանը[62]։ Ըստ ակտի, եթե նավում հայտնաբերվեին ստրուկներ նավապետը պետք է վճարեր յուրաքանչյուր ստրուկի համար 100 ֆունտ, այն պարագայում, երբ Վեստ Ինդիայում ստրուկների շուկայական գինը չէր գերազանցում 80 ֆունտը։ 1808 թվականին Սիերա Լեոնեն հռչակվեց որպես՝ ազատված ստրուկների գաղութ։

1823 թվականին ստեղվեց ստրկության դեմ գործող հասարակություն։ 1833 թվականին ընդունվեց Ստրկության վերացման ակտը։ Ըստ նոր ակտի անօրինական էր դառնում ստրկությունը։ 1834 թվականի օգոստոսին Բրիտանական կայսրության բոլոր ստրուկները ազատ արձակվեցին[63]։

Կայսերական հարյուրամյակ 1815-1914 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական կայսրությունը 1897 թվականին։

1815-1914 թվականներին Բրիտանական կայսրության տարածքը հասնում էր 10 միլիոն քառակուսի մղոնի (25 899 891 կմ²), իսկ բնակչությունը` 400 միլիոնի։ Նապոլեոնի բանակի ջախջախումից հետո անգլիացիներին այլևս ոչ-մի պետություն չէր կարող դիմակայել համաշխարհային մասշտաբով։ Միայն տարածաշրջանային մակարդակով բրիտանական շահերը բախվում էին Ասիայում` Ռուսաստանի, Աֆրիկայում` Ֆրանսիայի, իսկ Լատինական Ամերիկայում` ԱՄՆ-ի մտադրությունների հետ։ Բացի դրանից Բրիտանական կայսրությունը վերածվեց առաջատար ծովային տերության։

Այս ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիան իրեն ենթարկեցրեց մի շարք ձևականորեն անկախ պետությունների և տարածաշրջանների (Չինաստան, Արգենտինա, Սիամ) տնտեսությունները։ 19-րդ դարի երկրորդ կեսին ի հայտ եկած նոր տեխնոլոգիաներ` շոգեշարժիչը և հեռագիրը զգալիորեն հզորացրին կայսրությունը, հեշտացնելով հսկողությունը և պաշտպանությունը։ 1902 թվականին ողջ կայսրությունը պատվեց հեռագրային ցանցով[64]։

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացիները Հնդկաստանը դիտարկում էին որպես «Ասիայի բանալի» և այդ իսկ պատճառով կայսերական քաղաքականության գլխավոր նպատակը ընտրված էր էր Հնդկաստանում իշխանության ամրապնդումը և տարածումը։ 19-րդ դարի առաջին կեսին էքսպանսիայի գլխավոր զենքը մնում էր Օստ-Հնդկական ընկերությունը։ Ընկերության զորքերը առաջին անգամ միացան արքայական նավատորմին Յոթնամյա պատերազմի ժամանակ, այնուհետև ընկերության զինված ուժերը սկսեցին գործել նաև Հնդկաստանի սահմաններից դուրս` Նապոլեոնի դեմ Եգիպտոսում (1799), Ճավան Հոլանդիայից գրավելիս (1811), Սինգապուրը զավթելիս (1819) և Բիրման հպատակեցնելիս (1826), ինչպես նաև Մալակկան գրավելուց (1824)։

«Նոր թագ հներին»։ 1876 թվականի քաղաքական ծաղրանկար Դիզրայելին Վիկտորիա թագուհուն մատուցում է Հնդկաստանի թագը

Դեռ 1730-ականներին ընկերությունը հնդկական հիմքի վրա զարգացնում էր ափիոնի շահութաբեր արտահանումը Չինաստան։ 1729 թվականից Ցին դինաստիան թմրավաճառքը հայտարարեց անօրինական։ 1839 թվականին չինական իշխանությունները Կանտոնում բռնագրավեցին 20 հազար արկղ ափիոն։ Մեծ Բրիտանիան դրան ի պատասխան սկսեց Ափիոնային առաջին պատերազմը, ինչի արդյունքում կայսրությունը նվաճեց այդ ժամանակ երկրորդական բնակավայր համարվող Հոնկոնգը, իսկ թմրամոլության տարածումը Չինաստանում հասավ աննախադեպ մասշտաբների։

1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունից հետո բրիտանական կառավարությունը Հնդկաստանում հաստատեց ուղիղ գաղութային իշխանություն («British Raj») անգլիացի գեներալ-նահանգապետի գլխավորությամբ, իսկ Վիկտորիա թագուհին թագադրվեց որպես Հնդկաստանի կայսրուհի։ 1858 թվականին Օստ-Հնդկական ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը։

19-րդ դարի վերջում անբերքատվության և առևտրական մաքսատուրքերի անհաջող կանոնավորման պատճառով Հնդկաստանում սով սկսվեց որին զոհ գնաց շուրջ 15 միլիոն մարդ։ Նման դեպքերի հետագա կրկնությունից խուսափելու նպատակով բրիտանական իշխանությունը քայլեր ձեռնարկեց աղետի պատճառների հետազոտման և վտանգների կանխարգելման ուղղությամբ, որոնց արդյունքը տեսանելի եղավ արդեն 20-րդ դարի սկզբին[65]։

Մրցակցություն Ռուսաստանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Բրիտանական և Ռուսական կայսրությունները փորձում էին լրացնել Ասիայում Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ցին կայսրության անկման հետ կապված առաջացած քաղաքական վակումը։ Ռուս-պարսկական (1826-1828) և Ռուս-թուրքական (1828-1829) պատերազմներում Ռուսական կայսրության տարած հաղթանակները հարուցեցին Բրիտանիայի անհանգստությունը, վերջինս մտահոգված էր Հնդկաստանում Ռուսական կայսրության հնարավոր ներխուժումից[66]։ Իր աշխարհաքաղաքական մրցակցից առաջ անցնելու նպատակով 1839 թվականին Բրիտանիան նախաձեռնեց գրավել Աֆղանական ամիրայությունը, սակայն Առաջին անգլո-աֆղանական պատերազմը կայսրության համար ավարտվեց ողբերգությամբ[61]։

1853 թվականին Բալկաններում մեծանում էր Ռուսական ներկայությունը։ Անգլիան և Ֆրանսիան զգուշանալով Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովում Ռուսական ներգործությունից, ներքաշվեցին Ղրիմի պատերազմի մեջ (1854-1856), պատերազմում կրած հաղթանակը ցուցադրեց Բրիտանական կայսրության տեխնոլոգիական առավելությունը և թուլացրեց Ռուսաստանի ազդեցիկությունը միջազգային ասպարեզում[61]։

Հետագա քսան տարիների ընթացքում Բրիտանիան իրեն միացրեց Բելուջիստանը (1876), իսկ Ռուսաստանը ներկայիս Ղրղզստանի, Ղազախստանի և Թուրքմենիստանի տարածքը։ 1878 թվականին կայսրությունները առաջին անգամ պայմանավորվեցին Ասիայում ազդեցության ոլորտների բաժանման մասին։ Այնուամենայնիվ 1902 թվականին Անգլիան Ճապոնիայի հետ կնքեց հակառուսական պայմանագիր։ Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ (1904-1905) Բրիտանական կայսրությունը պաշտոնապես պահպանում էր չեզոքություն, սակայն իրականացնում էր դեպի Ճապոնիա զինամթերքի գաղտնի մատակարարումներ, ինչպես նաև տրամադրում էր ռազմական վարկեր, ինչն էլ հանգեցրեց Ռուսական կայսրության թուլացմանն ու պարտությանը։

