Հոնիական կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնիական կղզիներ
Περιφέρεια Ιονίων Νήσων

'
Կոորդինատներ 38°41′00″ հս․. լ. 20°42′04″ ավ. ե.HGЯO
Երկիր Հունաստան Հունաստան
Ամենամեծ կղզին Կեֆալոնիա
Ընդհանուր մակերեսը 2,306.94 կմ2
Ամենաբարձր կետը 1628 մ
Ջրատարածություն Հոնիական ծով
Բնակչություն (2011) 207․855 մարդ
Բնակչության խտությունը 90 մարդ/կմ2

Զինանշան
Հոնիական կղզիներ (Հունաստան)##
Հոնիական կղզիներ (Հունաստան)
Հոնիական կղզիներ (Միջերկրական ծով)##
Հոնիական կղզիներ (Միջերկրական ծով)

Հոնիական կղզիներ (հուն․՝ Περιφέρεια Ιονίων Νήσων), կղզիախումբ Հոնիական ծովում, Բալկանյան թերակղզու արևմտյան ափերի մոտ։

Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 2, 2 հզ. կմ² է։ Կազմված է 5 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից։ Ռելիեֆը լեռնային է։

Բուսածածկույթում տիրապետում է մակվիսը։ Բնակչությունն զբաղվում է ձիթենու և ցիտրուսայինների մշակությամբ, այգեգործությամբ, ոչխարաբուծությամբ և ձկնորսությամբ։ Հոնիական կղզիներում են Կերկիրա, Արգոստոլիոն, Զակինթոս քաղաքները։

Կղզին իր անվանումը ստացել է նույնանուն ծովից, որը ողողում է կղզու արևելյան ափը։ Այս կղզիները հաճախ անվանում են «Յոթ կղզիներ» (հուն․՝ Επτάνησα), բացի այդ յոթ կղզիներից այդտեղ կան նաև բազմաթիվ փոքր կղզիներ։ Հիմնական կղզիների ցանկի մեջ մտնում են (հյուսիսից հարավ).

Հոնիական կղզիները միակ տեղն է Հունաստանում, որը երբեք չի եղել Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

ԲԵՀԲ-ը Հոնիական կղզիների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնիական կզիներ (թվով 7)՝ գտնվում են Հոնիական ծովում, մերձ Հունաստանի արևմտյան ափին. Կորֆու (հնում՝ Կերկիրա, ամենահյուսիսային), Պաքսոս, Լեֆկադա (Սանտա-Մաուրա, հնում՝ Լեուկա), Ֆիակի (հնում՝ Իթակե), Կեֆալոնիա (մակերեսով ամենամեծը), Կիտիրա կամ Կիտերա (Ցերիգո)։ Մակերևույթը՝ 2296 կմ²։ Կեֆալոնիայում կան հոյակապ ձիթենիներ, ընդհանուր առմամբ կղզիները ծառազուրկ են։ Գլխավոր արտադրանքը՝ գինի, յուղ, հարավային մրգեր[1]։

Բնակչության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնիական կղզիները ազատվեցին թուրքական տիրապետությունից և XIX դարում գտնվում էին բրիտանացիների ղեկավարության տակ։ Չնայած դրան նրան բնակչության բարեկեցությունը ավելի բարձր էր, քան մնացած Հունաստանում։ 1964 թվականին, երբ կղզիները միացան Հունաստանին՝ նրանց վրա տարածվեցին հունական օրենքները, մինչև հիմա միայն պահպանվում է անկախ քաղաքացիական օրենսգիրքը[1]։

Բնակչություն. հույներ (1889 թվականին 235 122 մարդ), իտալացիներ (1100 մարդ), անգլիացիներ (1500 մարդ)։ Յուրաքանչյուր կղզում կա մեկ ճեմարան, իսկ Կորֆու կղզում՝ քոլեջ և համալսարան, 1823 թվականից։

Հին պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնիական կղզիների հին պատմությունը կապված է Հին Հունաստանի պատմության հետ։ Կղզիները բնակեցված էին դորիացիներով։ Կերկիրան Կորնթոսի գաղութն էր, բայց շուտով առանձնանում են և անընդհատ կռվել է նրա հետ։ Պերիանդրա բռնակալի դեմ պայքարի ժամանակ վերջինս ծառայել է որպես ապաստան։ Այն տեղիք տվեց, որ սկսվի Պելոպոնեսյան պատերազմը։ Հռոմեկան կռիվների ժամանակ կղզիները բաժանեցին Հունաստանից և մտավ Աքայիայի՝ հռոմեական նահանգի մեջ[1]։

Դրամական համակարգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1876 թվականը դրամական համակարգը մի պարզ արծաթ էր։ Դրամական միավոր ընդունվեց Մեքսիկայի դոլարը։ Այն պարունակում էր 23,4 գ մաքուր արծաթ, որը բաժանեցին 104 ցենտի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Unger, «Wissenschaftliche Ergebnisse einer Reise in Griechenland u. in die J.» (B., 1862),
  • Bory de St. Vincent, «Hist. et description des î les J.» (П., 1823),
  • Davy, «The J. under British Protection» (Л., 1851),
  • Davy, «Storia delle isole J. sotto il reggimento dei republicain francesi» (Лондон, 1860),
  • Fr. Lenormant, «Le gouvernement des iles J.» (Париж, 1861),
  • Lunsi, «Della condizione politica delle is o le J. sotto il dominio veneto» (Вен., 1858); «Della republica settinsulare» (Болонья, 1863): Pauthier, «Les îles J. pendant l’occupation franç aise et le protectorat angl.» (т. же, 1863),
  • Ansted. «The J. I.» (Л., 1863); Riemann (Recherches arch éologiques sur les î les J." (П., 1879—1880),
  • Μαυροιάννις, « Ίστορία των ΄ισνίων νήσων. 1797—1815» (1889):
  • Греческие острова. Ле Пти Фюте, Michel Strogoff&Ass, 1998, ISBN 2-86273-618-X
  • Ионийские острова // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 В. Водовозов, (1890–1907). «Ионийские острова». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Հունաստանի վարչական բաժանում (պերիֆերիաներ)

ԱտտիկաԿենտրոնական ՀունաստանԿենտրոնական ՄակեդոնիաԿրետեԱրևելյան Մակեդոնիա և ԹրակիաԷպիրուսՀոնիական կղզիներՀյուսիսային Եգեյան կղզիներՊելոպոնեսՀարավային Եգեյան կղզիներԹեսալիաԱրևմտյան ՀունաստանԱրևմտյան Մակեդոնիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 545