1907 թվականին Ռուսաստանը միացավ Գերմանիայի դեմ ուղղված անգլո-ֆրանսիական ռազմական միությանը` (Անտանտին), այսպիսով երբեմնի հակառակորդները վերածվեցին դաշնակիցների։ Միառժամանակ Ռուսաստանը ճանաչեց Բրիտանիայի պրոտեկտերատը Աֆղանստանի նկատմամբ, իսկ Պարսկաստանը (Իրան) բաժանվեց ռուսական և անգլիական ազդեցության ոլորտների։ Նման ոլորտների բաժանվեց նաև Չինաստանը։

Աֆրիկա, Քեյփթաունից մինչև Կահիրե[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Անգլո-բուրական պատերազմ

Նապոլեոնյան պատերազմներից հետո Բրիտանիային միացված, Կապի գաղութը հիմնվել էր 1652 թվականին Աֆրիկայի հարավում Հոլանդական Օստ-Հնդկական ընկերության կողմից, որպես մետրոպոլիայի և ասիական գաղութների միջև կայան։ 1820 թվականից այստեղ տեղի ունեցավ զանգվածային անգլիական ներգաղթ։ 1830-1840 թվականներին հազարավոր բուրեր լքեցին գաղութը և հեռացան հյուսիս հիմնելով Տրանսավաալ (1852-1877, 1881-1902) և Օրանժի Հանրապետություն (1854-1902) պետությունները[67][68]։ Նրանք պատերազմում էին և բրիտանացիների, և զուլուսների հետ։ Անգլո-բուրական պատերազմի արդյունքում բուրական պետությունները միացվեցին Բրիտանական կայսրությանը[69]։

Ռոդսի կոթող (Հռոդոսի կոթողի նմանությամբ) - Սեսիլ Ջոն Ռոդսը պատում է Կապի գաղութից մինչև Կահիրե ընկած հատվածը հեռագրային մալուխով

1869 թվականին Նապոլեոն III-ը հիմնում է Միջերկրական ծովը Կարմիր ծովին միացնող` Սուեզի ջրանցքը։ 1875 թվականին Բենջամին Դիզրայելիի Բրիտանական կառավարությունը 4 միլիոն ֆունտի դիմաց Եգիպտոսի ղեկավար` Իսմայիլ-Փաշայից գնում է ջրանցքի բաժնետոմսերի 44 %-ը։ Սկզբում ջրանցքի վրա դրվում է միասնական անգլո-ֆրանսիական հսկողություն, իսկ 1882 թվկանին բրիտանական զորքերը բռնազավթում են ջրանցքը[70]։ Սուեզի ջրանցքի պատճառով ծագած` անգլո-ֆրանսիական հակամարտությունը ավարտվեց 1902 թվականին ջրանցքը չեզոք ճանաչելուց հետո, սակայն այնուամենայնիվ այն դե-ֆակտո մնաց բրիտանական զորքերի տիրապետության տակ մինչև 1954 թվական։

Կոնգո գետի ստորին հոսանքում Ֆրանսիայի, Բելգիայի և Պորտուգալիայի ակտիվության ուժեղացման հետ կապված, եվրոպական տերությունների միջև սկսվեց «Աֆրիկայի համար կռիվը»։ տերությունները փորձեցին համակարգել տարաձայնությունները Բեռլինի 1884 թվականի կոնֆերանսի ժամանակ։ Գաղութային կայսրությունների միջև մրցակցությունը շարունակվեց մինչև 1890-ականներ, իսկ Մեծ Բրիտանիային դրդեց վերանայել 1885 թվականին ընդունած` Սուդանից զինված ուժերի հեռացնելու որոշումը։ Միացյալ անգլո-եգիպտական բանակին 1896 թվականին հաջողվեց ճնշել Մահդիստների ապստամբությունը և հակահարված տալ ֆրանսիացիներին Ֆաշոդայի ճգնաժամում[71]։ Դրանից հետո Սուդանը ձևականորեն հռչակվեց միացյալ Անգլո-եգիպտական գաղութ, սակայն փաստացի մնաց բրիտանացիների վերահսկողության տակ։

Բրիտանացի գաղութարար Սեսիլ Ջոն Ռոդսը, հանդես եկավ օգտակար հանածոներով հարուստ Հարավային Աֆրիկան ռազմավարական նշանակություն ունեցող` Սուեզի ջրանցքին կապող Քեյփթաունից Կահիրե երկաթգծի շինարարության առաջարկությամբ[72]։ 1888 թվականին Ռոդսը հենվելով իրեն պատկանող Բրիտանական Հարավ-Աֆրիկյան ընկերության վրա գրավեց բրիտանական հարավաֆրիկյան տիրույթների հյուսիս-արևելքում ընած հսկայական տարածքը, որն էլ իր անունով կոչեցին Ռոդեզիա[73]։

«Սպիտակ» գաղութների կարգավիճակի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիտակ» գաղութների անկախացման ճանապարհը սկսվեց դեռ 1839 թվականին երկու կանադական նահանգների ինքնավարությունն ու միավորումը հռչակող` Դարեմի զեկույցից։ 1840 թվականի Միության ակտը ստեղծեց Կանադա մարզը։ Նոր Շոտլանդիայի պատասխանատու կառավարությունը առաջին անգամ հայտնվեց 1848 թվականին, այդ փորձը տարածվեց նաև Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի մնացած գաղութների վրա։ 1867 թվականին Ներքին Կանադան, Վերին Կանադան, Նյու-Բրաունսիքը և Նոր Շոտլանդիան միացվեցին Կանադա դոմինիոնի մեջ, այն ուներ լիարժեք ինքնավարություն բացառություն արտաքին գործերի։

Ավստրալիան և Նոր Զելանդիան ստացան նմանօրինակ ինքնավարություն 1900 թվականին, իսկ ավստրալական գաղութները միացան դաշնության մեջ 1901 թվականին։ 1910 թվականին Կապի գաղութը, Նատալը, Օրանժ գետի գաղութը և Տրանսվաալը միացան դոմինիոնի կարգավիճակ ստացած` Հարավաֆրիկյան Միության մեջ։

19-րդ դարի վերջին տասնամյակը նշանավորվեց Իռլանդիայի ինքնավարության պայքարով։ 1798 թվականի Իռլանդական ապստամբությունից հետո Իռլանդիան միացվեց Մեծ Բրիտանիային։ Բրիտանական կայսրության վարչապետ Վիլյամ Գլադստոնը Իռլանդիայի ինքնավարության կողմնակիցն էր և կարծում էր, որ Իռլանդիան կարող է վերածվել այնպիսի դոմինիոնի ինչպիսին Կանադան է, սակայն 1886 թվականին Բրիտանիայի պարլամենտը չընդունեց Իռլանդիային դոմինիոնի կարգավիճակ տալու օրինագիծը, պատճառաբանելով, որ Իռլանդիան կարող է կայսրությանը վտանգներ ստեղծել[74]։ Իռլանդիային ինքնավարություն շնորհելու երկրորդ օրինագիծը նույնպես չընդունվեց և միայն 1914 թվականի երրորդ օրինագիծը ստացավ պարլամենտի հավանությունը, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի հետ կապված այդպես էլ կյանքի չկոչվեց, այդ փաստը 1916 թվականին Իռլանդիայում հանգեցրեց նոր ապստամբություն։

Համաշխարհային պատերազմներ (1914-1945)[խմբագրել | խմբագրել կոդը]

ХХ դարի սկզբին Գերմանիան վերածվեց արագ զարգացող ռազմական և ինդուստրիալ տերության։ Մեծ Բրիտանիան դրա հետ կապված սկսեց մտահոգվել մետրոպոլիայի և ողջ կայսրության հետագա ապահովության մասին, միառժամանակ չհրաժարվելով «մեկուսացման» քաղաքականությունից։ Բրիտանական կայսրությունը Գերմանիային դիտարկում էր որպես գալիք պատերազմի պոտենցիալ թշնամի և սկսեց հին թշնամիներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միավորման քայլեր ձեռնարկել (միությունները կնքվեցին համապատասխանաբար 1904 և 1907 թվականներին)[75]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Առաջին համաշխարհային պատերազմ

1914 թվականին եվրոպական տերությունների հակամարտող խմբերի միջև սկսվեց պատերազմ։ Բրիտանական բոլոր դոմինիոնները և գաղութները մետրոպոլիային մատակարարում էին ահռելի քանակությամբ ռազմական, ֆինանսական, նյութական օգնություն։ Դոմինիոնների և գաղութների բանակներում ծառայում էր ավելին քան 2,5 միլիոն մարդ, հազարավոր կամավորներ միացան արքայական բանակին։ Հետագայում բրիտանական զորքերին հաջողվեց նվաճել Գերմանիայի աֆրիկյան գաղութների մեծ մասը, իսկ Ավստրալիան և Նոր Զելանդիան բռնազավթեցին համապատասխանաբար Նոր Գվինեան և Սամոան։

1915 թվականին տեղի ունեցած Դարդանելիի օպերացիայում ավստրալական և նորզելանդական բանակների ունեցած ներդրումը իր ազդեցությունն ունեցավ այդ երկրների բնակչության ազգային ինքնագիտակցման վրա։ Նմանատիպ ազդեցություն ազգային ինքնագիտակցման վրա թողեցին կանադական բանակի վստահ գործողությունները Վինի-Րիջի ճակատամարտում[76]։ Բրիտանական կայսրության վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը գնահատեց դոմինիոնների կարևոր ներդրումը հաղթանակի մեջ։ Նա 1917 թվականին կայսերական ռազմական քաղաքականության համատեղ կարգավորման նպատակով դոմինիոնների վարչապետներին հրավիրեց Կայսերական ռազմական ղեկավարության շտաբ։

1919 թվականին կնքված Վերսալյան պայմանագրի համաձայն կայսրության տարածքը ընդարձակվեց ևս 1,8 միլիոն քառակուսի մղոնով (4 662 000 կմ²), իսկ բնակչությունը ավելացավ 13 միլիոնով[77], Բրիտանական կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Գերմանիայի գաղութները և Օսմանյան կայսրության ծայրամասերը բաժանվեցին հաղթողների միջև համաձայն Ազգերի լիգայի մանդատի։

Պաղեստինի և Անդրհորդանանի Բրիտանական կայսրությանը հանձնած մանդատը

Բրիտանիան 1925 թվականին արքայական գաղութ հռչակվեց Կիպրոսը (վերջինս գտնվում էր կայսրության ենթակայության տակ դեռևս 1878 թվականից, իսկ 1914 թվականին բրիտանական բանակը անեքսիայի էր ենթարկել կղզին), բացի Կիպրոսից կայսրությունը մանդատ ստացավ Պաղեստինում և Անդրհորդանանում, Միջագետքում, Բրիտանական Կամերունում, Տոգոյումև Տանգանիկայում։ Բրիտանական գաղութները ևս ստացան գաղութներ, Ավստրալիան ստացավ` Նոր Գվինեան, Հարավարևմտյան Աֆրիկա` Նամիբիան, Նոր Զելանդիան` Սամոան։ Նաուրուն դարձավ դոմինիոնների և մետրոպոլիայի համատեղ գաղութ[78]։

Միջպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական կայսրության տնտեսությունը միջպատերազմական շրջանում շարունակում էր ամրապնդվել` առավելապես գաղութներից և դոմինիոններից իրականացվող արտահանումը և ներկրումը շարունակում էին աճել և արդեն 1920-ականներին համապատասխանաբար զբաղեցնում էին ամբողջ ծովային առևտրի 39 (7 % աճ) և 37 %-ը (13 %)։

19-րդ դարում Ճապոնիան և ԱՄՆ վերածվեցին ծովային տերությունների, իսկ Հնդկաստանում և Իռլանդիայում հասունանում էր անկախության համար պայքարը։ Բրիտանական կայսրությանը պետք է որոշում կայացներ ԱՄՆ-ի հետ դաշինքի և Ճապոնիայի հետ դաշինքի միջև։ Սկզբում Բրիտանիան ընտրեց Ճապոնիային` 1922 թվականին կնքելով Վաշինգթոնյան ծովային պայմանագիրը որտեղ ԱՄՆ-ն միառժամանակ ճանաչվում էր որպես Բրիտանական կայսրությանը հավասար տերություն[79]։ 1930-ականների Ճապոնիայի իշխանությունը իրենց ձեռքը վերցրին մինիտարիստները և դաշինք կնքեցին Մեծ ճգնաժամից դուրս եկած` Գերմանիայի հետ, բրիտանական հանրությունը սկսեց քննադատել Ճապոնիայի հետ դաշինքը։ Բրիտանիան կանգնած էր գերմանա-ճապոնական վտանգի առաջ

Իռլանդիայում Շին Փեյնի ղեկավարած անկախության կողմնակիցների կուսակցությունը ինքավարություն չստանալու պատճառով սկսեց ամրապնդվել, իսկ 1918 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացավ ձայների մեծամասնությունը։ 1919 թվականին կուսակցությունը Դուբլինում հռչակեց Իռլանդիայի անկախությունը։ Իռլանդիայի հանրապետական բանակը սկսեց Իռլանդիայի անկախության պաատերազմը[80]։ Անգլո-իռլանդական պատերազմը ավարտվեց 1921 թվականի` անգլո-իռլանդական համաձայնագրով ըստ, որի Իռլանդիան ստացավ դոմինիոնի կարգավիճակ։

Գեորգ V արքան Բրիտանիայի և դոմինիոնների վարչապետների հետ 1926 թվականի Կայսերական վեհաժողովի ժամանակ

Հյուսիսային Իռլանդիան համաձայն Իռլանդիայի կառավարության 1920 թվականի ակտի առ այսօր մնում է Միացյալ Թագավորության կազմի մեջ, այն իր մեջ է ներառում իռլանդական 32 կոմսություններից 6-ը։

Նմանատիպ պայքար ծավալվեց նաև Հնդկաստանում Հնդկաստանի կառավարության 1919 թվականի ակտը չբավարարեց անկախության կողմնակիցներին։ Բրիտանական գաղութային իշխանությունները զգուշանում էին գործող իշխանության տապալմանը ուղղված լայնածավալ կոմունիստական և արտասհմանյան դավադրություններից[81] և Փենջաբում դիմեցին ճնշամիջոցների։ Դրան ի պատասխան Մահաթմա Գանդին նախաձեռնեց Անհամագործակցության շարժում։ 1922 թվականի մարտի 10-ին Գանդին ձեռփակալվեց, իսկ մարտի 18-ին ծայրահեղական տվյալներ տարածելու մեղադրանքով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում բրիտանական պրոտեկտորատ ճանաչված Եգիպտոսը 1922 թվականին ստացավ ձևական անկախություն, սակայն փաստացի մնաց խամաճիկային կառավորության ներքո մինչև 1954 թվականը, իսկ բրիտանական բանակը մնաց Եգիպտոսում մինչև 1936 թվականի անգլո-եգիպտական պայմանագրի կնքվելը։ Ըստ, որի Եգիպտոսում մնալու իրավունք էին ստանում միայն Սուեզի ջրանցքի անվտանգությունը ապահովող զորքերը։ Պայմանագրի կնքումից հետո Եգիպտոսը անդամակցեց Ազգերի լիգային[82]։ 1919 թվականին բրիտանական մանդատի տակ անցած Իրաքը 1936 թվականին հռչակեց իր անկախությունը և նույնպես միացավ Ազգերի լիգային։

1923 թվականի Կայսրական վեհաժողովը ընդունեց դոմինիոնների մետրոպոլիայից անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը։ 1922 թվականին Թուրքիայում տեղի ունեցած Չենանկի ճգնաժամի ժամանակ Բրիտանիան ռազմական օգնություն խնդրեց դոմինիոններից, սակայն Կանադան և Հարավային Աֆրիկան այս անգամ հրաժարվեցին մասնակցություն ունենալ[83]։ Հարավային Աֆրիկայի և Իռլանդիայի ճնշման ներքո 1926 թվականի Կայսերական վեհաժողովը ընդունեց Բալֆուրի 1926 թվականի հռչակագիրը, որը դոմինիոններին ճանաչեց, որպես Բրիտանական կայսրության կազմում գտնվող, մեկը մյուսի ենթակայության տակ չգտնվող, հավասար կարգավիճակ ունեցող ինքնավար համայնքներ[84]։ Այս պայմանագիրը փաստացի վկայակոչեց «Երկրորդ կայսրության» փլուզումը, և հետագայում սկսեց գործածվել «Ազգերի Բրիտանական Համագործակցություն» տերմինը։

Բալֆուրի 1926 թվականի հռչակագիրը օրինականացվեց 1931 թվականին Վեստմինստերյան կանոնադրությամբ։ Այդ պահից սկսած Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի, Իռլանդիայի և Նյուֆաունդլենդի խորհրդարանները ստացան անկախություն Բրիտանիայի օրենսդիր մարմնից։ Նրանք իրավունք ստացան չեղարկել իրենց տարածքում գործող բրիտանական օրենքները, իսկ մետրոպոլիան կորցրեց առանց դոմինիոնների համաձայնությունը ստանալու օրենքներ ընդունելու հնարավորությունը։ Նյուֆաունդլենդը Մեծ ճգնաժամի պատճառով ստեղծված ֆինանսական դժվարությունների պատճառով 1933 թվականին հրաժարվեց իրեն շնորհված կարգավիճակից[85]։ Իռլանդիան հետագայում շարունակեց Բրիտանական կայսրությունից օտարանալու քաղաքականությունը, 1937 թվականին ընդունելով իրեն անկախ հանրապետություն հռչակող` սահմանադրությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ

Մետրոպոլիայի հայտարարած պատերազմից այս անգամ ևս գաղութները, այդ թվում նաև Հնդկաստանը անմասն չմնացին, սակայն դոմինիոններն արդեն իրավունք ունեին հրաժարվել պատերազմում ներքաշվելուց։ Այնուամենայնիվ Կանադան, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Նոր Զելանդիան հետագայում միացան պատերազմին, իսկ Իռլանդիան հրաժարվեց միանալ` պահպանելով չեզոքություն ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում[86]։

Ավստրալիան սպասում է Ճապոնական ներխուժմանը

1940 թվականին Ֆրանսիայի անկումից հետո Բրիտանիան մնաց մեն-մենակ Առանցքի ուժերի դեմ, մինչև 1941 թվականին պատերազմում ԽՍՀՄ ներքաշումը։ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտից խնդրում էր ռազմական օգնություն[87]։ 1941 թվականին երկու տերությունների միջև կնքվեց Ատլանտյան հրովարտակը

1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիան գրոհեց Բրիտանական Մալակկան, Պերլ-Հարբորի ամերիկյան ռազմաբազան և Հոնկոնգը։ Ճապոնիան Չինաստանին Ճապոնա-չինական պատերազմում հաղթելուց հետո վերածվեց հեռավորարևելյան կայսերական ուժի։ Պատերազմի մեջ ԱՄՆ-ի ներքաշումից հետո Չերչիլը որոշեց, որ հիմա Բրիտանիան կկարողանա հաղթանակի հասնել և, որ Կայսրությունը փրկված է[88]։ Սակայն գաղութների արագ կորուստը բացասական անդրադարձ ունեցավ կայսերական հեղինակության վրա[89] հատկապես հեղինակությանը մեծ վնաս հասցրեց Սինգապուրի կորուստը, վերջինս համարվում էր Ջիբրալթարի արևելյան նմանօրինակ` անառիկ ամրոց[90]։

Ավստրալիան և Նոր Զելանդիան ճապոնացիների հարվածի տակ ընկնելուն պես հասկացան, որ Բրիտանիան ի զորու չէ պաշտպանել ողջ կայսրությունը։ Դա նրանց դրդեց ավելի սերտ կապեր հաստատել Միացյալ Նահանգների հետ, ինչն էլ հանգեցրեց 1951 թվականին ԱՄՆ-ի Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև ԱՆԶՅՈւՍ դաշինքի կնքմանը[91]

Ապագաղութացում և «Երկրորդ կայսրության» անկում (1945-1997)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Բրիտանական կայսրությունը հաղթանակ տարավ Երկրորդ աշխարհամարտում, պատերազմի արդյունքները նրա համար մնում էին սարսափելի։ Եվրոպան գտնվում էր փլատակների մեջ և փաստացի բռնազավթված էր ԽՍՀՄ և ԱՄՆ բանակների կողմից։ Մեծ Բրիտանիան գտնվում էր սնանկության եզրին և պատուհասած ճգնաժամը հնարավոր եղավ հաղթահարել միայն 3,5 միլիարդ դոլարի հասնող ամերիկական վարկի շնորհիվ[92]։ Վարկի վերջին վճարումը տեղի ունեցավ միայն 2006 թվականին։

Գաղութներում կտրուկ ուժգնանում էր հակագաղութային շարժումը։ Չնայած ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի մեջ սկսված Սառը պատերազմին, երկու կողմերն էլ պայքարում էին գաղութատիրության դեմ։ Այդ ժամանակին բնորոշ «փոփոխությունների քամի» արտահայտությունը ազդարարում էր Բրիտանական կայսրության վերջին օրերի մասի։ Մեծ Բրիտանիան նախընտրում էր խաղաղ հեռանալ գաղութներից, իշխանությունը փոխանցելով ոչկոմունիստական կայուն կառավարությունների, այն ժամանակ, երբ Ֆրանսիան և Պորտուգալիան սկսում էին թանկարժեք և ապարդյուն պատերազմներ գաղութները պահպանելու նպատակով։ 1945-1965 թվականներին կայսերական հպատակների թիվը մետրոպոլիայից դուրս 700 միլիոնից նվազեց մինչև 5 միլիոնի, ընդ որում նրանցից միայն 3 միլիոնը բնակվում էին Հոնկոնգում[93]։

Անկախացման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի անկախության պայքարի հինդուիստական և մուսուլմանական համայնքների առաջնորդներ` Մահաթմա Գանդին և Մուհամմեդ Ալի Ջիննան

Մեծ Բրիտանիայի 1945 թվականի խորհրդարանային ընտրություններում հաղթանակ տարավ ապագաղութացման գաղափարի կողմնակից Լեյբորիստների կուսակցությունը։ Էթթլի Կլեմենտի գլխավորած Լեյբորիստական կառավարությունը բարձացրեց կայսրության համար ամենացավոտ Հնդկաստանի անկախության հարցը[94]։ Բրիտանական Հնդկաստանում սաստկանում էր անկախություն պահանջող երկու ուժեր` Հնդկական ազգային կոնգրեսի և Համահնդկական մուսուլմանական լիգայի միջև ընդհարումը։ Կոնգրեսը ձգտում էր ստեղծել միացյալ աշխարհիկ պետություն, իսկ Լիգան` առանձին իսլամական պետություն այն շրջաններում, որտեղ իսլամադավան բնակչությունը կազմում էր մեծամասնություն։ Ուժգնացող անկարգությունները և 1946 թվականի Բոմբեյի ապստամբությունը ստիպեցին Բրիտանիայի վարչապետին Հնդկաստանին մինչև 1948 թվականը անկախություն խոստանալ։

Արտակարգ պատահարները և քաղաաքացիական պատերազմի վտանգը ստիպեցին Հնդկաստանի փոխարքա լորդ Մաունթբեթթենին 1947 թվականի օգոստոսի 15-ին կյանքի կոչել Հնդկաստանի մասնատման ծրագիրը։ Բրիտանացիները սահման անցակացրին հինդուիստական և մուսուլմանական շրջանների միջև` միլիոնավոր մարդկանց նոր ձևավորված Հնդկաստան և Պակիստան պետություններում թողնելով ազգային փոքրամասնության կարգավիճակում[95]։ Միլիոնավոր մարդիկ ստիպված եղան հատել սահմանը երկու ուղղություններով, իսկ ազգամիջյան բախումներին զոհ գնացին հարյուր հազարավորները։ Հնդկաստանի և Պակիստանի միջև մինչև այսօր շարունակվող Քաշմիրյան ճգնաժամի պատճառը հանդիսացավ, մուսուլմանական բնակչություն ունեցող Ջամմու և Քաշմիր իշխանությունը Հնդկաստանին միացնելու բրիտանական որոշումը։

Բրիտանական կայսրությունը 1921 թվականին

Բիրման և Ցեյլոնն անկախություն ստացան 1948 թվականին։ Բիրման ի տարբերություն Հնդկաստանի, Պակիստանի և Ցեյլոնի հրաժարվեց միանալ Ազգերի Բրիտանական Համագործակցությանը։

Մանդատային ենթակայության տակ գտնվող Պաղեստինում նույնպես ծագեցին նմանատիպ խնդիրներ։ Այստեղ գաղութային իշխանությունները հանդիպեցին հրեական և արաբական համայնքների միջև առկա ընդհարմանը[96]։ Սակայն խնդիրներն էլ ավելի շատ էին, Եվրոպայից ժամանած հազարավոր հրեա փախստականներ Պաղեստինում ապաստան էին փնտրում, իսկ արաբները պահանջում էին կասեցնել հրեաների ներգաղթը։ 1947 թվականին կայսրությունը հայտարարեց, որ 1948 թվականին Պաղեստինից դուրս կբերի զինված ուժերը և կհրաժարվի մանդատից, տարածաշրջանի հետագա ճակատագրի հարցը փոխանցելով ՄԱԿ-ին[97]։ 1947 թվականի նոյեմբերի 29-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան ընդունեց ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագիծը։ Ըստ, որի Պաղեստինը բաժանվում էր անկախ հրեական և արաբական պետությունների միջև, իսկ Բեթղեհեմի և Երուսաղեմի վրա դրվում էր միջազգային պրոտեկտորատ։

Մալայան թերակղզում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ձևավորվել էր հզոր հակաճապոնական դիմադրություն։ Ճապոնիայի պարտությունից հետո նրանք զենքերը ուղղեցին իշխանությունը վերականգնած` բրիտանացի գաղութարարների դեմ[98]։ Շարժումը առավելապես հենված էր չինացի կոմունիստների վրա, իսկ Բրիտանիան որոշեց ճնշել ապստամբությունը մեծամասնություն կազմող իսլամադավան մալայացիների օգնությամբ, այնուհետև անկախություն շնորհել ոչկոմունիստական կառավարությանը[98]։ Մալայան պատերազմը շարունակվեց 1948-1960 թվականների ընթացքում, սակայն 1957 թվականին Մեծ Բրիտանիան անկախություն շնորհեց Մալայան Դաշնությանը։ 1963 թվականին Սինգապուրը, Սարավակը, Բրիտանական Հյուսիսային Բորնեոն և Դաշնության տասնմեկ նահանգները միավորվեցին և ստեղծեցին Մալայզիան։ 1965 թվականին չինաբնակ Սինգապուրը չինական և մալայական համայնքների բախումների պատճառով հեռացվեց միությունից[99]։ Բրունեյը հրաժարվեց միանալ միությանը, իսկ 1984 թվականին ստացավ անկախություն։

Սուեզի ճգնաժամը և դրա հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սուեզի ճգնաժամ

1951 թվականին Մեծ Բրիտանիայի իշխանությունը վերադարձավ Չերչիլի ղեկավարած` Պահպանողականների կուսակցությանը։ Պահպանողականները հավատում էին, որ Բրիտանիան կարող է պահել իր համաշխարհային տերության կարգավիճակը հենվելով կայսրությանը Մերձավոր Արևելքում գերակշիռ դիրք տվող Սուեզի ջրանցքի վրա։ Սակայն նրանք չէին կարող հաշվի չնստել Եգիպտոսում 1952 թվականի Հուլիսյան հեղափոխության արդյունքում իշխանության եկած Գամալ Աբդել Նասերի կառավարության հետ[100]։ Հաջորդ տարի կողմերի միջև կնքվեց Սուեզի ջրանցքից բրիտանական զորքերի հեռացման և Սուդանի անկախացման մասին համաձայնագիր։ 1955 թվականին Սուդանը անկախացավ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնթոնի Իդենը պաշտոնաթողության նախօրեին

1956 թվականին նախագահ Նասերը արևմտյան տերություններից Ասուանի ամբարտակի շինարարության համար խոստացված միջոցները չստանալուց հետո ազգայնականացրեց Սուեզի ջրանցքը։ Ի պատասխան Եգիպտոսի կառավարությանը Բրիտանիայի վարչապետ Էնթոնի Իդենը գաղտնի համաձայնության հասավ Իսրայելի կառավարության հետ ըստ, որի իսրայելական բանակի Եգիպտոսի վրա սպասվող հարձակման ժամանակ անգլիական զորքերը պետք է զբաղեցնեին ջրանցքը[101]։ Սակայն Իդենը հաշվի չէր առել ԱՄՆ արձագանքը։ Միացյալ Նահանգների նախագահ Դուայթ Էյզենհաուերը հրաժարվեց աջակցել ռազմական գործողություններին։ Այն բանից հետո, երբ Նիկիտա Խրուշչովը սպառնաց Եգիպտոսի օգնություն ցուցաբերել, ԱՄՆ-ն զգուշանում էր ԽՍՀՄ հետ հնարավոր լայնածավալ ռազմական գործողություններից։ Ամերիկացիները անգլիացիներին զբաղեցրած տարածքները հետ վերադարձնել ստիպելու համար դիմեցին ֆինանսական ճնշման, նրանք սպառնում էին վաճառել բրիտանական ֆունտի պետական ռեզերվները, այսպիսով արժեզրկելով բրիտանական արժույթը։ Թեպետ Միացյալ Թագավորությունը հասավ ռազմական հաջողության և կարողացավ գրավել ջրանցքը[102], միջազգային հանրության ճնշման ներքո ստիպված եղավ հեռացնել զինված ուժերը[103]։

Սուեզի ճգնաժամը հրապարակորեն ցուցադրեց Բրիտանիայի` որպես համաշխարհային տերության տապալումը[104]։ Ազգային հպարտությունը խոցված էր, խորհրդարանի պատգամավորներից մեկը տեղի ունեցածը անվանեց «Բրիտանիայի Վաթերլոո»[105], իսկ մեկ այլ պատգամավոր Բրիտանիային անվանեց «Ամերիկայի կամակատար»[106]։ Մարգարետ Թետչեր այդ ժամանակ ձևավորված տրամադրությունը անվանեց «Սուեզյան սինդրոմ»։ Բրիտանիան դրանից կարողացավ ազատվել միայն 1982 թվականին Ֆոլկլենդյան կղզիների համար մղված անգլո-արգենտինական պատերազմից հետո։

Թեև Սուեզյան ճգնաժամը թուլացրեց բրիտանական ներկայությունը Մերձավոր Արևելքում, այն ամբողջովին չվերացավ։ Արդեն ամերիկական կողմի հովանավորությամբ բրիտանական բանակը ներխուժեց Օման (1957), Հորդանան (1958)։ Զինված ուժերը 1961 թվականին տեղակայվեցին Քուվեյթում երկրի անվտանգությունը Իրաքի հնարավոր ագրեսիայի դեպքում ապահովելու նպատակով[107]։

1967 թվականին բրիտանական զորքերը դուրս բերվեցին Ադենից, իսկ 1971 թվականին` Բահրեյնից։

Փոփոխությունների քամի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի ապագաղութացումը։ 1960-ականների վերջին, գրեթե բոլոր գաղութները, բացի Ռոդեզիայից (հետագայում Զիմբաբվե) և Հարավ-արևմտյան Աֆրիկայից (հետագայում Նամիբիա) անկախացան

1960 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանը Հարավ-Աֆրկյան Միության մայրաքաղաք Քեյփթաունում իր հնչեցրած ճառում ասաց, որ «փոփոխությունների քամին փչում է այս աշխարհամասի վրա»[108]։ Մակմիլանը ցանկանում էր խուսափել Ալժիրում Ֆրանսիայի վարող պատերազմին նման գաղութային պատերազմներից և աջակցում էր ապագաղութացմանը։ Եթե 1950-ականներին անկախություն էին ստացել միայն Սուդանը, Գանան և Մալայզիան, ապա 1968 թվականին Աֆրկայում գտնվող բոլոր բրիտանական գաղութները, բացի Հարավային Ռոդեզիայից ստացել էին անկախություն[109]։ Բրիտանական զորքերի դուրս բերումը մեծ խնդիրներ առաջացրեց Ռոդեզիայում գտնվող սպիտակամորթների համար։ 1965 թվականին սպիտակամորթների առաջնորդ Յան Սմիթը Ռոդեզիան հռչակեց Բրիտանական կայսրությունից անկախ[110]։ Երկիրը մինչև 1979 թվականը խրված էր սպիտակամորթների և սևամորթների միջև մղվող քաղաքացիական պատերազմի մեջ։ Բրիտանական դիտորդների ներկայությամբ ընթացող ընտրություններում հաղթանակ տարավ Ռոբերտ Մուգաբեն, նա դարձավ նոր ձևավորված Զիմբաբվե պետության առաջին վարչապետը[111]։

Միջերկրական ծովում բրիտանացիները հանդիպեցին հույների և կիպրոսցիների պարտիզանական պատերազմին, որն ավարտվեց 1960 թվականին Կիպրոսի անկախությամբ, սակայն Միացյալ Թագավորությունը պահպանեց կղզու վրա տեղակայված Ակրոտիրի և Դեկելիա ռազմական հենակետերը։ Մալթա և Գոցո կղզիները անկախություն ստացան 1964 թվականին։

1958 թվականին ձևավորվեց Վեստ-Ինդիա Դաշնությունը, որն արդեն 1962 թվականին մասնատվեց Ճամայկայի և Տրինիդադի ինքնորոշման արդյունքում։ Բարբադոսը անկախացավ 1966 թվականին, իսկ Կարիբյան ծովում գտնվող մյուս բրիտանական գաղութները` 1970-1980-ականներին։ Բրիտանիայի տիրապետության տակ մնացին միայն Անգիլիան, Թյորքս և Կայկոս կղզիները[112], Բրիտանական Վիրջինյան կղզիները[113], Կայմանյան կղզիները և Մոնտսերատը[114]։ Գայանան անկախացավ 1966 թվականին։ Բրիտանական Հոնդուրասը 1973 թվականին դարձավ Բելիզի ինքնավար գաղութ, իսկ 1981 թվականին հռչակվեց անկախ։ Բելիզի և Գվատեմալայի միջև առկա տարածքային վեճը առ այսօր մնում է չլուծված[115].

Բրիտանական կայսրության խաղաղօվկիանոսյան գաղութները նույնպես անկախացան 1970-1980-ականներին։ Ֆիջին անկախացավ 1970 թվականին, իսկ Վանուատուն 1980 թվականին։ Վանուատուի անկախությունը հետաձգվում երկրում անգլախոս և ֆրանսախոս համայնքների բախումների պատճառով։ Ֆիջին, Թուվալուն, Սողոմոնյան Կղզիները, Պապուա Նոր Գվինեան դարձան Համագործակցության Թագավորության անդամ։

Կայսրության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆոլկլենդյան պատերազմ

1980-1981 թվականին Զիմբաբվեի, Բելիզի և Վանուատուի անկախացմամբ ապագաղութացման գործընթացը առավելապես ավարտվեց։ Նախկին կայսրությունից մնացին միայն ամբողջ աշխարհով մեկ սփռված կղզիներ և պահակակետեր։ 1982 թվականին Բրիտանիան ռազմական ընդհարման ժամանակ կարողացավ պահպանել իր վերջին գաղութներից մեկը` Ֆոլկլենդյան կղզիները։ Անգլիացիների հաջող ռազմական գործողությունը շատերին թույլ տվեց եզրակացնել Բրիտանիայի դարձյալ համաշխարհային տերության վերածվելու մասին[116]։

Նույն տարում Կանադան կտրեց մետրոպոլիայի հետ կապող վերջին կապը։ 1982 թվականի Կանադայի մասին ակտում նշվում էր, որ Կանադայի սահմանադրության մեջ փոփոխություններ մցնելու համար այլևս անհրաժեշտ չէ Բրիտանիայի համաձայնությունը[117] 1986 թվականին նմանատիպ ակտեր կնքվեցին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ։

1982 թվականի սեպտեմբերին Մարգարետ Թետչերը ուղևորվեց Պեկին ՉԺՀ կառավարության հետ Հոնկոնգի հետագա ճակատագիրը քննարկելու նպատակով[118]։ Համաձայն 1842 թվականին կնքված Նանկինյան պայմանագրի Չինաստանը Հոնկոնգ կղզին «անժամկետ» զիջում էր Բրիտանական կայսրությանը, սակայն գաղութը 1989 թվականին 99 տարի ժամկետով Չինաստանից վարձակալել էր կղզու հարակից տարածքները, իսկ ժամկետը լրանում էր 1997 թվականին։ Այնտեղ բրիտանական վարչության պահպանման փորձերը ձախողվեցին։ 1984 թվականի բրիտանա-չինական համատեղ հայտարարության համաձայն Հոնկոնգը ստացավ ՉԺՀ հատուկ վարչական շրջանի կարգավիճակ[119]։ Հոնկոնգի նկատմամբ գերիշխանության փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1997 թվականին[120], և շատերի, այդ թվում նաև հանդիսության մասնակից Ուելսի Արքայազն Չարլզի համար ազդարարեց «Կայսրության անկումը»[117]։

Բրիտանական կայսրության ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանիայի անդրծովյան տարածքները և Թագապատկան հողերը

Ներկա պահին Միացյալ Թագավորությունը Բրիտանական կղզիներից դուրս իր գերիշխանությունը պահպանել է միայն 14 տարածքների նկատմամբ։ 2001 թվականին դրանք ստացան Բրիտանական անդրծովյան տարածքների կարգավիճակ։ Այդ տարածքներից մի քանիսը անմարդաբնակ են, իսկ մնացածները ունեն ինքնավարություն, բացառությամբ ռազմական և արտաքին գործերի ոլորտների։

Որոշ անդրծովյան տարածքներում բրիտանացիների գերիշխանությունը ժխտվում է հարևան պետությունների կողմից` Ջիբրալթարին հավակնում է Իսպանիան, Ֆոլկլենդյան կղզիներին ու Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներին` Արգենտինան, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներին` Մավրիկիոսը և Սեյշելյան կղզիները։ Բացի այդ Բրիտանիայի անտարկտիկական տարածքներին հավակնում են Արգենտինան և Չիլին, իսկ մի շարք պետություններ առհասարակ չեն ընդունում ցանկացած երկրի տարածքային պահանջները Անտարկտիդայի նկատմամբ։

Նախկին գաղութներից շատերը ընդգրկված են Ազգերի բրիտանական համագործակցության մեջ։ Համագործակցության անդամ պետություններից տասնհինգը Բրիտանիայի թագուհուն ընդունում են որպես պետության գլուխ և համարվում են Համագործակցության Թագավորության անդամ-երկրներ։

Բրիտանական իշխանության տասնամյակները, երբեմն նաև հարյուրամյակները իրենց հետքն են թողել ամբողջ աշխարհում մի շարք պետությունների վրա։ Բրիտանացիների կազմած քաղաքական սահմանները ոչ միշտ էին համապատասխանում ազգերի տարաբնակեցմանը, ինչը առաջացրեց մի շարք ընդհարումներ Քաշմիրում, Պաղեստինում, Սուդանում, Նիգերիայում և Շրի Լանկայում։ Բրիտանական խորհրդարանային համակարգը օրինակ դարձավ մի շարք նախկին գաղութների և այլ պետությունների համար, իսկ օրենսդրությունը` իրավական համակարգերի համար[121]։ Բրիտանիայի գերագույն վճռաբեկ դատարանը առ այսօր մնում է Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի որոշ նախկին գաղութների համար որպես գերագույն դատական ատյան։ Անգլերենը այսօր աշխարհի 400 միլիոն մարդկանց համար հանդիսանում է մայր լեզու, իսկ 1 միլիարդ մարդու համար` երկրորդ լեզու[122]։ Բրիտանացի միսիոներները Անգլիական եկեղեցին տարածել են բոլոր աշխարհամասերում, և ներկայումս Անգլիական եկեղեցին ունի 77 միլիոն հետևորդ։

Կայսրության նախկին սուբյեկտներում առ այսօր պահպանվել է գաղութային ճարտարապետությունը` եկեղեցիներ, երկաթուղային կայարաններ, կառավարական շենքեր։ Բրիտանական մարզաձևերը (ռեգբի, կրիկետ, գոլֆ), Անգլիական չափման միավորների համակարգը և ձախակողմյա երթևեկությունը նույնպես տարածվել են ամբողջ կայսրությունով մեկ։

Միլիոնավոր գաղութարարներ լքել են Բրիտանական կղզիները և հաստատվել` ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։ Այս երկրների ներկայիս բնակչությունը առավելապես կազմված է բրիտանիացի և իռլանդիացի գաղթականների սերունդներից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Niall Ferguson, "Empire"
  2. Francis Hutchins, The Illusion of Permanence. British Imperialism (Princeton, 1967), S. 133
  3. Philip Mason, Prospero’s Magic. Some thoughts on Class and Race (London, 1962), S. I
  4. Maurice Collis, Trials in Burma (London, 1953), էջ 191, 194f, 207, 21 Iff
  5. Մ. Սարգսյանց Գերմանական ֆաշիզմի անգլիական արմատներ
  6. Nicholas Canny, "Origins of Empire"
  7. 7,0 7,1 Niall Ferguson, "Empire" - 2004. - էջ 3.
  8. K. Andrews. Trade, Plunder and Settlement. - 1984. - էջ 45
  9. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 4
  10. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 7
  11. K. Andrews. Trade, Plunder and Settlement. - 1984. - էջ 187
  12. K. Andrews. Trade, Plunder and Settlement. - 1984. - էջ 188
  13. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 63
  14. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 63-64
  15. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 70
  16. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 34
  17. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 17.
  18. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 71
  19. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 221
  20. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 22-23.
  21. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 32.
  22. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 33.
  23. K. Andrews. Trade, Plunder and Settlement. - 1984. - էջ 316.
  24. K. Andrews. Trade, Plunder and Settlement. - 1984. - էջ 324-326.
  25. Olson, էջ 600.
  26. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 40.
  27. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 72-73.
  28. 28,0 28,1 Canada and the British Empire / էջ Buckner. - 2008. - էջ 25
  29. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 37.
  30. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 62.
  31. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 228.
  32. Marshall, pէջ 440-64.
  33. Magnusson, էջ 531.
  34. Macaulay, էջ 509.
  35. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 19.
  36. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 20.
  37. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 441.
  38. Pagden, էջ 90.
  39. Olson, էջ 1045.
  40. Olson, էջ 1122.
  41. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 58.
  42. Ś. Bandyopādhyāẏa. From Plassey to Partition. - 2004. - էջ 49-52.
  43. Pagden, էջ 91.
  44. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 84.
  45. «Բրիտանական Կանադայի պատմությունը (ռուսերեն)»։ կոլյերի հանրագիտարան։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2012-01-27 
  46. Alison Games. Migration // British Atlantic World / D. Armitage, M. Braddick.. - 2002. - էջ 46-48.
  47. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 92.
  48. The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 93.
  49. «Մեծ Մողոլների կայսրության անկումը և Հնդկաստանի նվաճումը անգլիացիների կողմից (ռուսերեն)»։ Համաշխարհային պատմություն. Հանրագիտարան. Գլուխ 5։ historic.ru։ 1958։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2012-01-27 
  50. «Կայսրության անկումը Հնդկաստանին դարձրեց հեշտ թիրախ նվաճողների համար, այն ժամանակ, երբ աֆղանները փորձում էին գրավել Փենջաբը, Բենգալիան դարձավ Օստ-Հնդկական ընկերության ճարակը։»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին 
  51. «Մարաթհայի կոնֆեդերացիա (ռուսերեն)»։ Մեծ խորհրդային հանրագիտարան։ dic.academic.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2012-01-27 
  52. «Սիփահիները ընդդեմ կայսրության (ռուսերեն)»։ Աշխարհի շուրջը։ 2007 օգոստոս։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2012-01-28 
  53. «Ավստրալիա, հարկադրված արտագաղթի պատմություն (ռուսերեն)»։ imcl.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2012-01-28 
  54. «Նոր Հոլանդիա (ռուսերեն)»։ 100velikih.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2012-01-28 
  55. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 142.
  56. W. R. Brock. Britain and the Dominions. - 2011. - էջ 159.
  57. D. K. Fieldhouse. The West and the 3rd World. - 1999. - էջ 145-149.
  58. «Վայտանգի պայմանագիր (ռուսերեն)»։ Աշխարհի շուրջը։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2012-01-28 
  59. «Մեծ Ֆրանսիական հեղափոխությունը և Նապոլեոնական պատերազմները (ռուսերեն)»։ ՌՊՀՀ։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2012-01-28 
  60. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 115-118.
  61. 61,0 61,1 61,2 L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 165.
  62. «Ստրկավաճառության արգելման ակտ (ռուսերեն)»։ britain4russians.net։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2012-01-28 
  63. Encyclopedia of Antislavery & Abolition / էջ Hinks et al.. - 2007. - Vol. 1. - էջ 129.
  64. N. Dalziel. The Penguin Historical Atlas... - 2006. - էջ 88-91.
  65. Marshall, pէջ 133-34.
  66. էջ Hopkirk. Great Game. - 2001. - էջ 1-12.
  67. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 168.
  68. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 243.
  69. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 255.
  70. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 230-233.
  71. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 274.
  72. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 298.
  73. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 215.
  74. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 315.
  75. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 275.
  76. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 278.
  77. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 311.
  78. G. Fox. Humanitarian Occupation. - 2008. - էջ 23-29.
  79. Washington Conference / E. Goldstein, J. Maurer.. - 1994. - էջ 4.
  80. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 143.
  81. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 416.
  82. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 292.
  83. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 68.
  84. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 69.
  85. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 300.
  86. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 313-314.
  87. M. Gilbert. Churchill and America. - 2005. - էջ 234.
  88. M. Gilbert. Churchill and America. - 2005. - էջ 244.
  89. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 319.
  90. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 460.
  91. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 316.
  92. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 319.
  93. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 330.
  94. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 322.
  95. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 325.
  96. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 327.
  97. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 32ր.
  98. 98,0 98,1 T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 335.
  99. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 365.
  100. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 339-340.
  101. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 581.
  102. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 583.
  103. «Suez Crisis։ Key players» (անգլերեն)։ BBC News։ 2006-07-21։ Արխիվացված օրիգինալից-ից 4 փետրվարի 2012-ին։ Վերցված է 2012-01-22 
  104. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 342.
  105. The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 343.
  106. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 585.
  107. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 586.
  108. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 616.
  109. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 427-433.
  110. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 618.
  111. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 620-621.
  112. էջ Clegg. The UK Caribbean Overseas Territories // Extended statehood in the Caribbean. - 2005. - էջ 128.
  113. T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 428.
  114. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 622.
  115. Nigel Bolland. (1992)։ «Belize։ Historical Setting» (անգլերեն)։ Library of Congress։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-04-ին։ Վերցված է 2012-01-22 
  116. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 629.
  117. 117,0 117,1 The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 594.
  118. էջ Brendon. Decline and Fall of the British Empire. - 2007. - էջ 654.
  119. էջ Brendon. Decline and Fall of the British Empire. - 2007. - էջ 656.
  120. էջ Brendon. Decline and Fall of the British Empire. - 2007. - էջ 660.
  121. N. Ferguson. Empire. - 2004. - էջ 307.
  122. History of the English Language / R. Hogg, D. Denison.. - 2006. - էջ 424.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kenneth Andrews. Trade, Plunder and Settlement։ Maritime Enterprise and the Genesis of the British Empire, 1480-1630. - 1. - Cambridge։ Cambridge University Press, 1984. - 394 էջ - ISBN 0-521-27698-5.
  • Alison Games. Migration // The British Atlantic World, 1500-1800 / David Armitage, Michael J. Braddick.. - 1. - New York, NY։ Palgrave Macmillan, 2002. - 324 էջ - ISBN 0-333-96340-7.
  • Śekhara Bandyopādhyāẏa. From Plassey to Partition։ A History of Modern India. - 1. - Himayatnagar։ Orient Longman, 2004. - 523 էջ - ISBN 8-125-02596-0.
  • Piers Brendon. The Decline and Fall of the British Empire, 1781-1997. - London։ Jonathan Cape, 2007. - 640 էջ - ISBN 0-224-06222-0.
  • W. R. Brock. Britain and the Dominions. - Cambridge։ Cambridge University Press, 2011. - 592 էջ - (British Commonwealth Series). - ISBN 1-107-68833-7.
  • The Twentieth Century / Judith M. Brown, William Roger Louis. - Oxford։ Oxford University Press, 2001. - Vol. 4. - 800 էջ - (The Oxford History of the British Empire). - ISBN 0-199-24679-3.
  • Canada and the British Empire / Phillip Alfred Buckner. - Oxford։ Oxford University Press, 2008. - 294 էջ - (The Oxford history of the British Empire companion series). - ISBN 0-199-27164-X.
  • The Origins of Empire։ British Overseas Enterprise to the Close of the Seventeenth Century / Nicholas Canny. - Oxford։ Oxford University Press, 2001. - Vol. 1. - 560 էջ - (The Oxford history of the British Empire). - ISBN 0-199-24676-9.
  • Peter Clegg. The UK Caribbean Overseas Territories // Extended statehood in the Caribbean։ Paradoxes of quasi colonialism, local autonomy, and extended statehood in the USA, French, Dutch, and British Caribbean / Lammert De Jong, Dirk Kruijt. - Amsterdam։ Rozenberg Publishers, 2005. - 206 էջ - ISBN 9-051-70686-3.
  • Nigel Dalziel. The Penguin Historical Atlas of the British Empire. - 1. - London։ Penguin Books, 2006. - 144 էջ - ISBN 0-141-01844-5.
  • Niall Ferguson. Empire։ The Rise and Demise of the British World Order and the Lessons for Global Power. - New York, NY։ Basic Books, 2004. - 351 էջ - ISBN 0-465-02329-0.
  • David Kenneth Fieldhouse. The West and the Third World։ Trade, Colonialism, Dependence, and Development. - Oxford։ Blackwell Publishing, 1999. - 378 էջ - ISBN 0-631-19439-8.
  • Gregory H. Fox. Humanitarian Occupation. - Cambridge։ Cambridge University Press, 2008. - 320 էջ - ISBN 0-521-85600-0.
  • Martin Gilbert. Churchill and America. - New York, NY։ Simon & Schuster, 2005. - 528 էջ - ISBN 0-743-29122-0.
  • The Washington Conference, 1921-22։ Naval Rivalry, East Asian Stability and the Road to Pearl Harbor / Erik Goldstein, John H. Maurer.. - 1. - London։ Routledge, 1994. - 319 էջ - ISBN 0-714-64559-1.
  • Encyclopedia of Antislavery and Abolition / Peter էջ Hinks, John R. McKivigan, R. Owen Williams. - 1. - Westport, CT։ Greenwood Publishing Group, 2007. - 796 էջ - (Milestones in African American History). - ISBN 0-313-33142-1.
  • Encyclopedia of the Age of Imperialism, 1800-1914 / Carl Cavanagh Hodge. - Westport, CT։ Greenwood Publishing Group, 2008. - 1016 էջ - (set in 2 volumes). - ISBN 978-0-313-33404-7.
  • David Crystal. English Worldwide // A History of the English Language / Richard M. Hogg, David Denison.. - 1. - Cambridge։ Cambridge University Press, 2006. - 495 էջ - ISBN 0-521-66227-3.
  • Peter Hopkirk. The Great Game։ On Secret Service in High Asia. - Oxford։ Oxford University Press, 2001. - 562 էջ - ISBN 0-192-80232-1.
  • Lawrence James. The Rise and Fall of the British Empire. - New York, NY։ St. Matrin's Press, 1995. - 704 էջ - ISBN 0-312-16985-X.
  • Trevor Owen Lloyd. The British Empire 1558-1995. - 2. - Oxford։ Oxford University Press, 1996. - 455 էջ - ISBN 0-198-73134-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]